Լիլիթ Մկրտչյանը պատրաստվում է շախմատի Եվրոպայի առաջնությանը եւ ԱԺ ընտրություններին

20/03/2017 schedule18:28

Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը պատրաստվում է 2 կարեւոր իրադարձությունների՝ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը եւ ՀՀ ԱԺ ընտրություններին: Այս շրջանում ավելի կենտրոնացած է քարոզարշավի վրա եւ շախմատին շատ ժամանակ չի հասցնում տրամադրել, սակայն առաջնությունում պատրաստվում է պայքարել բարձր տեղերի համար: Armtimes.com-ի հետ զրույցում նա խոսեց իր մարզավիճակի եւ մրցաշարում իր առջեւ դրած նպատակների մասին:

«Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ ինչ մարզավիճակում եմ, մրցաշարը ցույց կտա: Հիմա նախընտրական քարոզարշավով եմ զբաղված, շատ քիչ ժամանակ է մնում շախմատի համար, բայց ամեն դեպքում Եվրոպայի առաջնությունն ամենակարեւոր մրցաշարերից է, ու դրան շատ լուրջ եմ վերաբերվում: Ինչպես հայտնի է, Եվրոպայի առաջնությունը նաեւ աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելու մրցաշար է, բայց անցած տարի արդեն այդ ուղեգիրը նվաճել եմ, հետեւաբար այս տարի ավելի ազատ կխաղամ: Ամեն տարի Եվրոպայի առաջնությունը շատ ուժեղ կազմ է հավաքում, ուղղակի կպայքարեմ բարձր տեղերի համար»,- ասաց նա:

Վերջերս Լիլիթ Մկրտչյանին հաճախ են հարցնում՝ ինչն է կարեւորելու, եթե Ազգային ժողովի պատգամավոր ընտրվի: Նա խոստովանում է, որ եթե ընտրվի, ապա շախմատը չի կարող առաջնային տեղ զբաղեցնել իր կյանքում, սակայն մյուս կողմից էլ չի կարող ամբողջությամբ կտրվել սպորտից, քանի որ ողջ կյանքը նվիրել է դրան:

«Մրցումների քիչ կմասնակցեմ: Հիմա տարեկան 5-6, եթե ստացվում է, ավելի մրցաշարերի եմ մասնակցում, տարբեր ակումբային մրցաշարերում եմ հանդես գալիս: Ամեն դեպքում հուսով եմ՝ ամենակարեւոր մրցաշարերին կկարողանամ մասնակցել, դրանք են Օլիմպիադան, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները, իսկապես հուսով եմ, որ ժամանակ կգտնեմ դրանց մասնակցելու»,- ասաց նա:

Լիլիթ Մկրտչյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակի Արագածոտնի մարզի թեկնածուներից մեկն է: Ապրիլի 2-ին նա կմասնակցի ընտրություններին, 3-4-ին, կմիանա հավաքականի մյուս անդամներին եւ կմասնակցի Ծաղկաձորում կայանալիք ուսումնամարզական հավաքին: Հավաքն անցկացվելու է ապրիլի 1-8-ը:

Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է ապրիլի 11-ին: Բացի Լիլիթ Մկրտչյանից՝ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը եւ կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը:

Տպել
1887 դիտում

Ուժեղ եւ հայրենասեր մարդու քայլ. Աշոտյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

Արմեն Սարգսյանը Լեւոն Ալթունյանին վերանշանակել է առողջապահության նախարար

Այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել. Նիկոլ Փաշինյան

Վանաձորը ցնծության մեջ է

Գյումրին ցնծում է.

ՀՀ-ում իշխանափոխության ֆոնին ԱԳՆ-ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ-ին զսպել Բաքվին առաջանագծում

Ոստիկանությանը հավաքի մասնակիցներին զսպվածության կոչ է անում

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. պաշտոնական

Ավանդական ջահերով երթն այսօր չի լինելու. «Երկիր Մեդիա»

ԲՀԿ-ն միանում է ՀՀ-ում ծավալված համաժողովրդական շարժմանը. քաղխորհուրդ

Հրամանատարը կոչ էր անում թողնել երթը, եւ վերադառնալ զորամաս

18:30-ին հաղթական հանրահավաք Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան:

Սոցցանցերում չեն նվազում ատելության քարոզն ու բռնության կոչերը. ՄԻՊ-ը մտահոգված է

Գյումրի. ազատ արձակվեց նաեւ գյումրեցի դասախոս, քայլերթի մասնակից Կարեն Պետրոսյանը

Գյումրեցի Արամին բերման են ենթարկել ցուցապաստառի համար

Կրեմլում գտնում են, որ Հայաստանում զարգացումները ՀՀ-ի ներքին գործն են. Պեսկով

Զինվորները երթից առանձնացան. նրանց տանելու են զորամասեր  

Գյումրի. երթին միացել են բուհերը, դպրոցները, Լենտեքսը, Տրիկոտաժի ֆաբրիկան

ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը

Արցախի ՊԲ-ն հակառակորդի ուժերի կուտակումների նոր տեսագրություն է հարապարակել