Ոստիկանապետը հրահանգել է առավելագույնն անել քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար

20/03/2017 schedule19:13

Մարտի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մարզային վարչությունների պետերն ու տեղակալները:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Ազգային ժողովի ընտրությունների շրջանում  ոստիկանության ծառայությանը, նախապատրաստական աշխատանքների ընթացքին եւ խնդիրների առաջնահերթությանը:

Ոստիկանության պետը կարեւորեց ընտրացուցակների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ:

Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց նաեւ գործնական պարապմունքների միջոցով «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթներին տիրապետելու եւ դրանց լիարժեք կիրառման անհրաժեշտությանը:

Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց քարոզարշավի եւ բուն ընտրությունների ընթացքում անել առավելագույնը հասարակական կարգի ապահովման եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ինչը հնարավոր է աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման, ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության բարձրացման, թերացումները բացառելու դեպքում:

Առաջադրված խնդիրների քննարկումից հետո ոլորտների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:

Տպել
257 դիտում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ն արժանացել է THOMSON REUTERS-Ի մրցանակին

Պաղեստինի նախագահը խզել է Իսրայելի հետ բոլոր կապերը

Ռուսաստանի ռազմական նավերը մտել են Ադրբեջանի տարածքային ջրերը

Ջուր չի լինի

Եվրամիությունը հորդորում է ԱՄՆ-ին համաձայնեցնել ՌԴ-ի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

Կանխատեսվում է մինչեւ +38...+40 աստիճան տաքություն

Ողբերգական դեպք Տեխասում. բեռնատարի կցորդում հայտնաբերվել են ութ ներգաղթյալների դիեր

Դուման-Բարբյուս փողոցների խաչմերուկում այրվում է երկհարկանի տուն. ահազանգ

Պետք չէ մեղադրել ՌԴ-ին Քլինթոնի պարտության մեջ. ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ

Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ

Վթար՝ Գյումրի քաղաքում. կա տուժած

ՕՊԵԿ-ը հույս ունի, որ նավթի միջազգային գները կաբարձրանան

Թուրքական բանտից փախած հայ մտավորականը պատմել է բանտում անցկացրած օրերի մասին

Վարդավառի տոնին զվարճանքին մասնակցել են նաև մայրաքաղաքի հյուրերը (լուսանկարներ)

Էդվարդ Նալբանդյանը և Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Էրդողանը քննադատել է մուսուլմանական սրբավայրերի մուտքը սահմանափակելու Իսրայելի որոշումը

Սեւանից ջրառը գյուղացու հոգսը չի թեթևացնում, պետք է լուծել առկա խնդիրները. բնապահպան

Սանկտ Պետերբուրգում առատ կարկուտից հետո փողոցներում դժվարացել է տեղաշարժը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեւանում վերելակի ճոպանները պոկվել են. ներսում քաղաքացիներ են եղել

Վաղը Երեւանում եւ մարզերում լույս չի լինի