Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է բելգիացի խորհրդարանականների պատվիրակությանը

20/03/2017 schedule19:37

Մարտի 20-ին Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ։

Հյուրերի խնդրանքով ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը եւ բանակցությունների վերսկսման  համար պայմանների ապահովման ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ Արցախում ընթացող պետականաշինության գործընթացների շուրջ։ Բելգիացի խորհրդարանականները ողջունել են Արցախի իշխանությունների հետեւողական ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցելությունների կարեւորությունը` Արցախի Հանրապետության եւ Բելգիայի միջեւ հաստատված համագործակցության հետագա զարգացման եւ ընդլայնման գործում։

Տպել
423 դիտում

Արսեն Ջուլֆալակյանը կրկին պարտվեց Կարապետ Չալյանին. այս անգամ միջազգային ասպարեզում

Արթուր Ալեքսանյանը՝ Կիեւի մրցաշարի հաղթող

Լեպսի հիանալի համերգը Երեւանում

Ծառուկյան դաշինքը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին.ԲՀԿ-ում այսօր ժողով է եղել

Տրանշ 4, 5-ն ավարտին հասցնելու համար սեփական միջոցները ներգրավվող ընկերություն է պետք. ՀՅԴ

ՀՀ ծանրամարտի առաջնությունում նախատեսված էր 94 ծանրորդ, մասնակցեց 160-ը. Փաշիկ Ալավերդյան

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի ՀՀ չեմպիոն

Խոջալու. ինչպես է դա եղել. ադրբեջանցիները տղամարդավարի պարտվել չգիտեն

Կոալիցիայի ընթացքը. ամեն ինչ էլ հնարավոր է

Ասողին լսող չկա. գրում են ընթերցողները

ԵԼՔ-ն անցկացրեց պատմական լսումներ, որի մասին ԱԺ միջանցքներում միայն շշուկներով էին խոսում

«Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել

Դանդաղ գործողության իշխանություն. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Երեւանը գրավելը զառանցանք չէր. քաղաքագետը՝ Սարգսյանի մյունխենյան բացթողումների մասին

Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան նախնական պատճառը թունավորումն է

Սերժ Սարգսյանը չի կարող այս հարցին լուծում տալ․ Արագած Ախոյան

Կրթության տեսչության 12 աշխատակից ահազանգում է գործազուրկ դառնալու մասին

Ողբերգական դեպք Լոռիում. ձորն ընկած մեքենայի մոտ հայտնաբերվել է դի (լուսանկարներ)

Արտավազդ Փելեշյանը 80 տարեկան է. հոբելյանական երեկոյին ներկա է Ս. Սարգսյանը (լուսանկարներ)

«Աէրոֆլոտ օփեն»-ում Տիգրան Պետրոսյանը հարյուր տոկոսանոց արդյունք ունի