Կոմունիստների իշխանության տարիներին մարմնավաճառություն չի եղել, չի էլ լինելու. Տ. Սարգսյան

20/03/2017 schedule19:42

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը համոզված է, որ առաջիկա ընտրությունների արդյունքում հայտնվելու է Ազգային ժողովում, ինչը նշանակում է, որ խորհրդարանն այդուհետ կդադարի կաղ լինել:

114-ամյա կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ եթե օրենսդիր մարմնում չկա կոմունիստական գաղափարախոսություն եւ չեն ընդունվում ժողովրդի շահերից բխող օրենքներ, այդ Ազգային ժողովը երկու ոտքով կաղում է: Իսկ որ Կոմկուսն արժանի է իր տեղն ունենալ ԱԺ արեւի տակ, Տաճատ Սարգսյանը համոզված է:

Որպես հիմնավորում նա հիշեցրեց իրենց կառավարման 70 տարիները, որոնք «համարվում են հայ ժողովրդի ոսկեդարը», հիշեց, թե այդ ընթացքում ինչպիսի արդյունավետ պայքար է մղվել անգրագիտության դեմ, որքան քարե շենքեր են կառուցվել, ինչպիսի ապահով ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել ժողովրդի համար: Իսկ այսօր, ինչպես նկատեց, Հայաստանից արտագաղթողների քանակը հսկայական չափերի է հասնում, ամեն մի տասներորդ բնակիչը քնում է քաղցած, փակվում են հարյուրավոր դպրոցներ, գրադարաններ ու մշակութային օջախներ:

Կոմունիստական կուսակցության առաջնորդի համար անընդունելի են մարմնավաճառությունն օրինականացնելու առաջարկները: Նա ասում է, որ իրենց իշխանության տարիներին մարմնավաճառություն երեւույթ չի եղել: Բայց լրագրողների դիմադրությանը հանդիպելով` Տաճատ Սարգսյանը զիջեց` նշելով՝ գուցե այդպիսի եզակի մարդիկ եղել են, որոնց, սակայն հասարակությունը մատով էր ցույց տալիս: Կոմկուսի իշխանության գալուց հետո էլ արատավոր այդ պրակտիկան, ըստ ՀԿԿ ղեկավարի, կվերանա, որովհետեւ այդուհետ մարդու հետ պետք է աշխատեն դպրոցից ու մանկապարտեզից սկսած` նրա դաստիարակությունը ճիշտ հունի վրա դնելու համար:

Տաճատ Սարգսյանն այսօր հայտարարեց նաեւ, որ կոմունիստների իշխանության գալով Հայաստանը առհասարակ կարող է ծաղկել ու զարգանալ. այդ մասին վկայում է ոչ միայն անցյալի փորձը, այլեւ Չինաստանի օրինակը, որը հզոր երկիր է դարձել հենց բանախոսի գաղափարակից ընկներների կառավարման արդյունքում:

Ճիշտ է, նախորդ երեք գումարման Ազգային ժողովներում կոմունիստ պատգամավորներ չեն եղել, բայց Տաճատ Սարգսյանը համոզված է, որ դա չի եղել ժողովրդի վերաբերմունքի դրսեւորումը: «Կոմունիստական կուսակցությունը չհայտնվեց Ազգային ժողովում ոչ թե այն պատճառով, որ թույլ էր ու ոչ արժանավոր, այլ կեղծվեցին ձայները»,- հայտարարեց նա:

Փորձեցինք պարզել, թե այդ դեպքում այս անգամ ինչն է նրանց հաղթելու հույս ներշնչում. կարծում են` իշխանությունները փոխվել են ու այլեւս չե՞ն դիմելու կեղծիքների, թե՞ իրենք կարողանալու են պահպանել ստացված քվեները:  

«Մեր կարծիքն է, որ անցած 25 տարիները եւ հանրապետությունում տեղի ունեցած բոլոր դեպքերը, միջադեպերը, այդ թվում` ապրիլյան պատերազմը, դրան հաջորդած իրադարձությունները (թերեւս նկատի ունի «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը-խմբ.) եւ այլն, իշխանություններին հուշելու են, որ բավակա´ն է, ինչքան հնարավոր է՝ պետք է օբյեկտիվ ընտրություններ անցկանցնել: Եվ այսօրվա ընտրությունների մասին օրենքը նույնպես քիչ սողանցքներ է թողնում ընտրությունները կեղծելու համար»,- պատասխանեց Տաճատ Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ փաստորեն չբացառելով նախկինում տեսածի կրկնությունը՝ հավելեց. «Համենայնդեպս, բոլոր ժամանակներում ասել են` կարեւոր է, թե ով է հաշվում ընտրության ձայները: Դա այսօր էլ արդիական է»:

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար Տաճատ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը ճիշտ էր: «Մենք ողջունեցինք իշխանությունների այդ քայլը, որովհետեւ մեր սահմանները ավելի ամուր են պաշտպանված եւ մենք մեր տնտեսությունը կարող ենք վերականգնել` նկատի ունենալով, որ խորհրդային իշխանության տարիներին մենք հարաբերվել ենք այդ միության անդամ երկրների տնտեսությունների հետ»,- ասաց նա:

Տաճատ Սարգսյանին հարցրինք՝ եթե Եվրասիական միությանն անդամակցությունը պաշտպանված սահմաններ է նշանակում, այդ դեպքում ի՞նչ էր ապրիլյան պատերազմը:

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մեր պայմանագրում չի գրված, որ Ղարաբաղն էլ է մեզ հետ մտնում այդ միության կազմ: Եվրասիական տնտեսության մեջ մտել է Հայաստանի Հանրապետությունը: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, Ղարաբաղը ինքնորոշվել է, այնտեղ ապրում են մեր հայրենակիցները, մենք շատ ճիշտ ենք անում, որ պաշտպանում ենք նրանց անվտանգությունը եւ առաջիկայում պետք է պաշտպանենք ավելի հզոր ձեւով, ավելի ուժեղ բանակ ունենալով: Իսկ հզոր բանակ ունենալու համար Հայաստանը ներսում հզոր տնտեսություն պիտի ունենա, կարգապահություն պիտի լինի: Ապրիլյան դեպքերը մենք ինչո՞ւ ենք կապում Ռուսաստանի հետ, ես զարմանում եմ»,- պատասխանեց կոմունիստ բանախոսը:

Իսկ դիտարկմանը, որ Տավուշը, ասել է թե` բուն Հայաստանի սահմանները նույնպես պարբերաբար գնդակոծվում են, որին ՀԱՊԿ-ը չի արձագանքում, նա հակադարձեց. «Այդպես չի կարելի ասել` չի արձագանքում: Միգուցե արձագանքն այնպիսին չէ, ինչպիսին որ մենք կուզենայինք, բայց նորից եմ կրկնում՝ մեր հարեւանը թշնամին է, որը, բնական է, բոլոր ձեւերով, մեթոդներով ուզում է խաղաղ բանակցությունները օրակարգից հանել եւ իր չար գործը տեսնել: Իհարկե, դա բացառված է եւ դա չի լինի»,- թեման եզրափակեց Տաճատ Սարգսյանը:

Տպել
2721 դիտում

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին