Արթուր Ոսկանյան. «Բանանցի» համար առաջնահերթը Հայաստանի գավաթը նվաճելն է

20/03/2017 schedule19:52

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածում «Բանանցին» դեռ չի հաջողվել բարելավել իր մրցաշարային դիրքերը: Անցկացրած 3 խաղերում թիմը 3 պարտություն է կրել: Արթուր Ոսկանյանի ֆուտբոլիստները նախ զիջել են «Ալաշկերտին» (1:2), ապա «Գանձասար-Կապանին» (1:0), իսկ անցած հանգստյան օրերին էլ՝ մարտի 19-ին, «Փյունիկին» (0:3): Armtimes.com-ի հետ զրույցում Ոսկանյանը նշեց, որ իր թիմին դեռ պակասում է փորձը:    

«Մենք արդեն ասել ենք, որ նոր թիմ ենք ստեղծում, ու մեծ թվով երիտասարդներ ենք ներգրավել թիմում, երեւի ակումբի պատմության մեջ չի եղել, որ 12 ֆուտբոլիստ 2-րդ թիմից տեղափոխվի 1-ին թիմ: Սակայն դա ոչ մի բան չի նշանակում, արդարացում չէ, ես ասել եմ, որ «Բանանցը» պետք է խաղից խաղ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրի: Խնդիրն այն է, որ թիմում դեռ չկա կայունությունում, դրա վրա ենք աշխատում: Հոգեբանորեն էլ վիճակը դեռ այն չէ, գոնե 1 հաղթանակ է պետք, որ ինչ-որ չափով դա կարգավորվի: Բայց թիմի մթնոլորտը ներսում շատ լավ է, տղաներն ամեն ինչ անում են, որպեսզի արդյունքի հասնեն»,- ասաց նա:

Մասնագետը նշում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմում շատ են անփորձ ֆուտբոլիստները, ուսումնամարզական հավաքների ընթացքում իրենք շեշտը դրել են խաղային օղակների միջեւ համագործակցության վրա: Հատուկ ուշադրություն են դարձրել նաեւ գնդակին տիրելու կարողությանը. Ոսկանյանի համար շատ կարեւոր է, որ իր թիմը մրցակիցներին զրկի գնդակից: Այս առաջադրանքները ֆուտբոլիստները դեռեւս չեն կարողանում կատարել այնպես, ինչպես հարկն է: Ոսկանյանը նշում է, որ, եթե խաղացողների մոտ ստացվի իրականացնել իր գաղափարները, հաջողություններն էլ կգան, սակայն միաժամանակ գիտակցում է, որ առաջնությունում բարձր տեղերի համար պայքարելը գործնականում գրեթե անհնար է:

«Ղեկավարության հետ էլ զրուցել ենք այս թեմայի շուրջ. առաջնահերթը մեզ համար Հայաստանի գավաթն է: Գավաթի համար պետք է պայքարենք Եվրոպա լիգայում խաղալու հնարավորություն ստանալու համար, իսկ առաջնությունում էլ պետք է որքան հնարավոր է, բարձր տեղ զբաղեցնենք եւ հնարավորինս շատ միավորներ վաստակենք»,- ասաց նա:

Հայաստանի Բարձրագույն խմբի 2016-2017 առաջնության 20 տուրերից հետո «Բանանցը» 16 միավորով 5-րդն է: Գերազանցում է միայն հետնապահ «Արարատին» (6 միավոր), իսկ մրցանակային 3-րդ տեղին («Գանձասար-Կապան») զիջում է 20 միավորով: Առաջնության միանձնյա առաջատարը գործող չեմպիոն «Ալաշկերտն» է 39 միավորով, «Շիրակը» 37 միավորով 2-րդն է: Գավաթի խաղարկությունում «Բանանցը» դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պայքարելու է «Փյունիկի» դեմ: Հայաստանի գավաթի խաղարկությունը վերսկսվելու է ապրիլին: Առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 11-ին եւ 12-ին, պատասխան խաղերը՝ 25-ին եւ 26-ին:

Տպել
1527 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)