Բանը հասել է նրան, որ ասում են՝ Սերժ Սարգսյանը քեզ ինչո՞ւ չի սպանում. Փաշինյան (տեսանյութ)

«Մենք եկել ենք, ձեզ ասել ենք եւ հիմա էլ ասում ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հույս ենք դնում ձեզ վրա եւ դուք՝ որպես ժողովուրդ, որպես հանրություն կարող եք հույս դնել մեզ վրա՝ Հայաստանը Սերժ Սարգսյանի ձեւավորած, Սերժ Սարգսյանի փորած հուսահատության փոսից հանելու գործում»,- Հրազդանում այսօր կայացած համապետական հանրահավաքի ընթացքում ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ելք» դաշինքի 3-րդ համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն այս կոչով դիմեց հավաքվածներին:

Բացատրելով իր այդ միտքը՝ Փաշինյանն ընդգծեց, որ ««Ելքը» պատրաստ է ստանձնել պետական իշխանությունը Հայաստանում եւ դրա համար անհրաժեշտ է ժողովրդի վստահության քվեն»: Նա վստահեցրեց, որ «Ելք» դաշինքը ունի թե՛ մարդկային, թե՛ ինտելեկտուալ, թե՛ ծրագրային ներուժ՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարումը ստանձնելու եւ այդ պետական կառավարումը բարեհաջող իրականացնելու համար այնպես, որ Հայաստանը դուրս գա ճահճից:

«Մեզ ասում են՝ ո՞վ է ձեր վարչապետի թեկնածուն. մենք ասում ենք, որ մենք վարչապետի թեկնածուի պակաս չունենք, մեկի փոխարեն 3-ն ունենք, որին ուզում եք՝ ընտրեք»,- հայտարարեց Փաշինյանը:

Վերջինս իր ելույթում հատուկ անդրադարձ կատարեց Սփյուռքի եւ սփյուռքահայերի ներգրավվածությանը Հայաստանում փոփոխությունների հասնելու գործում.

«Հայաստանի Հանրապետությունը պետք է լիներ բոլոր հայերի հայրենիք, բայց Սերժ Սարգսյանը Հայաստանը դարձրել է աղքատության, կոռուպցիայի հայրենիք, արտագաղթի հայրենիք, հուսահատության հայրենիք: Մենք ասում ենք, որ պետք է սկսվի հայրենադարձություն դեպի Հայաստան: Ի՞նչ կոնկրետ ծրագիր ունենք դրա համար. ամենակարեւորը Հայաստանը հայության հայրենիք դարձնելն է: Այս տարիների ընթացքում սփյուռքը ավելի ու ավելի քիչ է Հայաստանը հայրենիք համարում»,- հայտարարեց Փաշինյանը եւ որպես ասվածի վկայություն հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ իրականացված հանգանակության ժամանակ Սփյուռքը 5 միլիարդ դրամ նվիրատվության չնչին մասն է ապահովել: Իսկ դրա պատճառն, ըստ նրա, հետեւյալն է. մարդիկ առաջնորդվում են այն կանխավարկածով, որ ինչ էլ ուղարկեն՝ ՀՀ իշխանությունները մսխելու են:

«Այս իշխանությունը սփյուռքին նայում է որպես կթու կով: «Ելքը» փոխելու է քաղաքականությունը եւ Հայաստանում ստեղծվելու է խորհրդարանի 2-րդ պալատ, որը ձեւավորվելու է սփյուռքում ընտրված պատվիրակներից: Այդ պալատը ունենալու է կոնկրետ լիազորություններ: Մասնավորապես, այդ պալատը պետք է իրավունք ունենա նշանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին, որպեսզի սփյուռքը հնարավորություն ունենա ուղիղ վերահսկել իր նվիրաբերած գումարները՝ համոզվելու համար մսխվո՞ւմ են այդ գումարները, թե՞ ոչ: Շատ է ասվում, որ կապիտալը հայրենիք չունի, բայց մենք ասում ենք, որ կապիտալի տերերը հայրենիք ունեն: Էն մարդիկ, որ այդ կապիտալի տերն են եւ նրա ճակատագիրը պետք է որոշեն՝ այդ մարդիկ հայրենիք ունեն, մենք պետք է այդ մարդկանց հնարավորություն եւ երաշխիք տանք, որ իրենց տված գումարների 50 տոկոսը Սաշիկը չի տանելու: Այս պայմաններում սփյուռքը պետք է դառնա Հայաստան հայրենիքի հայրենատերը, մենք պետք է ասենք՝ սփյուռքը կթու կով չէ, սփյուռքը այս հայրենիքի հայրենատերն է, պատասխանատվություն ունի այս հայրենիքի առաջ եւ հայրենիքը պատասխանատվություն ունի սփյուռքի առաջ: Հայաստանը պետք է դառնա համայն հայության հայրենիք, իսկ հայրենիքն այն է, որտեղ ապրում են, գործում են, ստեղծագործում են, որը շենացնում են: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է եւ պետք է շենացվի բոլոր հայերի կողմից: Բոլոր հայերը իրենց տեր պետք է համարեն հայրենիքում: Այս կարեւոր շրջադարձը մենք պետք է իրականացնենք միասին»,- հայտարարեց Փաշինյանը՝ ի պատասխան արժանանալով հրազդանցիների ծափերին եւ համաձայնություն արտահայտող վանկարկումներին:

«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածուն խոսեց նաեւ պետական մակարդակի հանցագործությունների պատժման՝ «Ելքի» պատկերացումների մասին:

«Մենք ասում ենք, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու, կախաղաններ չեն լինելու, քաղաքական հետապնդումներ չեն լինելու, բայց մյուս կողմից հայ ժողովուրդը պետք է իմանա, որտեղից Հովիկ Աբրահամյանի միլիոնները եւ միլիարդները, որտեղից Գագիկ Խաչատրյանի միլիոնները եւ միլիարդները, որտեղից Ռոբերտ Քոչարյանի միլիոնները եւ միլիարդները, Սաշիկ Սարգսյանը ո՞ւմ է 50 տոկոս փայ մտել եւ որտեղ, որտեղից Գագիկ Բեգլարյանի միլիոնները, եւ բոլոր այն պաշտոնյաների միլիոնները, որոնք աղքատ երկրում դարձել են միլիոնատեր եւ միլիրադատեր: Մենք պետք է ստանանք այդ հարցի պատասխանը եւ «Ելք» դաշինքը նաեւ սրա համար է քվե ուզում ձեզանից, սիրելի ժողովուրդ»,- շարունակեց նա:

Անդրադարձ կատարվեց նաեւ տնտեսության զարգացման տեսլականին եւ այդ առիթով մեկ օրինակ բերվեց. «Այսօր ՀՀ բանակը Բրազիլիայից բերած խոզի միս է մթերում: Մինչդեռ մեր հարյուրավոր ֆերմերային տնտեսությունները, ձեռներեցները սնանկանում են, որովհետեւ ամեն անգամ, երբ նրանք հույս են ունենում, որ իրենց անասնագլխաքանակի իրացմամբ գումար կվաստակեն, այդ ժամանակ բրազիլական մսերը մտնում են շուկա եւ զրոյացնում հայ գյուղացու եւ ֆերմերի աշխատանքը: Մենք ասում ենք, որ հայոց բանակը իրավունք չունի Հնդկաստանից գոմեշի միս, Բրազիլիայից խոզի միս բերել, Հայաստանի բանակը պետք է կերակրվի սեփական ժողովրդից արված գնումներով, սկսած լոլիկ-վարունգից, վերջացրած խոզի, տավարի մսով եւ մնացածով: Բանակը ներքին շուկայից գնումները պետք է ամեն տարի ավելացնի եւ ի վերջո դառնա Հայաստանի արդյունաբերության եւ ռազմարդյունաբերության ավանգարդը: Մենք պետք է դադարեցնենք բանակին դրսից մատակարարումներ ապահովել, որովհետեւ այդ մատակարարումները արվում են որոշ պաշտոնյաների ատկատներ, կոռուպցիոն օղակներ տալու համար»,- ասաց Փաշինյանը:

Այն մասին, թե ինչպես են մեր քաղաքացիները ընտրություն կատարում: Իր ելույթի մյուս հատվածն այսպես սկսեց պատգամավորը. «Այսօր ես անձամբ մի քանի անգամ եւ Եղվարդում, Նոր Հաճնում, Բյուրեղավանում, Աբովյանում հանդիպել եմ մարդկանց, որոնք հեռվից տեսնելով մեզ՝ հարազատի նման վազում են, նույնիսկ գրկում, փաթաթվում: Եվ երբ ասում են՝ գիտեք ինչքան ենք ձեզ սիրում, հարգում, գնահատում, ես ասում եմ՝ «Ելք»-ի օգտին քվեարկո՞ւմ եք: Այդտեղ մարդկանց տրամադրությունը փոխվում է. դե դուք փող չեք տալիս, էն մեկը էստեղ է աշխատում,  վախենում ենք, բա որ գործից հանեն, էս անեն, էն անեն: Ժողովուրդ, էս ընտրություններում ՀՀ քաղաքացին պետք է ընտրություն կատարի՝ ինքը ողորմության արժանի ժողովուրդ է, թե պետականության արժանի ժողովուրդ: Մենք ասում ենք. դուք ողորմության արժանի ժողովուրդ չեք, դուք պետականության, ինքնիշխանության արժանի ժողովուրդ եք,  կատարեք ձեր ընտրությունը եւ մենք միասին կկերտենք հզոր Հայաստան, որը վերադարձնում է իր զավակներին, ոչ թե վանում»,- ելույթը շարունակեց Փաշինյանը:

Նա փոքրիկ անդրադարձ կատարեց նաեւ այլ քաղաքական ուժերի կողմից դաշտ նետվող տեսակետներին, թե իրենք Սերժ Սարգսյանի հաճախորդներ են. «Մեզ անընդհատ ներքաշում են մի թեմայի մեջ, ինչքան էլ չենք ուզում ներքաշվել: Մենք հստակ հայտարարում ենք. «Ելք» դաշինքը միավորված ընդդիմությունն է, մենք ասում ենք ընդդիմադիր ընտրողները պետք է ընտրեն «Ելք»-ին, հակառակ դեպքում նրանք անուղղակիորեն ուժեղացնում են այն համակարգը, որ կա Հայաստանում: Էսօր հասկանալով, որ ժողովուրդը ի դեմս «Ելք» դաշինքի՝ տեսնում է միավորված ընդդիմությանը, սկսել են անհեթեթ հարցադրումներ անել. բանը հասել է այնտեղ, որ ասում են՝ բա Սերժ Սարգսյանը քեզ ինչո՞ւ չի սպանում: Ես էլ ասում եմ, բա ինչու ձեզ չի սպանում: Բա ես էլ հակառակ հարցն եմ տալիս, եթե դուք ընդդիմադիր եք՝ բա Սերժ Սարգսյանն ինչո՞ւ ձեզ չի սնանկացնում, ինչո՞ւ է հարստություն թողնում աշխատել, հեռուստաընկերություններ ունենաք, բիզնեսներ ունենաք  եւ ծաղկեցնեք այդ բիզնեսները: Էսօր որոշ մարդկանց լեզուները պտտվում է, որ մեր թիմի մասին ասեն, որ հաճախորդներ ենք: Ցերեկը մեզ ասում են, գիշերները թաքուն հաճախում են Սերժ Սարգսյանին: Էս ա ձեր ընտրությունը, ժողովուրդ»,- հայտարարեց Փաշինյանը:

Ելույթի վերջում նա հնչեցրեց իր կոչը. «Ինքս բազմաթիվ հետապնդումների եմ ենթարկվել, դատարանն ինձ երկու անգամ հանցագործ է ճանաչել եւ ես ասում եմ՝ այս ընտրություններում դուք նույնպես պետք է դատեք մեզ եւ դուք պետք է որոշեք՝ արդա՞ր եք դատում, թե՞ ոչ: ՀՀ ժողովուրդը ինչ դատով դատի, այն դատով էլ դատվելու է, արդար եղանք ընտրությունների ժամանակ, կունենանք արդար երկիր, անարդար եղանք ՝ կունենանք այնպիսի երկիր, որտեղ հուսահատության փոսը խորանում է: Մենք ասում ենք, սիրելի ժողովուրդ, գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, ապրիլի 2-ին գնացեք տեղամաս եւ քվեարկեք միավորված ընդդիմության օգտին, այսինքն «Ելք» դաշինքի օգտին: Եվ չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա»:

Տպել
15510 դիտում

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը