Արծվիկի երգը հայերը քննադատում են, իսկ արտասահմանցիներն այնքան էլ խիստ չեն (տեսահոլովակ)

20/03/2017 schedule20:37

«Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգն ու տեսահոլովակը յութուբում 2-3 օրվա ընթացքում դիտել է 380 հազարից ավելի օգտատեր: Մոտ 7000 հոգի հավանել է աշխատանքը, 3300 հոգի՝ հակառակը: Լայքերի առումով վատ չեն գործերը նաեւ ֆեյսբուքում, սակայն մեկնաբանությունները սուր են ու քննադատական:

«Եվրատեսիլ 2017» մրցույթի Հայաստանի պաշտոնական էջում հայ օգտատերերը գրում են, որ «Fly with Me» երգը չունի հստակ կառուցվածք, չի համապատասխանում երգչուհուն, քանի որ ունենալով հզոր ձայնային տվյալներ, նա կարող էր ավելի լավ երգ կատարել, իսկ տեսահոլովակն էլ չինական կամ ճապոնական մշակույթ է ներկայացնում, ինչն իրենց համար անհասկանալի է: Մյուս կողմից շատերը հակադարձում են, որ ամեն տարի էլ, երբ «Եվրատեսիլի» երգը նոր է դուրս գալիս, կարծիքները հիմնականում բացասական են լինում, այնուհետեւ փոխվում են դեպի դրականը:

«Եվրատեսիլ 2017»-ի պաշտոնական էջում գրառումներ կատարող արտասահմանցիներն այնքան էլ խիստ չեն: Թեեւ մի շարք օտարերկրացիներ, ինչպես հայերը, խոսում են տեսահոլովակում առկա չինական մշակույթի էլեմենտների մասին եւ տարօրինակ են համարում դրանց առկայությունը, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում աշխատանքը:

«Fly with Me» երգի երաժշտության հեղինակները Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյաններն են, խոսքերը գրել են Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

Տպել
2845 դիտում

Բաքուն Նախիջեւանում գրոհիչ ավիացիա է կուտակել, քաղաքացիականների հավաքագրումն է փորձարկում

ՀՀ-ՌԴ ռազմավարական համագործակցությունը՝ «բարձր վստահության քաղաքական երկխոսության» ներքո

Սերժ Սարգսյան ընդունել է Լավրովին եւ ստացել Պուտինի ջերմ ողջույնները

Որոշ մանկապարտեզներ կգործեն առանց տնօրենների. «պուլտո՞վ» են կառավարվելու

Հայ ժողովուրդը շատ ջերմ ընդունեց ինձ. Սեբուն տպավորված է հայ հանդիսատեսից

Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը. Արամ Մանուկյան

Օրենքն արդեն ընդունվել է. պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ տարկետման կլոր սեղանի մասին

Հնչեց Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Մոսկվան շատ լավատես չէ ԼՂ հակամարտության արագ կարգավորման հարցում. Լավրով

ՀՀ-ն ոչնչացնելու է 140 միավոր զինտեխնիկա. Գերմանիան ՆԱՏՕ-ի միջոցով 1.3 մլն եվրո կհատկացնի

Վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. Սուրենյան

ԱԺ-ի դիմաց կայանված մեքենան բռնկվել է վառելիքի արտահոսքի պատճառով. ԱԻՆ

Իմ որդին 15 տարեկան է, պաշտոն էլ չի ստացել. Կորյուն Նահապետյան

Լեւոն Արոնյանի կինը վարչապետին օգնելու է օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում

3 տարի արտերկրից անօրինական ներմուծել են բջջային հեռախոսներ, պլանշետներ ու իրացրել դրանք

Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում. տեսանյութ. Araratnews

Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել. Արկադի Փելեշյան

Վանաձորի ավագանին արտահերթ նիստում հաստատեց Արկադի Փելեշյանի նշանակումը. լուսանկարներ

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը նամակ է գրել Թուրքիայի նախագահին

Գրաքննություն. Սիրուշոն bravo.am-ի տեսախցիկից անձամբ ջնջեց իրեն դուր չեկած լուսանկարները