Շատ խնդիրներ լուծելու համար ոչ թե փող, այլ սրտացավ կառավարում է հարկավոր. Կարեն Կարապետյան

20/03/2017 schedule20:59

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը եղել է Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան և Դաշտադեմ համայնքներում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի և անդրադարձել տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Կարեն Կարապետյանը բնակիչներին հորդորել է ծանոթանալ իրենց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին, քննարկումներ ունենան համայնքում, որից հետո միայն այն ներկայացնեն կառավարությանը: «Համայնքի խնդիրները կանոնակարգված լուծվելու են այն դեպքում, երբ ձեր համայնքապետը ձեզ հետ խորհդակցելով հասկանա, թե համայնքի լավ օրն ինչպես է կառուցվելու: Մենք պետք է լինենք ռացիոնալ, հաշվի առնելով բոլոր խնդիրները՝ գործազրկություն, ջուր, ճանապարհ, գազ և այլն:|Պետք է նշենք, թե հնգամյա ծրագրով ինչի ենք ցանկանում է հասնել, օրինակ՝ համայնքի սեփական եկամուտը սա պետք է լինի, ճանապարհի վիճակը սա, կառավարությունից ակնկալիքը սա և այլն: Հենց մենք կարողացանք թվայնացնել, հասկանալ, թե ինչ խնդիր ունենք, քիչ -քիչ գնալու ենք դրա լուծմանը: Կառավարությունն էլ կանգնելու նրա կողքին, ով բեռ է վերցնում: Մինչև մենք համայնքների կառավարման մակադակը չբարձրացնենք ու դուք չմասնակցեք դրան, բան չի փոխվելու: Կառավարության ամբողջ ծրագիրն ուղղված է աշխատատեղի ստեղծմանը, բայց ձեր համայնքի հետ կապված դուք պետք է ներկայացնեք գաղափար»,- ասել է գործադիրի ղեկավարը՝ ավելացնելով, որ նպատակն է հստակ ծրագրերով գնալ տարբեր ոլորտների և տարածքների համաչափ զարգացմանը:

«Մենք համայնքային մակարդակով բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, որոնք գումար չեն պահանջում, որն ընդամենը սրտացավ ու տրամաբանական կառավարում է պահանջում»,- ավելացրել է վարչապետը:

Հանդիպումների ընթացքում գրեթե բոլոր համայնքների բնակիչները բարձրացրել են համայնքների ճանապարհների վիճակի հետ կապված հարցեր, որոնց առնչությամբ վարչապետը նշել է, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը շրջում է բոլոր մարզերով, գույքագրում ճանապարհների խնդիրները: «Սահմանվելու են առաջանահերթությունները և բոլոր համայնքներին հստակ ասելու ենք՝ ձեր ճանապարհն այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու: Կարող է ձեր դուրը չգալ, որ ձեր ճանապարհը այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու, բայց այս պահին մեր գրպանի գումարը սա է: Սակայն տնտեսության զարգացման այն ծրագիրը, որը ներկայացրել ենք, ենթադրում է և ես վստահ եմ, որ մեր գրպանի գումարն ամեն օր աճելու է»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր ունենք եկամուտների հավաքագրման մեծ աճ:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ վարչապետը կարևորել է կոոպերցիայի զարգացումը և հավելել, որ ստեղծվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ոլորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: «Ամեն տարի պարարտանյութ ներկրողին սուբսիդավորել ենք 2,3 միլիարդ դրամ, այս տարի մրցույթն այնպես ենք կազմակերպել, որի արդյունքում տնտեսել ենք 1,2 միլիարդ դրամ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի պարտրարտանյութ ներկրողը կառավարությունից պահանջում էր 5 միլիարդ դրամ կանխավճար, ինչն այս տարի չենք հատկացրել: Տնտեսված այս միջոցներն ուղղել ենք գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին,որով գյուղտեխնիկան հատկացվելու է 9 տոկոսով, մեր տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարելու է կառավարությունը ու գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներով հանրապետությունով հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա նաև տեխնիկան վարձակալել: «Այս ամենը կնպաստի գյուղոլորտում ծախսերի նվազեցմանը, արդյունավետության բարձրացմանը: Ընդհանրապես, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները շուկայական գների համեմատ մաքսիմալ ցածր գներով պետք է հատկացնենք»,- ասել է վարչապետը:

Խոսելով վարկերի տոկոսադրույքների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը իրեն ևս անհանգստացնում է, քանի որ բարձր տոկոսադրույքը չի նպաստում տնտեսության վերարտադրմանը: Կարեն Կարապետյանի խոսքով, նախորդ տարվա հոկտեմբերից առ այսօր Կենտրոնական բանկը վերաֆիննսավորման տոկոսադրույքը նվազեցրել է չորս անգամ: «Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող: Հենց այն հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն»,- ասել է վարչապետը:

Տպել
466 դիտում

Թրամփը խոսել է Իրանի մասին և անթույլատրելի համարել, որ Թեհրանը միջուկային տերություն դառնա

Մենք ժառանգորդներն ենք այդ հաղթական ճակատամարտերին մասնակից հերոսների․ Կաթողիկոսի ուղերձը

Խոշոր վթար Լոռիում. երեք մեքենաներն ամբողջությամբ այրվել են

Եվրախորհրդարանի պատվիրակության այցը Երևան Բաքվի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

Այսօր Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը

«Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան»՝ Գերմանիայի գավաթակիր

Լուսանկարներ Անգլիայի գավաթի եզրափակչում «Արսենալի» հաղթանակից

Ադրբեջանական սննկացող բանկում Ղազախստանի կենսաթոշակային ֆոնդի 250 մլն դոլարն է

Այսօրվա շաբաթօրյակի ընթացքում փակվել է 637 աղբանոց

Հայաստանն ուղիղ չվերթներ է սկսում դեպի Պրահա. Prague Morning

Ընդդեմ «մեծ եղբոր». պետք է համազգային դաշինք

Այդ անհասկանալի երեւույթը. սուիցիդ

Այսպես ապրել չի կարելի. ընդդիմության լրջանալու պահը

Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային Ամուլսարի ոսկու ծրագիրը. ՀԲՃ-ն ահազանգում է

Ո՞վ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջին տիկնանց լուսանկարի տղամարդը. CNN  

Դրիս Մերտենսը երկարաձգել է պայմանագիրը «Նապոլի»-ի հետ

Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով նրա կնոջը Քննչական կոմիտեն արգելանքից ազատել է

«G7»-ի անդամ երկրները Հյուսիսային Կորեային համարում են առաջնային վտանգ աշխարհի համար

«Աղբ չթափել» մակագրությամբ գովազդային վահանակներ են տեղադրվել միջպետական ավտոճանապարհներին