Պուտինը համաձայնության է եկել սիրիական քրդերի հետ. նոր բազա կստեղծվի սիրիական Քրդստանում

Ռուսաստանը և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» համաձայնության են եկել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, որով ռուսական կողմը ներկայացված կլինի սիրիական Քրդստանի Աֆրին քաղաքում: Այս մասին հայտարարել է աշխարհազորայինների ներկայացուցիչ Ռիդուր Հալիլը:

«Համաձայնությամբ նախատեսվում է ռուսական ռազմաբազա ստեղծել Աֆրինում` ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Ռազմաբազայում ռուսները կբարձրացնեն քուրդ զինվորների մարտունակությունը, կսովորեցնեն ժամանակակից պատերազմի գաղտնիքները», - Հալիլի խոսքերն է փոխանցում Reuters գործակալությունը:

Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել քրդական կողմի այս հայտարարությունը:

Հարկ է նշել, որ եթե սույն տեղեկությունը պաշտոնապես հաստատվի Ռուսաստանի կողմից, ապա դա կարող է սպառնալ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Բանն այն է, որ պաշտոնական Անկարան, որը հանձին սիրիական քրդերի` մեծ վտանգ է տեսնում սեփական երկրի անվտանգության համար, մշտապես մեծ հիստերիա է բարձրացնում այն բանից հետո, երբ որևէ երկիր ցանկանում է համագործակցել և, առավել ևս, զինել սիրիական քրդերին: Վերջին անգամ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» ահաբեկչական կազմակերպություն համարող Թուրքիան խստորեն քննադատել էր ԱՄՆ-ի` սիրիական քրդերին զենք և զինամթերք մատակարարելու որոշումը:

Տպել
1036 դիտում

Ոչնչացվել են խաղաղ ու անմեղ մարդիկ. Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Բաքուն Նախիջեւանում գրոհիչ ավիացիա է կուտակել, քաղաքացիականների հավաքագրումն է փորձարկում

ՀՀ-ՌԴ ռազմավարական համագործակցությունը՝ «բարձր վստահության քաղաքական երկխոսության» ներքո

Սերժ Սարգսյան ընդունել է Լավրովին եւ ստացել Պուտինի ջերմ ողջույնները

Որոշ մանկապարտեզներ կգործեն առանց տնօրենների. «պուլտո՞վ» են կառավարվելու

Հայ ժողովուրդը շատ ջերմ ընդունեց ինձ. Սեբուն տպավորված է հայ հանդիսատեսից

Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը. Արամ Մանուկյան

Օրենքն արդեն ընդունվել է. պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ տարկետման կլոր սեղանի մասին

Հնչեց Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Մոսկվան շատ լավատես չէ ԼՂ հակամարտության արագ կարգավորման հարցում. Լավրով

ՀՀ-ն ոչնչացնելու է 140 միավոր զինտեխնիկա. Գերմանիան ՆԱՏՕ-ի միջոցով 1.3 մլն եվրո կհատկացնի

Վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. Սուրենյան

ԱԺ-ի դիմաց կայանված մեքենան բռնկվել է վառելիքի արտահոսքի պատճառով. ԱԻՆ

Իմ որդին 15 տարեկան է, պաշտոն էլ չի ստացել. Կորյուն Նահապետյան

Լեւոն Արոնյանի կինը վարչապետին օգնելու է օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում

3 տարի արտերկրից անօրինական ներմուծել են բջջային հեռախոսներ, պլանշետներ ու իրացրել դրանք

Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում. տեսանյութ. Araratnews

Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել. Արկադի Փելեշյան

Վանաձորի ավագանին արտահերթ նիստում հաստատեց Արկադի Փելեշյանի նշանակումը. լուսանկարներ

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը նամակ է գրել Թուրքիայի նախագահին