Սերժ Սարգսյանի անունից Շանթին լուրեր են ուղարկվում, որ որդին դադարեցնի պայքարը

20/03/2017 schedule22:28

2015 թվականի նոյեմբերի 25-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված, ապա վեց տարվա ազատազրկման դատապարտված, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը նախազգուշացվել է Սերժ Սարգսյանի կողմից:

Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից պաշտպանի միջոցով նման հայտարարություն է տարածել Շանթ Հարությունյանը:

Նշենք, որ նույն գործով 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելուց հետո ցույցեր, նստացույցեր սկսեց Ազատության հրապարակում, որը դադարեց այն ժամանակ, երբ Արթուրն ազատ արձակվեց: Սակայն նրա պայքարը վերսկսվեց արդեն «Հաց բերող»-ի մահից հետո. ի հիշատակ նրան, ազատության հրապարակից ամեն օր, ժամը 18:00-ից տարբեր ուղղություններով երթեր են կազմակերպվում, որի ժամանակ թեթեւ բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Եվ ահա այսօր Շանթ Հարությունյանը հայտարարել է, որ այն օրից, ինչ որդին ցույցեր է կազմակերպում ի հիշատակ Արթուր Սարգսյանի, Սերժ Սարգսյանը նույնքան օրեր նրան լուրեր է ուղարկում, անգամ օրը մի քանի անգամ, որ եթե Շանթը հետ չպահի Շահենին, եւ նա չդադարեցնի ցույցերը, սպառնում է սպանել նրան: Ըստ այդմ՝ Շանթն էլ պատասխանել է, որ նա իր որդուն` Շահենին պայքարից երբեք հետ չի պահի` քաջ գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը երբ հարմար եւ անպատիժ հնարավորություն ունեցավ, կսպանի ե՛ւ իրեն, ե՛ւ նրա որդուն:
«Իմ ձերբակալման օրը Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչե Ղազարյանը ոչ միայն իմ գլխին էր ատրճանակ պահել, այլեւ սպառնացել էր, որ Շահենին իմ աչքի առաջ կսպանի` կտոր-կտոր անելով: Ուղղակի այն ժամանակ աղմուկը մեծ էր, եւ այլ հանգամանքներ խանգարեցին դա անել: Այդ նույն օրերին ԿԳԲ-ում գտնվելու ժամանակ ԿԳԲ-ի բանտի պետ Արամ Զաքարյանը նույնպես սպառնացել էր, թե իմ կինն ու որդին կտուժեն, կվնասվեն: Ու երբ ես ասել էի, որ կին չունեմ, պետը դրանից հետո սպառնացել էր արդեն Շահենին, որ ես ինձ այնպես պահեմ, որ որդիս չտուժի, մեղք է:
Հիմա իշխանությունն ու աթոռը պահելու խնդիր է առաջացել: Բնական է, Սերժ Սարգսյանն օրեր առաջ վազեց Մոսկվա եւ վերադառնալուց անմիջապես հետո նախ սպանվեց Արթուր Սարգսյանը, այժմ էլ ՍՍ-ն իր կամակատարների միջոցով, ինչպես նշեցի, ամեն օր սպառնում է սպանել իմ որդուն: Երբ վերլուծում ենք, թե ինչու է նա այդպես բացահայտ ձեւով սպառնում, ակնհայտ է դառնում երկու հանգամանք: Առաջինը, որ Մոսկվան անպատժելիության երաշխիքներ է տվել եւ երկրորդը, ցանկանում է ինձ ինֆարկտի կամ այլ միջոցներով սպանել: Մի բան լավ իմացեք, որքան էլ, որ ԿԳԲ-ն եւ ՍՍ-ն վստահ են հայ ժողովրդի վախկոտ ու լուռ անտարբերության վրա, միեւնույն է, նրանք անպատիժ չեն մնալու: Որովհետեւ միջազգային հանրությունը ոչ միայն բացահայտելու է այս ամենը, այլեւ պատժելու է Սերժին իր մանկլավիկների հետ միասին` Հաագայի դատարանում: Այս հայտարարության պատասխանատվությունը կրում եմ ես եւ այն թող դիտվի որպես հաղորդում հանցագործության մասին»,-պաշտպանի միջոցով նման հայտարարություն է տարածել Շանթ Հարությունյանը:

Երեկ սույն հայտարարության եւ հետագա պայքարի մասին զրուցել ենք Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հետ:

- Շահեն, նախ, իսկապե՞ս այս հայտարարությունը Շանթն է տարածել:

- Այո:

- Դուք տեղյա՞կ եք՝ ո՞ւմ միջոցով է Սերժ Սարգսյանը նման լուրեր ուղարկել:

- Բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, բայց անուններ չգիտեմ:

- «Վարդաշեն» ՔԿՀ-ի՞:

- Չգիտեմ, բայց կարծում եմ՝ ոչ:

- Սրանով փորձո՞ւմ են հոգեբանական ճնշում գործադրել ձեր նկատմամբ:

- Ինչի՞ մենակ հոգեբանական, ամեն ձեւով էլ փորձում են ճնշել ինձ, քաղաքացիներին՝ ցույցերը դադարեցնելու, պայքարող քաղաքացիներին ցրելու, ժողովրդին հերթական անգամ հուսահատության մեջ դնելու համար: Շանթն էլ, մենք էլ չենք ճնշվում:

- Պայքարը շարունակվելո՞ւ է:

- Ես կոչերով եմ հանդես եկել, որ ժողովուրդը պետք է վրեժխնդիր լինի Արթուր Սարգսյանի սպանության համար, ու բոլորը պետք է պատասխան տան: Պայքարը շարունակվելու է: Ամեն օր, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում կոնկրետ գործողություններ են իրականացվելու, փողոց ենք փակելու:

- Ցույցերից, նստացույցերից հետո ձեր նկատմամբ ճնշում գործադրվե՞լ է:

- Դե, միշտ մոտենում են, պարբերաբար զգուշացնում են իմ պայմանական ազատազրկման մասին: Քաղաքապետարանն էլ վարույթ է հարուցել իմ դեմ՝ փողոցում նստելու համար, այն ժամանակ, երբ ես երեւի միակն էի, որ չէի նստել փողոցում, ես այդ ժամանակ հորդորում էի, որ դեռ փողոցը չփակեն, քանի որ դեռ պահանջագիր պետք է ներկայացվի, որից հետո նոր նման քայլեր կիրականացնենք: Ոչ մեկի նկատամամբ վարույթ չհարուցվեց, ինչի համար, իրոք, ուրախ եմ, բայց իմ նկատմամբ հարուցվեց:

- Պահանջների մասով կարծես փոփոխություն կա, ի վերջո կհստակեցնե՞ք ինչ եք պահանջում:

- Առաջին պահանջը հօդս ցնդեց՝ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու հետ կապված, նրա եղբայրն ու ձեւավորված հանձնախումբը դեմ էր: Ի դեպ, ինձ այդ հանձնախմբում առանց տեղյակ պահելու էին ներառել. ո՛չ խորհրդակցել էին ինձ հետ ո՛չ էլ  տեղյակ էին պահել, որ նման որոշում են կայացրել: Իրենց հայտարարությամբ ինձ փաստի առաջ կանգնեցրին: Ես չէի կարող համակերպվել այդ որոշման հետ: Երկրորդ պահանջն էր՝ քրեական գործ հարուցել, պատասխանավության ենթարկել Գլխավոր դատախազին, դատավորին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ուղղակիորեն կապված են Արթուր Սարգսյանի մահվան հետ, ովքեր միջնորդել էին կալանավորել Արթուր Սարգսյանին: Մյուս պահանջը Արարդարատության նախարարի հրաժարականն էր, այդ հարցը օրակարգից դուրս է, քանի որ չունենք բավարար հիմքեր այն պահանջելու համար:

- Այսինքն, այժմ մեկ պահանջ ունե՞ք:

- Այո:

- Շանթին տեսակցել ե՞ք, ինչպե՞ս է:

- Ողջունում է մեր պայքարը, մարտական է տրամադրված:

Տպել
9538 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում