Նախարարությունը` Հայաստանից ուղևորված ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման մասին

20/03/2017 schedule23:50

Այսօր բելառուսական «Բելտա» գործակալությունը գրել էր, որ Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերով հարուստ բեռ է հայտնաբերվել։ Այս կապակցությամբ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և հիմնական հանգույցների արդիականացման ծրագրի շրջանակներում աշխատանքների հիմնական պատվիրատու «Ռուսատոմսերվիս» ընկերության կողմից ընտրված կապալառու կազմակերպության` խորվաթական «ԽՐԻԴ» ընկերության կողմից, բելառուսական JSC Aircompany Grodno ավիաընկերության օդանավով Հայաստանի Հանրապետություն էին ներկրվել համապատասխան սարքավորումներ՝ ծրագրով նախատեսված շահագործման հսկողության աշխատանքների իրականացման նպատակով:

Աշխատանքների ավարտից հետո նշված սարքավորումները «ԽՐԻԴ» ընկերության կողմից նույն եղանակով տեղափոխել են Հայաստանի Հանրապետությունից:

Բելառուսական JSC Aircompani Grodna ավիաընկերությունը 2017 թվականի մարտի 15-ին հայտ է ներկայացրել Երևան-Գոմել երթուղով թռիչք իրականացնելու համար: Բեռի բնույթի վերաբերյալ ուղեկցվող փաստաթղթում տրվել է համապատասխան տեղեկատվություն բելառուսական ավիացիոն իշխանություններին և ստացվել է թռիչքի թույլտվություն:

Սարքավորումների տեղափոխման գործընթացը իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ կնքված պայմանագրերի և փաստաթղթերի հիման վրա միջազգային բոլոր կարգավորող փաստաթղթերով սահմանված կարգով:

Տպել
1178 դիտում

Երկու մարզում կարկուտ է տեղացել. վնասների չափը որոշելու համար հանձնաժողով կկազմվի

Թրամփը խոսել է Իրանի մասին և անթույլատրելի համարել, որ Թեհրանը միջուկային տերություն դառնա

Մենք ժառանգորդներն ենք այդ հաղթական ճակատամարտերին մասնակից հերոսների․ Կաթողիկոսի ուղերձը

Խոշոր վթար Լոռիում. երեք մեքենաներն ամբողջությամբ այրվել են

Եվրախորհրդարանի պատվիրակության այցը Երևան Բաքվի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

Այսօր Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը

«Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան»՝ Գերմանիայի գավաթակիր

Լուսանկարներ Անգլիայի գավաթի եզրափակչում «Արսենալի» հաղթանակից

Ադրբեջանական սննկացող բանկում Ղազախստանի կենսաթոշակային ֆոնդի 250 մլն դոլարն է

Այսօրվա շաբաթօրյակի ընթացքում փակվել է 637 աղբանոց

Հայաստանն ուղիղ չվերթներ է սկսում դեպի Պրահա. Prague Morning

Ընդդեմ «մեծ եղբոր». պետք է համազգային դաշինք

Այդ անհասկանալի երեւույթը. սուիցիդ

Այսպես ապրել չի կարելի. ընդդիմության լրջանալու պահը

Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային Ամուլսարի ոսկու ծրագիրը. ՀԲՃ-ն ահազանգում է

Ո՞վ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջին տիկնանց լուսանկարի տղամարդը. CNN  

Դրիս Մերտենսը երկարաձգել է պայմանագիրը «Նապոլի»-ի հետ

Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով նրա կնոջը Քննչական կոմիտեն արգելանքից ազատել է

«G7»-ի անդամ երկրները Հյուսիսային Կորեային համարում են առաջնային վտանգ աշխարհի համար