«Ծառուկյան» դաշինքի Քուչակի շտաբի պետը սկսել է ինքնուրույն շնչել. «Աստղիկ» ԲԿ տնօրեն

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը, որ երեկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր նախ Ապարանի բժշկական կենտրոն, ապա եւ Երեւանի «Աստղիկ» ԲԿ, սկսել է ինքնուրույն շնչել: 

Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Աստղիկ» ԲԿ գործադիր տնօրեն Ասատուր Ասատրյանը: Վերջինիս փոխանցմամբ երեկվա համեմատությամբ 32-ամյա Արամ Ասատրյանն այսօր իրեն ավելի լավ է զգում:

Մեր հարցին, թե արդյո՞ք Արամի կյանքին շարունակում է վտանգ սպառնալ, ինչպես երեկ, Ասատրյանը պատասխանեց. «Իմ կարծիքով կյանքին վտանգ չի սպառնում: Այսօր նույնիսկ սկսել է ինքնուրույն շնչել, արհեստական շնչառական ապարատն անջատվել է»: Անդրադառնալով երիկամների հնարավոր վիրահատությանը՝ բժիշկն ասաց, որ այս պահին վիրահատության կարիք չկա:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել նախընտրական հերթական դանակահարության մասին: Ըստ մամուլի հրապարակումների՝ Արագածոտնի մարզի գյուղերից ինչ-որ ՀՀԿ-ականներ Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում վիճաբանության ժամանակ դանակահարել էին Քուչակում «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանին եւ նրա ընկերոջը՝ 24-ամյա Մանուկ Հովսեփյանին:

Վերջինս ստացել էր աջ ազդրի առաջին երրորդականի կտրված վերք-վնասվածք, տեղափոխվել Ապարանի ԲԿ, որտեղ նրա վիճակը բավարար էին գնահատել:

Ասատրյանը Ապարանի բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո Երեւանի «Աստղիկ» ԲԿ էր տեղափոխվել, որտեղ եւ նրա վիճակը գնահատել էին ծանր, նշել, որ ունի երիկամի վնասվածք, որի հետ կապված ցանկացած պահի կարող է լինել վիրահատության կարիք: «Աստղիկ» ԲԿ բժիշկներից մեկն ասել էր նաեւ, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:

Տպել
3139 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին