Սկանդալ սնեգիրիում. հայ-ադրբեջանական հաշտեցման հանձնաժողով

21/03/2017 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 20-ի համարում

Փետրվարի 24-27-ը մերձմոսկովյան Սնեգիրի ավանում տեղի է ունեցել ԼՂ հարցով Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների վեցերորդ ֆորումը: 2001 թվականից տեղի ունեցող այս հանդիպումները կազմակերպում է Քեթերինգի հիմնադրամը: Սակայն այս հանդիպումը նախորդներից տարբերվել է իր սկանդալային ավարտով: Հայկական պատվիրակությունը ներկայացնող Արմեն Այվազյանը վիճաբանության մեջ է մտել այդ ֆորումը համակարգող ամերիկացի համանախագահ Հարոլդ Սանդերսի հետ, հայտարարել է, որ «ԱՄՆ-ի հայկական համայնքը ընդհանուր առմամբ գտնվում է ԱՄՆ իշխանությունների ազդեցության տակ» եւ քիչ անց հեռացել է խորհրդակցությունների սենյակից:

Հայկական պատվիրակության գործունեությունը համակարգող դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ ժուռնալիստների միությունում հրավիրած ասուլիսում, անդրադառնալով Այվազյանի պահվածքին, ասաց. «Նա ինչպես պատահականորեն հայտնվել է այդ ֆորումում, այնպես էլ՝ պատահականորեն դուրս կգա ֆորումից»: Ըստ ասուլիսին ներկա դեմոկրատական կուսակցության մի ներկայացուցչի, պատմաբան Արթուր Այվազյանը հայկական պատվիրակության մեջ ընդգրկվել է ԱԳ փոխնախարար Թաթուլ Մարգարյանի խնդրանքով, սակայն նրա պահվածքը ամենեւին դուր չի եկել ամերիկյան կազմակերպիչներին: Խոսքը ո՛չ միայն ԱՄՆ հայ համայնքի հասցեին հնչած տեսակետի մասին է:

Մինչեւ ֆորումը պատվիրակության անդամներին է ուղարկվել ղարաբաղյան հարցի կարգավորման մի տարբերակ եւ կողմերին առաջարկվել է գրավոր իրենց տեսակետը ներկայացնել հիշյալ առաջարկների վերաբերյալ: Արմեն Այվազյանը հայկական պատվիրակության մյուս անդամ, օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, նաեւ ֆորումին մասնակցող ղարաբաղյան պատվիրակության երեք անդամներ՝ Ալեքսան Մանասյանը, Մաքսիմ Միրզոյանը եւ Ռուբեն Զարգարյանը, համատեղ նամակ են ուղարկել կազմակերպիչներին՝ ամբողջովին մերժելով ղարաբաղյան կարգավորման այդ առաջարկը:  Երեկվա ասուլիսին ներկա Լարիսա Ալավերդյանը եւ Ալեքսան Մանասյանն այդպես էլ չբացատրեցին, թե ինչն է նման մերժողական վերաբերմունքի պատճառը:

Միայն Արամ Սարգսյանն է, որ իր առանձին ուղարկած նամակում նշել է, թե առաջարկություններում կան ե՛ւ ընդունելի, ե՛ւ մերժելի դրույթներ: Երեկվա ասուլիսում խոսելով այդ ընդունելի դրույթների մասին՝ պարոն Սարգսյանը հայտարարեց, որ դրանցով Ղարաբաղը ճանաչվում էր բանակցությունների կողմ, Լեռնային Ղարաբաղը պետք է ստորագրի խնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես մյուս կողմերը՝ իր վրա է վերցնում որոշակի պարտականություններ եւ ինչպես մյուս կողմերը՝ պարտավորվում է չմիջամտել մյուս կողմերի ներքին գործերին: Անընդունելի կետերը շատ են, սակայն պարոն Սարգսյանը նշեց, որ իրենց համար մերժելի է ադրբեջանական կողմի այն ցանկությունը, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ամենավերջում՝ բոլոր վիճելի խնդիրները լուծելուց հետո:

Սակայն այս դեպքում հետաքրքիր է ոչ միայն նոր քննարկումների բովանդակությունը, այլ նաեւ ֆորմատը: Նույնպիսի ֆորմատում է գործում նաեւ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, որի հասցեին հնչող մեղադրանքներից մեկն էլ այն է, որ որեւէ մեկը այդ հանձնաժողովի հայ անդամներին մեր ժողովուրդներին հաշտեցնելու մանդատ չի տվել: Արամ Սարգսյանին երեկ հարցրինք, թե արդյոք սնեգիրյան ֆորումին մասնակցող հայկական պատվիրակությունը ղարաբաղյան հարցը լուծելու մանդատ ունի՞: «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միայն մենք չէ, որ բանակցում ենք, բանակցում են պետության ամենաբարձրաստիճան այրերը: Սա իսկապես համաժողովրդական հավանության արժանացած համազգային խնդիր է:

Մենք մեզ վրա մեծ դեր չենք վերցրել, թե իբր՝ մենք ենք միակ բանակցող կողմը, ընդամենը փորձում ենք ներկայացնել այն, ինչը հուզում է մեր հասարակությանը: Իսկ հայ-թուրքական հարաբերություններում այնքան խրթին հարցեր կան, որ առանձնանալ եւ սեփական նախաձեռնությամբ գործողություններ իրականացնելը, կարծում եմ, այնքան էլ ընդունելի չէ»,-ասում է Արամ Սարգսյանը: Վերջինիս հրավերով՝ Սնեգիրիում է եղել նաեւ ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը, որը երեւի հայկական պատվիրակության կազմում կփոխարինի օմբուդսմեն նշանակված Լարիսա Ալավերդյանին: Խոսելով նույն հարցի մասին՝ պարոն Բաբուխանյանը երեկվա մեր զրույցում ասաց. «Ի սկզբանե ասված է, որ մենք չենք խոսելու պետության, հայ ժողովրդի, մյուս կողմն էլ՝ ադրբեջանցի ժողովրդի անունից: Մենք ուղղակի տեսակետներ ենք փոխանակում»: Այսպիսի դերակատարում ունի նաեւ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, սակայն նրա գործունեությունը դուր չի գալիս սնեգիրյան ֆորումի հայ անդամներին եւս:    

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1126 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)