Մարզերում. մինչեւ ապրիլի 12-ը եւ դրանից հետո

21/03/2017 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 20-ի համարում

Երեկ Հրազդանի բնակչության հետ հանդիպման ժամանակ «Արդարություն» դաշինքի լիդերները հստակեցրին ժողովրդին նախագահի նստավայր բերելու ժամկետները: «Կգա օրը՝ մեր քայլերի եւ անելիքների մասին մենք ձեզ  անպայման տեղյակ կպահենք: Շատ շուտով մենք կհայտարարենք օրը, հավաքվելու տեղն ու թե ինչ քայլեր պիտի ձեռնարկենք: Ընդամենը օրերի հարց է: Իսկ այս օրերին մենք փորձում ենք համախմբել ընդդիմադիր քաղաքական դաշտի հիմնական ուժերին: Բայց եթե անգամ որոշ քաղաքական ուժեր ձգձգեն պրոցեսը, մենք ապրիլի 12-ից այն կողմ անցնելու իրավունք չունենք»,- հրազդանցիներին տեղեկացրեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Իսկ ԱԺԴ փոխնախագահ Վարդան Գրիգորյանը հրազդանցիներին խորհուրդ տվեց այսուհետ ուշադիր հետեւել խորհրդարանական հայտարարություններին, որի ժամանակ էլ հնչելու է համազգային նստացույց անելու ընդդիմության կոչը:

Եւ չնայած ընդամենը մոտ 500 հրազդանցի էր եկել «Արդարություն» դաշինքի հետ հանդիպմանը, սակայն, դաշինքի լիդերների գնահատմամբ, սրանք այն մարդիկ են, ովքեր գալու եւ կանգնելու են մինչեւ վերջ: Իսկ հավաքված ժողովուրդն իսկապես մարտական էր տրամադրված: Նկատելի էր, որ նրանք այլեւս չեն ուզում որեւէ ճառ կամ ելույթ լսել: «Մեզ ոչ մի բան էլ մի պատմեք. մենք տուռնիկի վրա ֆռռացող նախագահին էլ ենք լավ ճանաչում, կազինոներում պետության փողերը մսխող պաշտպանության նախարարին էլ ենք լավ ճանաչում, իրենց ջիպերով մեր արժանապատվության վրայով ամեն օր անցնող նախարարներին էլ ենք լավ ճանաչում: Մեզ կոնկրետ օր ու ժամ ասեք, ու մենք գալիս ենք»,- գոռում էին հրազդանցիներն՝ ի պատասխան «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանի այն կոչի, որ ժողովրդի հետ միասին իրենք կկոտրեն ղարաբաղյան կլանի երկու պարագլուխների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ողնաշարը:

Ի դեպ, դաշինքի գրեթե բոլոր ներկայացուցիչներն իրենց ելույթներում զգուշացնում էին ուժային կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ չգնալ ընդդեմ ժողովրդի որեւէ քայլի, այլապես՝ իրենց եւս ներում չի լինի: «Ուժային կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին զգուշացնում ենք՝ չգնալ հոսանքին հակառակ, այլապես, ինչպես Հրազդան գետը դուրս եկավ հունից եւ իր հետ սրբեց-տարավ ամեն ինչ, ժողովրդի հոսանքը նրանց էլ կսրբի-կտանի»,- ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանն էլ վստահություն հայտնեց, որ իրավապահ մարմինները երբեք դուրս չեն գա ժողովրդի դեմ: «Իսկ նրանք, ովքեր կընտրեն անօրինականության ճանապարհը՝ պատասխան են տալու օրենքի եւ ժողովրդի առջեւ»,- ասաց ընդդիմության լիդերը: 

Իսկ ի՞նչ էր ասում ժողովուրդը: «Տանը մեկ հատ փամփուշտ գտնելով՝ յոթ տարի ժամկետ են տալիս, մինչդեռ նախարարի տղան չհայտարարագրված ատրճանակով փղոցներում կրակում է: Սա՞ է օրենքի երկիրը: Կամ, այդ ո՞վ է որոշել, որ Սերժ Սարգսյանի ընտանիքի համար Չարենցավանի հաստոցաշինական գործարանը պիտի դնեն ու բուլդուզերով քանդեն: Այդ գործարանը, որտեղ 2000 մարդ էր աշխատում եւ ընտանիք պահում, այսօր քանդում են՝ Սերժի եղբոր տղային տալու համար»,- ասում էր հրազդանցի Անժելա Հարությունյանն ու ընդդիմությանը կոչ անում՝ ճառ ասելու փոխարեն զանգ կախել: Ընդդիմության ճառերից մինչեւ կոկորդը կուշտ էր նաեւ Վանատուր գյուղի տարեց Պատվական Հարությունյանը: «Ո՞ւր է 40 հազար աշխատատեղը. այդ աշխատատեղերը բացվել են միայն գերեզմանոցներում եւ մեկ էլ աղոթարաններում: Մենք թաղված ենք, մենք ապրելու իրավունք չունենք. ոտքի վրա մեռնելն ավելի լավ է, քան այսպես փորսող ապրելը:

«Արդարություն» դաշինքն էլ լավ չի աշխատում: Այն, ինչ որոշել եք հիմա՝ 6 ամիս առաջ պետք է անեիք: Ստեփան Դեմիրճյա՛ն, Գեղամյանի հետ մտածիր. էլ  դիմանալու հնար չունենք»,- բարձրախոսն ընդդիմության ձեռքից վերցրեց ու սկսել բղավել վանատուրցի Պատվականը: «Քիչ մնաց, սպասեք կոչին:  Մենք լինելու ենք հետեւողական եւ այս գործընթացը հասցնելու ենք տրամաբանական ավարտին»,- հուսադրեց Ստեփան Դեմիրճյանը: «Գնամ Երեւանից պրակատով տելեվիզոր վերցնեմ, որ կոչը հանկարծ բաց չթողնեմ»,- ընդդիմությանը տեղեկացրեց հեռուստացույց չունեցող Լեւոն Հակոբյանը:  Իսկ այսօր «Արդարություն» դաշինքը կհանդիպի մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի բնակիչներին՝ նրանց համազգային նստացույցի նախապատրաստելու համար:   

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1144 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի