Լեւոն Պաչաջյան. հավաքականի հիմնական խնդիրը պաշտպանությունն է

21/03/2017 schedule21:43

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստանի դեմ խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական առաջադրանքը պետք է լինի պաշտպանության խնդիրները լուծելը: Նման կարծիքի է հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը: Armtimes.com-ի հետ զրույցում շվեդական «Լինշոպինգում» հանդես եկող ֆուտբոլիստը նշեց, որ եթե պաշտպանությունն ամուր լինի, ապա կստացվի խաղը նաեւ առջեւի գծում:

«Մեր հիմնական խնդիրը թիմային պաշտպանությունն է։ Մենք կաղում ենք հետեւում, դրան պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Եթե կարողանանք հետեւում կայուն խաղ ցուցադրել, ապա չեմ կասկածում, որ առջեւի գծում գոլեր կլինեն»,- ասաց նա։

Ղազախստանի դեմ հանդիպումն Արթուր Պետրոսյանի համար 2-րդն է լինելու որպես գլխավոր մարզիչ: 1-ինը նոյեմբերի 11-ին Մոնտենեգրոյի դեմ տնային հանդիպումն էր, որում նրա թիմը հաղթեց դրամատիկ պայքարում: Հայաստանի հավաքականը խաղի ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով, սակայն ի վերջո 3 գնդակ խփեց եւ հաղթեց: Պաչաջյանը նորմալ է համարում, որ այդ հանդիպումից հետո երկրպագուների սպասելիքները Ղազախստանի դեմ խաղից մեծ են:

«Դե, անտեղի չեն այդ հույսերը։ Վերջին հաղթանակից հետո բոլորս էլ դրական ակնկալիքներ ունենք։ Հավաքականը տանն է խաղում, եւ այդ հանգամանքն էլ լրացուցիչ առավելություն է։ Պետք է ձգտենք 3 միավոր վերցնել այդ խաղից»,- ասաց նա:

Ֆուտբոլիստը միաժամանակ ընդունում է, որ անցած հանդիպման հաջողությունը եւ առաջացրած էմոցիաները կարող են լրացուցիչ ճնշում լինել թիմի համար: Դա, ըստ նրա, ոչ մի դեպքում չպետք է խանգարի հավաքականին իր խաղը ցուցադրել եւ պայքարել 3 միավորի համար:

«Լարվածություն միշտ էլ կա, վերջիվերջո հավաքականն է խաղում, եւ բոլորի սպասելիքները բարձր են։ Այս խաղի հետ կապված ավելորդ ճնշում անգամ եթե կա, չպետք է խանգարի։ Վերջին հաղթանակից հետո մենք հոգեբանորեն էլ ավելի լավ վիճակում պետք է լինենք»,- ասաց նա:

Պաչաջյանն անդրադարձավ նաեւ խմբից դուրս գալու հնարավորություններին: Այս պահին Հայաստանն ընտրական E խմբում 3 միավորով նախավերջին՝ 5-րդ, տեղում է եւ առաջատարներ Լեհաստանին եւ Մոնտենեգրոյին զիջում է համապատասխանաբար 7 եւ 4 միավորով: Ըստ Պաչաջյանի՝ գործնականում աշխարհի 2018 թ. առաջնության ուղեգիր նվաճելը գրեթե անհնար է:

«Շանս տեսականորեն կա, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մեզ հրաշք է հարկավոր։ Մենք դրա համար պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերում... Իսկ դա հասկանալի է, որ շատ դժվար է անել։ Համենայնդեպս պետք է պայքարել մինչեւ վերջ եւ աշխատել ամեն խաղում 3 միավոր վաստակել»,- ասաց նա՝ հաղթանակ մաղթելով հավաքականին:

Հայաստան-Ղազախստան հանդիպումը տեղի է ունենալու մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարտի 20-ից թիմը սկսել է պատրստվել ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 21-ի մարզմանը մասնակցել են բոլորը, բացի Արտյոմ Սիմոնյանից, որը մարտի 22-ին է միանալու թիմին, եւ Արթուր Քարտաշյանից, որը վնասվածք ունի:

Տպել
1528 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին