Սիրուն տղա, հլը լսի, վարչապետը մեզ երեկ ջղայնացրել է. ազատանցի կանայք՝ Փաշինյանին. վիդեո

«Ելք» դաշինքը Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է նախընտրական քարոզարշավը: Դաշինքի առաջին կանգառը մարզի ամենախոշոր գյուղական համայնքն էր՝ Ազատանը: Նիկոլ Փաշինյանի Ազատան հասնելուն պես գյուղի կանայք սկսեցին դժգոհել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: Ազատանցի կանանց խոսքերից պարզ դարձավ, որ նրանք հատկապես վրդովված են Կարապետյանի նախորդ օրվա չոր ու կտրուկ պատասխաններից:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին աշխատանքային այցի շրջանակներում Կարապետյանը Շիրակի մարզում նախընտրական քարոզչությամբ էր զբաղվել:

Ազատանցի տարեց կանանցից մեկը մոտենալով «Ելք» դաշինքի անդամ, համամասնական ցուցակի 3-րդ համարի թեկնածու Փաշինյանին՝ ասաց. «Այ պարոն Փաշինյան ջան, հլը լսեք` երեկ վարչապետը ինձ ինչ ասեց: Ասում եմ՝ պարոն վարչապետ, ես ձեր նախընտրական ծրագիրը կարդացել եմ, չի լինի, որ մի կետ ավելացնեն, որ երկրապահների համար լավ լինի: Գոնե, թող հողի հարկը զեղչվի, որ շարքային քաղաքացուց տարբերվի կամ առողջապահական ոլորտում ինչ-որ անվճար բուժում լինի… Վարչապետը ինձ ինչ պատասխանած լինի՞, ասեց՝ որ ըդպես մտածենք, բոլորը կդառնան երկրապահ: Էդ ի՞նչ պատասխան է, ըդքա փող կբաժնեն, դուխ թող տան էլի կռվող տղեքին»,- դժգոհելով ասաց ազատամարտիկի կինը:

93-ամյա ազատանցի մի կին էլ, մոտենալով Նիկոլ Փաշինյանին, տեղեկացրեց, որ ընտելու է «Ելք» դաշինքին, ապա նա եւս շարունակեց բողոքել վարչապետից:

«Ջանիդ մեռնիմ, սիրուն տղա, ես 93 տարեկան կնիկ եմ, երեկ վարչապետին հարցրեցի, մեր բանկ քցած փողերի հալը ի՞նչ էղավ, ընձի ըսավ՝ ընչե՞ս փողերդ քցե ռուսական բանկը, որ հմի էլ փող չունիս, դրանք հմի ռուսական փող են դառե: Եկավ՝ սիրուն, փորը կուշտ խոսաց, մեզ էլ ջղայնացրեց, նեղացրեց, գնաց»,-սրտնեղած պատմեց տարեց կինը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
16998 դիտում

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերների մասին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը