Տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 6.2 տոկոսով․ ՀՀ ֆինանսների նախարար

22/03/2017 schedule17:55

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսը «Տնտեսական զարգացումների ամփոփում, հարկաբյուջետային քաղաքակության արդյունքներ» թեմայի շրջանակում: Նախարար Արամյանի խոսքով` 2017-ի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ցուցանիշները համահունչ են եղել ընթացիկ տնտեսական զարգացումներին:
«2017-ի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին համապատասխան արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների 7.2 տոկոս աճ, որը պայմանավորված է հարկային եկամուտների 9.7 տոկոս աճով»։

Նախարարը նշել է, որ 2017 թվականի տարեսկզբից նկատվում է տնտեսության աշխուժացում, եւ հունվար-փետրվար ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2 տոկոսով, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1.5 տոկոսային կետով. «Մենք ասել ենք, որ առնվազն 3,2 տոկոս ՀՆԱ-ի աճը մենք ապահովելու ենք: Իհարկե, տարին դեռ առջեւում է, մենք փորձելու ենք ջանքեր գործադրել, որ 3,2 տոկոսից ավելի բարձր ցուցանիշ ունենանք», - ասել է Վարդան Արամյանը` հավելելով, որ այն ճյուղերը, որոնք կարեւոր նշանակություն ունեն, մասնավորապես, արդյունաբերությունը, շարունակում է դրսեւորել բավականին բարձր աճի տեմպեր: Ըստ այդմ՝ հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16.1 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11.1 տոկոսով: «Շինարարությունը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 13.8 տոկոսով, իսկ գյուղատնտեսության ճյուղն ունեցել է զրոյական աճ», - ասել է նախարարը։

2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արտաքին առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.2 տոկոսով, ընդ որում` արտահանումն աճել է 20.1, իսկ ներմուծումը՝ 23.5 տոկոսով։ Վարդան Արամյանի խոսքով` 2016 թվականին առեւտուրը բացասական է եղել, սակայն հոկտեմբերից իրավիճակը փոխվել է, եւ տարին ամփոփվել է դրական առեւտրի աճի ցուցանիշով, իսկ 2017 թվականի հունվար-փետրվարին գրանցվել է առեւտրաշրջանառության ծավալների 9.6 տոկոսով աճ:

«Դա նշանակում է, որ պահանջարկի այն խոր անկումը, որ վերջին երկու տարիների ընթացքում տրանսֆերտների անկման միջոցով ունեցել ենք, կանգ է առել, եւ մենք արդեն թեւակոխում ենք վերելքի փուլ: Կարծես թե հանրության մոտ դրսեւորվում է եկամուտների վերականգնում՝ սկսած նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից: Սա ուրախալի լուր է, լավ լուր է, դա նշանակում է, որ մենք ունենք դրական զարգացումներ», - ասել է ֆինանսների նախարարը:

2017-ի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին համահունչ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների 7.2 տոկոս աճ, որը պայմանավորված է հարկային եկամուտների 9.7 տոկոս աճով: ՀՀ ֆինանսների նախարարը նշել է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին հավաքագրված հարկերը գերակատարվել են եւ՛ նախանշված ծրագրի, եւ՛ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. շուրջ 15 մլրդ դրամով ավել հարկեր են հավաքագրվել: Ըստ Վարդան Արամյանի` այս աճը կանխավճարի հաշվին չի եղել, քանի որ բիզնեսից կանխավճարներ չեն հավաքագրվել: «Սա հարկային վարչարարության բարելավման շնորհիվ է», - ասել է Արամյանը` հավելելով, որ հարկային եկամուտների աճը պայմանավորվել է ՀՆԱ-ի, ակցիզային հարկի եւ բնապահպանական եւ բնօգտագործման վճարների՝ համապատասխանբար 12.2 տոկոս, 14.5 տոկոս եւ 2.7 անգամ աճի հաշվին։ «Ընդ որում, հարկերի աճին նպաստել են թե՛ տեղական հարկերը, թե՛ ներմուծման հարկերը», - ասել է Վարդան Արամյանը եւ նշել, որ պետական բյուջեի ծախսերի աճը հունվար-փետրվարին զիջել է եկամուտների աճին. պետական բյուջեի ծախսերի աճը կազմել է 1.6 տոկոս, որի արդյունքում ձեւավորվել է 0.6 մլրդ դրամ ավելցուկ:

Հայաստանը 2016 թվականին ունեցել է 0,2 տոկոս տնտեսական իրական աճ եւ ՀՆԱ-ի 0,8 տոկոս անվանական ցուցանիշի աճ: Հարաբերական ցուցանիշների առումով 2016 թվականն ամփոփվել է հարկերի 1 տրիլիոն 80 միլիարդ հավաքագրումով, որը փաստացի ՀՆԱ-ի մեջ 21,3 տոկոս է: «Այս առումով բավականին գերակատարում ունենք, քանի որ տարվա ընթացքում 2016 թվականի ծրագրային բյուջեով նախատեսված էր 20,7 տոկոս հարկեր/ՀՆԱ ցուցանիշ: Բյուջեի պակասուրդի մասով այն, ինչ հնչեցվել էր 2016 թվականի դեկտեմբերին, համահունչ է եղել մեր ակնկալիքներին: Պակասուրդը ՀՆԱ-ի մեջ եղել է 5,5 տոկոս», - ասել է նախարարը: Ֆինանսների նախարարը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:

Տպել
1943 դիտում

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը