Վերաքննիչ դատարանը՝ հումորի ակումբ. Սարֆարյանի նիստի ժամանակ դատավորը բարձր ծիծաղել է

22/03/2017 schedule23:00

Վերաքննիչ դատարանում այսօր սկսվել է 2016 թվականի Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո 2 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Սաֆարյանը Վերաքննիչից պահանջում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը  եւ կայացնել  արդարացման դատական ակտ: Բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ռուբիկ Մխիթարյանին, Սերգեյ Չիչոյանին եւ Մհեր Արղամանյանին:

Նիստը սկսվել է մեղադրող դատախազին բացարակ եւ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ, որոնք խորհրդակցական սենյակում քննվելուց հետո մերժվել են:

Մեր զրույցում Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ մեղադրող դատախազին բացարակ է հայտնել, քանի որ նա օրենքի դրույթներով չէր կարող անկողմնակալ դատախազ համարվել: «Ասեմ, թե ինչու: Երբ որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվելուց հետո հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ՝ ոստիկանների գործողությունների վերաբերյալ, այս նույն դատախազը այս գործով հսկող դատախազ էր: Նա ասել էր, որ իր համար ձեւավորվել է կանխակալ կարծիք, որ ոստիկանների գործողությունները օրինաչափ են եղել: Դատարանն այնուամենայնիվ մերժեց բացարկի մեր միջնորդությունը՝ ասելով, որ դա հիմք չի»,-ասաց Հայրապետյանը:

Նիստի ընթացքում Գեւորգ Սաֆարյանը դատարանին խնդրել է իրեն տրամադրել  պաշտպանի ներկայացրած բողոքի կրկնօրինակները: Տիգրան Հայրապետյանն ասաց, որ ինքն էլ չունի իր  պաշտպանյալի բողոքը, որովհետեւ նա  բանտից է գրել եւ ուղարկել: Պաշտպանը իր հիմնավորումը ներկայացնելիս նկատել է, թե ինչպես է դատավոր Մհեր Արղամանյանը ժպտում։ Սա դարձավ  ինքնաբացարկի միջնորդություն անելու հիմք։ «Նախ դատավորներից մեկը Սերգեյ Չիչոյանն ասաց՝ ձեր պատճառով ձգձգվում է դատական նիստը, ես էլ հակադարձեցի՝ ասեցի, որ ձեր պատճառով է ձգձգվում, որովհետեւ ձեր պարտականությունն էր, որպեսզի բողոքը ուղարկվեր իմ պաշտպանյալին, որ մենք էլ պատրաստված գայինք: Այդ ժամանակ դատավոր Մհեր Արղամանյանը բարձր ծիծաղեց, երբ ասեցի, որ ոչ օրինչափ են գործել: Ես ինքնբացարկի միջնորդություն ներկայացրի Արղամանյանին, նա հերքեց, ասեց, թե ինքը չի ծիծաղել: Հետեւաբար, ինքնբացարկի միջնորդությունն էլ մերժվեց: Մենք եկել ենք այն հույսով, որ վերաքննիչում կարող ենք բան փոխել, որովհետեւ անօրինական դատական ակտ է կայացվել, բայց պարզվում է՝ եկել ենք այստեղ, զվարճանում ենք: Դատավորներն իրենց տեղում չեն: 37 էջանոց հիմավորումներ եմ ներկայացրել, մոտ 80 հիմնավորումներ եւ եթե այդ ամեն մի հիմնավորման ժամանակ  դատավոր Արղամանյանն այդպես պետք է արձագանքի....»,- ասաց պաշտպանը:

Մեր դիտարկմանը, թե դատավորների պահվածքը հաշվի առնելով՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն Վերաքննիչ դատարանից, Հայրապետյանն ասաց՝ ակնկալում է, որ դատարանը իր գործառույթները կիրականցնի. «Ոնց որ եկած լինեին ձեւական նիստ անելու: Դատավորները պետք է հասկանան, որ կամ իրենք չպետք է դատավոր աշխատեն, կա՛մ եթե իրենք հրահանգ են կատարում, ապա իրենց տեղը բատնում պետք է լինի՝ ոչ թե դատարանում: Պետք է լրջանան ու անեն այն, ինչի համար իրենք կոչված են, ոչ թե դատական նիստ անցկանցնեն հեգնանքով: Այսօր ոնց որ հումորի ակումբ գնացած լինեին: Տեսնեիք, թե ինչպես էին այդ նույն դատավորները ինքնաբացարկի միջնորդությունը մերժելիս նայում Գեւորգի հարզատաներին, որոնք դժգոհություն հայտնեցին, դատավորները արհամարանքով, զզվանքով էին նայում նրանց»,-մանրամասնեց Հայրապետյանը: Նա ասաց, որ եթե Վերաքննիչ դատարանը մերժի բողոքը, ապա ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ակնհայտ անմեղ անձին, շինծու մեղադրաք են առաջադրել»,-ասաց նա:

Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանը ոտքերի հետ կապված խնդիրներ ունի: Տիգրան Հայրապետյանը նշեց, որ նրա վիճակն ավելի է բարդացել: «Գնալով ոտքերի ցավն ավելի է ուժեղանում, լուրջ խնդիր կա, ու ամեն անգամ քայլելուց ինքը շատ ուժեղ ցավեր է ունենում: Պետք է համապատասխան բժիշկ գա, տեղում զննի, որից հետո ինքը նշանակի համապատասխան զննություն՝ քաղաքացիական հիվանդանոցում: Բժիշկ է պետք, հարազատաները փնտրում են»,- մեր հարցին ի պատասխան հավելեց Գեւորգ Սաֆարյանի պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձի ժամանակ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախումներ տեղի ունեցան:  Գեւորգ Սաֆարյանը մեղավոր ճանաչվեց  իշխանության ներկայացուցչի՝ ՀՀ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սույն թվականի հունվարի 16-ին Սաֆարյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման: Ակտիվիստը պարբերաբար հայտարարում էր, որ իր նկատամամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Գեւորգ Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննություն կշարունակվի ապրիլի 26-ին:

Տպել
4603 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին