Երևան
27 °C
Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը նշել է, որ իր թիմը պետք է արագ մոռանա Կիպրոսից կրած պարտությունը: Երեկ՝ մարտի 22-ին, տեղի ունեցած ընկերական խաղում ղազախները 1:3 հաշվով պարտվեցին, թեեւ հենց իրենք էին խփել 1-ին գոլը: Հանդիպումից հետո Բորոդյուսկը Ղազախստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ դրական բաներ իր թիմի խաղում այդուհանդերձ նկատել է, նաեւ ընդգծել է, որ պետք է հավաքեն բոլոր ուժերը Հայաստանի դեմ խաղից առաջ:
«Լավ գոլ խփեցինք եւ եւս մի քանի հիանալի հնարավորություններ ունեինք: Թիմը մոտ 1 ժամ հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում: Ինձ դուր չեկավ այն, որ 60-րդ րոպեից սկսած խաղում անկում եղավ: Անհատական սխալներ եղան, որոնք հանգեցրին նրան, որ գոլեր բաց թողեցինք: Պետք է աշխատել սխալների վրա եւ հասկանալ, որ այս մակարդակում նման սխալները չեն ներվում: Յուրաքանչյուր պարտությունից պետք է օգուտ քաղել: Կցանկանայի, որ ֆուտբոլիստները հասկանային այն պահանջները, որոնք մարզչական շտաբը նրանց ներկայացնում է: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերականգնվել Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ թե՛ ֆիզիկապես, եւ թե՛ հոգեբանորեն»,- ասել է նա:
Կիպրոսի դեմ խաղում ղազախները գոլ էին խփել 29-րդ րոպեին: 2-րդ կեսում, սակայն, Կիպրոսի ֆուտբոլիստները հաջողության հասան 55, 62 եւ 67-րդ րոպեներին եւ հաղթեցին:
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը տեղի է ունենալու մարտի 26-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Տոմսերը վաճառքում են մարտի 3-ից: Դրանք կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Ինչպես նշում է ՀՖՖ պաշտոնական կայքը, տոմսերի հետ կապված հարցերով պետք է զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ 55 53 52, 55 53 51 հեռախոսահամարներով: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:
Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
© 2024 Հայկական ժամանակ