«Մարտի 27-ին Երեւանում ջերմաստիճանը կհասնի +20-ի».այսօր օդերեւութաբանի համաշխարհային օրն է

Այսօրվանից մինչև մարտի 27-ը ներառյալ մեր երկիրը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ընդգծելով, որ գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան:

«Առաջիկա 5 օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով՝ մարտի 27-ին Երևանում հասնելով մինչև +20 աստիճանի»,- մանրամասնել է օդերեւութաբանը:

Ի դեպ, այսօր օդերեւութաբանի համաշխարհային օրն է: Այս առիթով «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը իր շնորհավորանքն է ուղղել իր բոլոր կոլեգաներին՝ ցանկանալով նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում:

«Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ կանխատեսումներ, թող դրանք չարդարանան»,- գրել է նա եւ հավելել.

«Սկսած 1961 թվականից՝ մարտի 23-ը համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության անդամ, աշխարհի 188 երկրում նշվում է որպես համաշխարհային օդերեւութաբանական օր՝ պայմանավորված 1950 թվականի այդ օրը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի գործողության մեջ մտնելու հանգամանքի հետ։ Արդեն 12-րդ տարին է, Հայաստանում այդ օրը նշվում է որպես օդերեւութաբանի օր՝ համաձայն կառավարության համապատասխան որոշման։

2016 թվականին այդ օրվա համար ընտրվել է «Ավելի շոգ, չորային, խոնավ հայացքով` ապագային» նշանաբանը եւ դա պատահական չէ, քանի որ մոլորակի բոլոր կետերում տեղի են ունենում եղանակի եւ կլիմայի հետ կապված այնպիսի շրջադարձային եւ ճակատագրական իրադարձություններ, որ ակնառու է դարձնում Երկրագնդի գլոբալ դիտարկումների եւ ուսումնասիրման անհրաժեշտությունը։

Տարերային աղետների 90 տոկոսը այս կամ այն կերպ եղանակային, կլիմայական կամ ջրային ծագում ունեն։ Ցավոք, վերջին տարիներին տարերային աղետների կտրուկ աճի միտում է նկատվում, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ բնականոն զարգացման վրա։ Նման իրավիճակը պահանջում է օդերեւութաբանական եւ հիդրոլոգիական սպասարկման նոր, ավելի կատարելագործված տեսակներ։ 
Հայաստանում բնության, եղանակի եւ կլիմայի նկատմամբ ակնադիտարկումներ կատարվել են շատ վաղ ժամանակներում, իսկ առաջին գործիքային դիտարկումները՝ 18-րդ դարի քառասունականներին, Խաչատուր Աբովյանի մասնակցությամբ, երբ կազմակերպվեցին Ալեքսանդրապոլի (Գյումրի, 1843թ.), Էրիվանի (Երեւան, 1844թ.), ապա նաեւ Նոր Բայազետի (Գավառ, 1890թ.) եւ Ելենովկայի (Սեւան, 1894թ.) օդերեւութաբանական կայանները»։

Տպել
2244 դիտում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները