Գնահատական. Հայաստանը նույնիսկ Իրա՞ք չէ

23/03/2017 schedule16:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 24-ի համարում

«ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիոս Վասիլակիսը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում երեկ լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, որ իրեն հայտնի չէ որեւէ այլ երկիր, որտեղ օտարերկրյա ներդրումները Հայաստանի պես բարձր ռիսկայնություն ունենան: «Նույնիսկ պատերազմական գոտում գտնվող երկրներում ռիսկայնությունն այդքան բարձր չէ: Օրինակ, Իրաքում ներդրումներ են կատարվում, քանի որ բոլորը գիտեն, որ որոշ ժամանակ անց այդ երկրում ամեն ինչ կկարգավորվի»,- ասաց Գ. Վասիլակիսը: Իսկ ինչպես է «ԱրմենՏելի» ղեկավարությունը վերաբերվում իրեն տրված թիվ 60 լիցենզիան փոխելու վերաբերյալ կառավարության որոշմանը:

Այս հարցի առնչությամբ Գ. Վասիլակիսը նախ նկատեց, որ իր համար տարօրինակ է այն փաստը, որ նույն պետությունը, տվյալ դեպքում՝ ՀՀ կառավարությունը վեց տարի առաջ մի պայմանագիր է ստորագրում՝ իրենց ընկերությանը տալով որոշակի իրավունքներ, որպեսզի հնարավոր լինի զարգացնել հանրապետության կապի համակարգը, իսկ շուրջ 215 մլն դոլարի ներդրում կատարելուց հետո՝ հանկարծ միակողմանի խզում է նախկինում ստորագրված փաստաթուղթը: Սակայն, ըստ Գ. Վասիլակիսի, թիվ 60 լիցենզիայի փոփոխման հարցը միայն ՀՀ կառավարության իրավասության խնդիր չէ, նաեւ միջազգային իրավական հարց է: «Այս խնդրի առնչությամբ կարող են նաեւ որոշում կայացնել Լոնդոնի միջազգային արբիտրաժը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը, նաեւ Վաշինգտոնի ներդրումների պաշտպանության միջազգային արբիտրաժը: Այսինքն, հնարավոր չէ այս դեպքում միակողմանի որոշումներ կայացնել»,- նկատեց «ԱրմենՏելի» ղեկավարը:

Նա նաեւ ավելացրեց, թե պետք չէ մոռանալ, որ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր հունական OTE ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում, հետեւաբար՝ այս ընկերության հետ կապված ցանկացած հարցի մասին տեղեկանում է ողջ աշխարհը: Իսկ հատկապես ինչի մասին է տեղեկանալու միջազգային հանրությունը, այս խնդիրը Գ. Վասիլակիսը ներկայացրեց հետեւյալ կերպ. «Նրանք կտեղեկանան, որ OTE-ն ՀՀ կառավարության հետ կնքել է 15 տարվա պայմանագիր, սակայն Հայաստանի կառավարությունը վեց տարի անց փոխել է իր դիրքորոշումը: Կարծում եմ, այս հանգամանքից խնդիր կծագի եւ՝ ոչ միայն OTE-ի համար»,- պարզաբանեց «ԱրմենՏելի» ղեկավարը:

Վերջին մեկ տարում մեկը մյուսի հետեւից Հայաստանի տարբեր ատյաններում «ԱրմենՏելի» դեմ վարույթներ են հարուցվում, որոնցում այս ընկերությունը, որպես կանոն, պարտվում է: Ըստ Գ. Վասիլակիսի, այս ամենը պայմանավորված է նրանով, որ գոյություն ունի մեկ կետից ղեկավարվող՝ իրենց ընկերության դեմ ուղղված հարձակում, որին մասնակցում են ՀՀ ողջ դատական համակարգը, նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որտեղ երեկ սկսվեց «ԱրմենՏելի» հետ կապված հերթական դիմումի վարույթը: Մյուս կողմից Գ. Վասիլակիսը նաեւ խոստովանեց, որ իրենք եւս բազմաթիվ սխալներ եւ թերություններ են թույլ տվել կապի ոլորտի զարգացմանն ուղղված գործընթացներում: Սակայն այն մոտեցումը, որը դրսեւորում է ՀՀ կառավարությունը՝ չի կարող նպաստել հանրապետությունում կապի ոլորտի զարգացմանը:

Փոխարենը, դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերից «ԱրմենՏելը» կապի համակարգում այլեւս որեւէ ներդրում չի կատարել եւ չի էլ պատրաստվում կատարել: «Կպահպանվի կապի այն որակը, որը առկա է: Հնարավոր է, որ փոքր ներդրումներ կատարվեն միայն բջջային կապի ոլորտում: Սակայն ֆիքսված կապի ոլորտում, որը ենթադրում էր Հայաստանի տարբեր մարզերի մի շարք գյուղերի հեռախոսակապով ապահովում, այլեւս ներդրումներ չեն կատարվի»,- ազդարարեց «ԱրմենՏելի» ղեկավարը: Ի դեպ, Գ. Վասիլակիսը նաեւ վստահաբար հայտարարեց, որ Հայաստանի ֆիքսված կապի ոլորտում ընդհանրապես ոչ ոք ներդրում չի կատարի: Այսինքն, եթե բջջային կապի ոլորտում կառավարությունը ենթադրում է, այլ օպերատորների ներգրավելով, այս ոլորտի հետ կապված խնդիրները լուծել, ապա ֆիքսված կապի համակարգում նոր ներդրումներ կատարող գտնելը, իրոք, երեւի անհնարին խնդիր է:

«ԱրմենՏելի» տնօրենի կարծիքով, իրենց ընկերության նկատմամբ կառավարության վարած քաղաքականությունը բացասապես կազդի օտարերկրյա այն ընկերությունների դիրքորոշման վրա, որոնք եւս ցանկություն կունենան մեզ մոտ ներդրումներ կատարելու: «Ես չեմ հասկանում, թե ովքեր են կարծում, որ նման գործողություներով հնարավոր է Հայաստան ներգրավել նաեւ այլ ներդրողների»,- նկատեց Վասիլակիսը: Վասիլակիսը չի պատկերացնում` ինչպես կարող են այլ ընկերություններ ցանկանալ Հայաստանում ներդրումներ կատարել, երբ նրանք իրենց աչքի առաջ ունեն «ԱրմենՏելի» օրինակը, որի հույն ղեկավարի խոսքերով՝ իրենց նկատմամբ որպես օտարերկրացու Հայաստանում թշնամական վերաբերմունք կա: Իսկ ինչ վերաբերում է «ԱրմենՏելի» եւ նրա բաժնետեր OTE-ի հետագա գործողություններին, մասնավորապես՝ միջազգային ատյաններում, Գ. Վասիլակիսը դրանք հետեւյալ կերպ բնորոշեց. «OTE-ն թույլ չի տա, որ իրեն խաբեն, քանի որ այս խնդրից բխող նրա շահերը շատ մեծ են»:

Վահագն Հովակիմյան

Տպել
858 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել