Մաղթանք. բարի երթ քեզ, «Արդարություն»

23/03/2017 schedule16:53

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 24-ի համարում

Փետրվարի 2-ին մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի  առաջին եռօրյան նշանավորվեց «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» համատեղ հայտարարությամբ՝ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին: Դրանից հետո արդեն, ի հեճուկս իշխանությունների կանխատեսումների, թե՝ ընդդիմության երկու թեւերի մեղրամիսը երկար չի տեւի, խորհրդարանական ընդդիմությանը հաջողվում էր մինչեւ վերջերս որեւէ կարեւորագույն խնդրի շուրջ տարաձայնություններ չունենալ եւ իրար վրա ցեխ չշպրտել՝ ինչը որ արվում էր 2003-ի նախագահական ընտրությունների ողջ ընթացքում: Սակայն, «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» հարաբերությունները դարձյալ դեմ են առել հերթական հիմնաքարին՝ ե՞րբ անել հեղափոխություն:

«Արդարություն» դաշինքը հայտարարում է, որ մինչեւ ապրիլի 12-ը ժողովուրդն արդեն դիրքավորված պետք է լինի Բաղրամյան պողոտայի մատույցներում, իսկ «Ազգային միաբանությունը» կողմ է մայիսյան հեղափոխությանը: «Արդարության» ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը մեզ հետ զրույցում պնդում էր, որ ժողովուրդն արդեն պատրաստ է փողոց դուրս գալ, եւ ժամանակ ձգելը կարող է հերթական անգամ կոտրել համաժողովրդական շարժումը, իսկ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն այն կարծիքին է, որ դեռ անհրաժեշտություն կա Երեւանում ուժերի ստուգատես անցկացնելու: «Մեր կուսակցությունը 46 հազար անդամ ունի, որոնք համատեղ մշակել են մեր ռազմավարությունը՝ նպատակ ունենալով անցնցում իշխանափոխություն իրականացնել առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում:

Մենք մինչեւ ապրիլի 10-ը Երեւանում կանցկացնենք ուժերի ստուգատես՝ պարզելու համար մեր էլեկտորատի ուժն ու հնարավորությունը, որից հետո արդեն հստակ կնշենք այն կոնկրետ ժամկետը, երբ կոչով կդիմենք ժողովրդին»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը: Ըստ «Ազգային միաբանության» նախագահի, իրենք մինչեւ ապրիլի 28-ը կսպասեն՝ իշխանություններին վերջին շանսը տալով հանգիստ եւ անցնում լքելու իշխանությունը: Իսկ ապրիլի 27-ին մի վերջին անգամ, խորհրդարանական հայտարարությունների օրը, «Ազգային միաբանությունը» սթափվելու եւ հրաժարական տալու ամենավերջին ուլտիմատումով կդիմի Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Եւ եթե մինչեւ ապրիլի 28-ը իշխանությունները չսթափվեն, եւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրաժարական չտան, «ԱՄ»-ն ժողովրդին կհանի փողոց:

Ահա սա է, ըստ Գեղամյանի, իրենց ռազմավարությունը, որից շեղվել իրենք չեն ցանկանում: Իսկ եթե «Արդարություն» դաշինքը ժամկետների հարցում տարաձայնություններ ունի իրենց հետ, ապա Գեղամյանին մնում է ընդամենը մեկ բան՝ բարի երթ ցանկանալ «Արդարություն» դաշինքի իրենց գործընկերներին: Այդուհանդերձ, ըստ որոշ վերլուծաբանների, Արտաշես Գեղամյանի ծրագիրը՝  համաժողովրդական շարժումն ապրիլից մայիս տեղափոխելու, երկու խնդիր է լուծում. նախ՝ մայիսի 25-ին լրանում է խորհրդարանական ընտրությունների մեկ տարին, եւ նախագահն արդեն իրավունք ունի լուծարելու խորհրդարանը: Իսկ դա, ըստ մեր զրուցակից մի քաղաքագետի, Արտաշես Գեղամյանի համար շանս է՝ ստանալու վարչապետի պաշտոնը:

«Բացի այդ, ակնհայտ է, որ մայիսից սկսվում են գյուղատնտեսական, հողագործական աշխատանքները, եւ հիմնական բողոքական էլեկտորատը, որ մարզերի բնակիչներն են, չեն թողնելու իրենց վարուցանքը եւ գան հանրահավաքի: Գեղամյանին պետք է շարժումը կասեցնել մինչեւ մայիսի 25-ը, որից հետո արդեն կսկսի գործել նրա սցենարը. լուծարել խորհրդարանը եւ գնալ նոր ընտրությունների՝ Գեղամյան-վարչապետ կարգախոսով»,- ասում է մեր զրուցակից քաղաքագետը: Երեկ մենք պարոն Գեղամյանին ներկայացրինք նաեւ այս տեսակետները: «Ես չեմ կարծում, որ մենք գնում ենք գյուղացիական հեղափոխության, որը պետք է կապել հողագործական աշխատանքների հետ: Իսկ ինչ վերաբերում է որոշ քաղաքագետների վերլուծություններին, ապա անգամ հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ»,- ասում է «Ազգային միաբանության» նախագահը: 

Ինչեւէ, չնայած «Արդարություն» դաշինքը դեռ մտադիր է առաջիկա օրերին  շարունակել բանակցությունները «Ազգային միաբանության» հետ, սակայն պարոն Գեղամյանի տեսակետը վերջնական էր. իրենք մայիսից շուտ փողոց դուրս եկողը չեն: Երեկ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ալբերտ Բազեյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք մեկ անգամ եւս կբանակցեն  Գեղամյանի հետ, որից հետո արդեն «Արդարություն» դաշինքը, հավատարիմ մնալով մինչեւ ապրիլի 12-ը համաժողովրդական շարժում սկսելու իր ծրագրին, ժողովրդին դուրս կհանի փողոց: Իսկ «Արդարություն» դաշինքի մի ներկայացուցիչ էլ Գեղամյանի հետ բանակցությունների անհրաժեշտությունը պայմանավորեց նրանով, որ իրենց պետք է Գեղամյանից երաշխիքներ ստանալ, որ եթե անգամ իրենց չեն միանալու՝ գոնե թիկունքից չեն հարվածի եւ չեն փորձի համաժողովրդական շարժումը խափանել:

«Եթե նա մեզ չի միանում, մեզ երաշխիքներ են պետք, որ նա այլեւայլ հայտարարություններով կամ գործողություններով չի շեղի շարժումը նախանշված ուղուց եւ թիկունքից հարված չի հասցնի: Մենք պարտավոր ենք նրա հետ ճշտել խաղի կանոնները»,-ասում է դաշինքի ներկայացուցիչը: Այսպիսով, ե՞րբ անել հեղափոխություն՝ ապրիլի՞ն, թե՞ մայիսին. ընդդիմության երկու թեւերի համար էլ հարցը, ըստ էության, փակված է: «Արդարություն» դաշինքը կողմ է ապրիլյան հեղափոխության եւ ժողովրդին փողոց դուրս գալու կոչով ժողովրդին դիմելու է մարտի 31-ին, իսկ «ԱՄ»-ն կողմ է մայիսյան հեղափոխության եւ, ըստ Գեղամյանի, ժողովրդին հեղափոխական կոչով իրենք կդիմեն ապրիլի 27-ին: Եթե, իհարկե, մինչ այդ «Արդարություն» դաշինքն արդեն իշխանափոխություն իրականացրած չլինի:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1992 դիտում

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)