Դուրդ չի՞ գալիս, որ ռեժիմը սպանեց. դատավորը չթողեց Խանդոյանին հարգել Հաց բերողի հիշատակը

23/03/2017 schedule17:36

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում:

Խանդոյանն ի հիշատակ Հաց բերող Արթուր Սարգսյանի՝ այսօր դատական նիստերի դահլիճ մտավ Արթուրի նկարով, թեւին սեւ ժապավեն կապած: Հաց բերողի նկարը նա ամրացրել էր իր պիջակին: Նիստը սկսվելուն պես Արարատ Խանդոյանը հայտարարեց, որ դատարանում ներկա գտնվողները կանգնեն եւ մեկ րոպե լռությամբ հարգեն Սարգսյանի հիշատակը: «Հարգենք մեր ընկերոջ՝ Արթուր Սարգսյանի հիշատակը, որը զոհ գնաց քրեաօլիգարխիկ ռեժիմի կամայականությանը»,- հայտարարեց Խանդոյանը, որից հետո դահլիճում ներկա գտնվող նրա հարազատներն ու ընկերները ոտքի կանգնեցին: Սա բարկացրեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին եւ նա հրահանգեց նստել, ոտքի չկանգնել: «Ոչ ոք ոտքի չկանգնի»,- զգուշացրեց դատավորը, ինչին հակադարձեց Խանդոյանը. «Ով հարգում է, թող ոտքի կանգնի»,- պատասխանեց Խանդոյանը:

Մնացական Մարտիրոսյանը սպառնաց Խանդոյանին, որ չլսելու դեպքում սանկցիա կկիրառի նրա նկատմամբ եւ կհեռացնի դատական նիստերի դահլիճից: «Դե սրանից հետո ինձ կտեսնեք ոտքի կանգնելուց՝ նոր էն ժամանակ կիմանաք»,- վրդովվեց Խանդոյանը: Դատարանն, այնուամենայնիվ, Արարատ Խանդոյանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: «Դուրդ չի՞ գալիս, որ ռեժիմն ա սպանել էդ տղուն»,- դիմելով դատավորին, ասաց Խանդոյանը: Այս հայտարարությունից հետո դատավորը կրկին նախազգուշացրեց նրան, որ շարունակելու դեպքում կհեռացվի նիստերի դահլիճից:

Այսօրվա նիստում դատարանը շարունակեց լսել գործով տուժող ճանաչված ոստիկաններից երեքին: Ոստիկաններից Հայրապետ Մելքոնյանը, որը ծառայում է ոստիկանության զորքերի 10.33 զորամասում, դատարանին հայտնեց, որ հուլիսի 20-ին մի խումբ անձինք բախումներ հրահրեցին, ինչի հետեւանքով ինքը աջ ծնկի սալջարդ է ստացել: Տուժողը, սակայն չի տեսել, թե ինչ առարկայից է վնասվածքը ստացել. «Վահանները քաշում էին ոստիկանների, ուզում էին վերեւ՝ գունդ գնալ, այնտեղ զինված մարդիկ կային, կրակում էին, վտանգավոր էր, դրա համար չէինք թողնում, որպեսզի առաջանան»,- պատմեց տուժող ոստիկանը: Մյուս ոստիկանները նույնպես հայտնեցին, որ բախումների ժամանակ սալջարդ են ստացել: Այս ոստիկանները նույնպես չեն տեսել` ովքեր են եղել հարվածողները, ինչպես նաեւ բախումների ժամանակ չեն տեսել Արարատ Խանդոյանին:

Գործով տուժող ճանաչված ոստիկանների հարցաքննությունից հետո դատարանը հետազոտեց գործում եղած ապացույցները, մասնավորապես, դատարանում զննվեց իրեղեն ապացույց դեպքի վայրի տեսաերիզը: Այս տեսաերիզը դատարանում զննվեց երեք անգամ, քանի որ ոչ պաշտպանական կողմին եւ ոչ էլ դատարանի դահլիճում ներկա գտնվողներին չէր երեւում` այդ բախումների ժամանակ Արարատ Խանդոյանը հարվածո՞ւմ է ոստիկանին, կամ քաշո՞ւմ է արդյոք ոստիկանի վահանը, թե՞ ոչ:

«Կադրում որտե՞ղ է երեւում, որ ես վահան եմ քաշում: Բայց կադրում պարզ երեւում է, որ ինձ հարվածում են: Ոստիկաններին ասում եմ՝ մարդ չեք արա, ձեր բնակիչներին ինչո՞ւ եք խփում, ինձ հարվածում են: Ես գնում եմ, այդտեղ որտե՞ղ է երեւում, որ ես հարվածում եմ»,- հայտարարեց Արարատ Խանդոյանը: Ի պատասխան  մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն ասաց. «Ակնհայտ տեսնում եմ, որ հրմշտում է ոստիկաններին»,- ասաց նա: Խանդոյանը հակադարձեց՝ «Ես չեմ հրմշտում, ես հանդարտության կոչեր էի անում»,- ասաց նա: Դատախազն էլ նկատեց. «Ոտքին հարվածելով` հանդարտության կոչ էիք անո՞ւմ»: Այս խոսքերը զայրացրին Արարատ Խանդոյանին: «Դուբինկայով հարվածելով` կարողանում են ինչ -որ բան անել: Ես իրավունք չունեմ ասեմ, մի հարձակվեք, հո վայրենի չեք: Էս գիտե՞ս ինչից է, ինչքան զիբիլի կատու կա, բռնել-դրել եք ոստիկանության զորքերում, դրա համար էլ տենց ա եղել»:

Նա դատարանում նաեւ հայտարարեց, որ իրեն կալանավորելը նախապես պլանավորված է եղել, քանի որ ոստիկանները մինչ դեպքը՝ գնացել են Ծաղկահովիտ՝ իրենց տուն: Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլ»-ի  եղբայրն է: «Եթե, ի սկզբանե դա պետական պատվեր չէր, ապա ինչի՞ համար էր ոստիկանությունը հետաքրքրված ինձնով»,- նկատեց Խանդոյանը: Դատարանում ներկա գտնվող Խանդոյանի հարազատները նույնպես դժգոհեցին: «Ո՞ւր ա, որ վահան ա քաշում»,- ասում էին նրանք:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն առաջարկեց Արարատ Խանդոյանին ցուցմունք տալ, սակայն Խանդոյանն ասաց, որ այսօր պատրաստ չէ: Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ հայտարարեց, որ զննված տեսաերիզը անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ առաջիկայում հանդես կգան համապատասխան միջնորդությամբ:

Այսօրվա դատական նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ վերացրեց Արարատ Խանդոյանի տեսակցությունների եւ հեռախոսային զանգերի վրա դրված արգելանքը: Այս միջնորդությունը ներկայացվել էր նաեւ դատաքննությունը սկսելու փուլում, որը, սակայն դատավորը մերժել էր:

Այս գործով հաջորդ դատական նիստը կշարունակվի մարտի 30-ին՝ ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Տպել
16165 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա