ՊԵԿ-ը մշակել է մաքսային սահմանը հսկողությունից բեռնաթափելու գործիքներ

23/03/2017 schedule18:09

Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումների նոր փուլ է սկսում: Կառավարության ծրագրի դրույթներին համապատասխան, վարչապետի եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականներով առաջնորդվելով՝ կոմիտեն մշակել է հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխումների հագեցած ծրագիր:

ՊԵԿ-ի նախաձեռնած միջոցառումներն առավելապես ուղղված են մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային գործիքակազմի ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին եւ օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը: Ծրագրի դրույթները քննարկվել են նաեւ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ: «Կոմիտեի հետ արդյունավետ եւ կառուցողական համագործակցությունը երկարաժամկետ նախագծերի համատեղ իրականացման հիմք են դրել»,-նշել է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը: Կոմիտեի առաջարկած համարձակ քայլերից մեկն արտադրական գործունեությունը խթանալու նպատակ է հետապնդում, քանի որ մեքենասարքավորումներ եւ հումք ներկրողներն ազատվելու են մաքսային սահմանին ԱԱՀ վճարելուց, ինչը կփոխհատուցվի վերջնական արտադրանքի իրացման փուլում:

«Տնտեսվարողին հետաքրքրում է, թե որքան ժամանակում կարող է հետ գնել կատարած ներդրումը. մենք ամորտիզացիայի ժամկետն իջեցնում ենք 1 տարի՝ հնարավորություն տալով ներդրումային ծրագրեր իրականացնել՝ չվճարելով շահութահարկ»,- ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Կոմիտեն մշակել է նաեւ մեխանիզմներ, որոնք նվազեցնելու են մաքսային հայտարարագրման ժամանակ տնտեսվարողների ծախսերը, իսկ ՓՄՁ-ներին զերծ են պահելու հաշվապահական ծախսերից: «Մաքսային համակարգում նախատեսվող միջոցառումները կոչված են հսկողական գործիքակազմից մաքսային սահմանի բեռնաթափմանը եւ ուղեւորների ազատ տեղաշարժի ապահովմանը»,-նկատել է Վախթանգ Միրումյանը: Նա անդրադարձել է կառավարության այսօրվա նիստում հաստատված նախագծին, որով 2017թ. հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները վերադարձվելու են ոչ միայն արտահանողներին, այլեւ հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին, ովքեր ներդրում են կատարել եւ չեն հասցրել ամբողջությամբ պակասեցնել մատակարարներին վճարած ԱԱՀ-ի գումարները:

ՊԵԿ նախագահի տեղակալն անփոփել է նաեւ կառավարության ծրագրով հարկային եւ մաքսային մարմիններին վերապահված բարեփոխումների առաջին փուլի արդյունքները: Նա նշել է, որ կոմիտեն հաջողությամբ իրագործել է ինքնազբաղված անձանց համար արտոնյալ պայմանների ստեղծման, օտարերկրյա ֆիզիկական անձանց համար ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակների ընդլայնման ծրագրերը:

«Վերանայվել են նաեւ հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները՝ հարկային ստուգումների առավել հասցեական եւ արդյունավետ դարձնելու նպատակով, գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը»,-հիշեցրել է Վախթանգ Միրումյանը:

Նա տեղեկացրել է, որ կառավարության ծրագրով նախատեսված կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով պարզեցվել է վարչարարության գործընթացն ու անցում կատարվել հաշվետվության էլեկտրոնային համակարգին. «Շեշտն առավելապես դրել ենք մաքսային ընթացակարգերի վրա, քանի որ հարկային հարաբերություններում էլեկտրոյնացման մակարդակը 98% է հասնում»: Այդ նպատակով գործարկվել է մաքսային արժեքի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, առաջիկայում էլ շրջանառության մեջ է դրվելու մաքսային տարանցման էլեկտրոնային հայտարարագիրը: Իսկ փաստաթղթաշրջանառության մակարդակի բարձրացման շարունակական միջոցառումների արդյունքում կոմիտեին հաջողվել է մոտ 25% բարելավում արձանագրել փաստաթղթերի դուրսգրման գործընթացում, ինչի արդյունքում այս ամիսների ընթացքում շուրջ 720 միլիոն դրամ լրացուցիչ հարկեր են ապահովել պետական բյուջե:

Տպել
953 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում