Ելք ենք փնտրում՝ ՀՀԿ-ի գաղջից ազատվելու. ի՞նչ քաղաքական ճաշակ ունեն եղեգնաձորցիները. վիդեո

Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի բնակիչների մեծամասնությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին սատարելու են ընդդիմադիր քաղաքական ուժերին: Armtimes.com-ը Եղեգնաձոր եւ Գորիս քաղաքներում հարցախույզ է անցկացրել՝ պարզելու, թե այս բնակավայրերում ընտրողները քաղաքական ի՞նչ ճաշակներ ունեն:

Եղեգնաձոր քաղաքում վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական այցից հետո ընտրողներից մի քանիսը վստահեցնում են, որ ՀՀԿ-ն հերթական քաղաքական շոուն է իրականացնում:

«Վարչապետի Եղեգնաձոր եկած ժամանակ ստե՞ղ էիք, տեսա՞ք մարդկանց, երեխաներին ոնց էին բերում, լցնում: Դրոշակներ ու նկարներ էին տվել ձեռքները, բերել էին հանդիպման: Վախ կա, վա՛խ, մարդիկ վախով են գալիս, քանի որ պետական աշխատող են»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Եղեգնաձորի գործազուրկ բնակիչ Խաչատուր Սանթրոսյանը:

Վերջինս նշում է, որ իր նման շատ եղեգնաձորցիներ հոգնել են ՀՀԿ-ի վարած «գաղջ» քաղաքականությունից:

«Ելք ենք փնտրում էս սիտուացիայից, ճահճից դուրս գալու, ՀՀԿ-ի գաղջ մթնոլորտից ազատվելու համար: Ես կողմնորոշվել եմ, ընտրելու եմ «Ելք»-ին: «Ելք»-ի անցած ճանապարհն եմ նայում, տեսնում եմ, որ նրանք երբեւէ չեն կազմել իշխանության մաս: Նրանց ծրագրերին ծանոթ եմ, բավականին քաղաքակիրթ ծրագրեր են ներկայացնում մարդիկ: Ես իմ հույսերը կապում եմ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արամ Սարգսյանի հետ»,- ասում է Խաչատուր Սանթրոսյանը:

Եղեգնաձորն աչքի է ընկնում գործազրկության եւ արտագաղթի բարձր ցուցանիշերով: Բնակիչներն ասում են, որ նույնիսկ նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձը չեն կարողանում այստեղ ստանալ: Armtimes.com-ի զրուցակիցներից մեկը, որն աշխատում է Եղեգնաձորի քաղաքապետարանի սանմաքրման բաժնում, ստանում է 38 հազար դրամ: Վստահեցնում է, որ վերջին մի քանի տարում աշխատավարձը, եթե չի նվազել, հաստատ չի ավելացել:

«Իշխանությունները նստում են իրանց սեղանների կողքը, իրանց վարչապետով, իրանց պատգամավորներով, նախագահով: Գոնե մեկը թող ասի, որ էս մարդիկ, էս ավելով 38 հազար դրամ են ստանում, բայց չեն կարողանում դեղ առնել: Ինձ իրենց կաշառքը պետք չէ, իրանց ողորմությունը ինձ պետք չի, ինձ իմ արդար ավելի աշխատանքն էլ է հերիք, իրենք էլ թող ավել անեն, բայց արդար լինեն»,- ասում է սանմաքրման բաժնի աշխատակիցը:

Գորիսում ընտրողները ասում են, որ դեռ չեն կողմնորոշվել, թե որ քաղաքական ուժին են ընտրելու: Նախընտրական քարոզարշավի այս շրջանը օգտագործում են քաղաքական ուժերի ծրագրերին ծանոթանալու համար: Այս քաղաքում եւս իշխող ՀՀԿ-ի նկատմամբ վստահություն չկա: Գորիսեցիները տարիներ շարունակ խոստումներ են լսել, բայց կատարված աշխատանք չեն տեսել:

«Ես 80 տարեկան մարդ եմ, բայց հլա ոչ մի բան չեմ տեսել, որ հանրապետականը անի… Մեր իշխանությունը պետք է փոխվի, որ ժողովրդի վիճակը լավ կլինի: Ով ուզում է՝ թող գա իշխանության գլուխ, բացի այս իշխանություններից, մենք իրենց դեմ ենք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում են Գորիսի բնակիչները:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
4366 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում