Կարեն Կարապետյանը պատասխանատվությա՞ն կենթարկվի խոստում տալու համար (տեսանյութ)

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական հանդիպում ունեցավ վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ առաջին փոխնախագահին ներկաներից մեկը հարց ուղղեց Երեւանի «Գլենդել Հիլզ» թաղամասի անավարտ կառուցապատման վերաբերյալ:

«Գլենդել Հիլզ»-ը Երեւանի Արգիշտի-Գրիգոր Լուսավորիչ փողոցներին եւ Արաշկունյաց պողտային հարող տարածքում գտնվող նորակառույց թաղամասն է, որի շինարարությունը կիսատ մնաց կառուցապատողի սնանկության գնալու հետեւանքով: Բազմաթիվ քաղաքացիներ կառուցապատողի հետ պայմանագրեր էին կնքել, սակայն այժմ մնացել են առանց բնակարանի:

Վարչապետը հարց ուղղած քաղաքացուց հետաքրքրվեց՝ սնանկության գործով կառավարիչն ի՞նչ է ասում տուժածներին: «Կառավարիչն ասում է, որ «Գլենդել Հիլզ»-ն այդքան գույք չունի, որ բավարարի բնակիչներին գումարային հարցով, շատ քիչ գույք է, որը հերիք չի անում բանկերին եւ մյուս կառույցներին: Տներ ենք ծախել, վարձով ենք ապրում, չգիտենք՝ ինչ անենք: Կամ բնակարան հատկացնեն, կամ միջոց, եթե հնարավոր է»,- մանրամասնեց տուժած քաղաքացին: Կարեն Կարապետյանը նախ նշեց, որ իր օգնական Արամ Վարդեւանյանը քիչ անց կմոտենա եւ նամակը կվերցնի, ապա ընդունեց, որ կառավարությունն անելիք ունի այս ոլորտում:

«Մասնավոր ընկերությունը գնում է բանկրոտ եւ մեր քաղաքացու առաջ ստանձնած պարտավորությունը չի կարողանում կատարի: Ես ոնց եմ տեսնում ընդհանրապես մեր լուծումը՝ մենք մի հատ գիծ պտի քաշենք, հասկանանք այս խնդիրները ոնց գոյացած են, ոնց ենք մենք պետությունով փորձում աջակցել մեր քաղաքացիներին, բայց հետագայում այս դաշտը պետք է կանոնակարգվի այնպես, որպեսզի նման ռիսկեր չառաջանան»,- ասաց վարապետը: Նրա խոսքով՝ այս պահին պետք է քաղաքացիներին այս վիճակից հանեն, բայց հետագայում պետք է բացառեն նման իրավիճակի կրկնությունը:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքը գլխավորող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանն արդեն իսկ պատասխանատվության են ենթարկվել (զգուշացման ձեւով) քարոզարշավի ժամանակ նյութական եւ ծառայությունների տեսքով խոստումներ տալու համար: Կարեն Կարապետյանն այսօր ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ խոստացավ, որ կառավարությունը կփորձի լուծում տալ «Գլենդել Հիլզ»-ից տուժած քաղաքացիներին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
5079 դիտում

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան