Պոլիկլինիկաններում նույնպես նախատեսվում է կիրառել համավճարի սկզբունքը

ՀՀ առողջապահության նախարարությունում (ԱՆ) քննարկվում է պոլիկլինիկական ծառայությունների ոլորտում նույնպես համավճար կիրառելու հնարավորությունը եւ, ամենայն հավանականությամբ, այդ քննարկումները կունենան դրական ելք:

«Պոլիկլինիկաներում ուզում ենք ներդնել համավճարային սկզբունք: Դա սիմոլիկ համավճար է լինելու»,- այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը:

Նա մանրամասնեց, թե նախատեսվում է, որ փոփոխությունը կլինի միայն որոշ հետազոտությունների մասով ու կվերաբերի ոչ բոլոր սոցիալական խմբերին: Համավճար ասվածը ենթադրում է, որ բուժծառայության դիմաց փոխհատուցելու են պետությունը եւ քաղաքացին միասին:

Նախարարության պաշտոնյան կարծիք հայտնեց, որ առողջության պահպանման առաջնային օղակը, ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ ունենալով, զարգանալու հնարավորություն եւս կստանա: «Այսօր պոլիկլինիկաների բյուջեի 80 տոկոսն ուղղվում է աշխատավարձին, որտեղի՞ց զարգացում լինի: Այս իրավիճակում պոլիկլինիկան կկարողանա՞ որեւէ բան գնել: Լավագույն դեպքում կարող է նվեր ստանալ»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը:

Առողջության պահպանման առաջնային օղակում համավճար ներդնելու գաղափարը, ըստ նախատեսվածի, պետք է կյանքի կոչվի առաջիկա երկու ամսվա ընթացքում: «Համավճարի սկզբունքը քննարկվում է եւ լինելու է»,- իր խոսքում նաեւ հաստատական հայտատարություն արեց Ծաղիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը նախորդ տարվա վերջին, պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունները նորից դառնան վճարովի, տեղեկացրել էր, որ իրականացվում են ուսումնասիրություններ` գնահատելու նշված փոփոխության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:

«Կոնկրետ խնդիր այս պահին չկա, դեռ հաշվարկներ եւ հետազոտություններ են կատարվում: Բոլոր տիպի սցենարների վերաբերյալ հաշվարկներ անում ենք»,- ասել էր փոխնախարարը:

Տպել
3253 դիտում

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան