Հիմնադիր խորհրդարանն ու «Սասնա ծռեր»-ը կոչ են անում բոյկոտել առաջիկա ընտրությունները

24/03/2017 schedule13:30

Հիմնադիր խորհրդարանն ու «Սասնա ծռեր»-ը կոչ է անում բոյկոտել առաջիկա ընտրությունները։ Այս առնչությամբ տարածված հայտարարությունը ներկայացվում է ստորեւ․

«Սիրելի հայրենակիցնե՛ր, հարգելի քաղաքացինե՛ր, իրապես ընդդիմադիր հարգելի քաղաքական ուժե՛ր, մեր համոզմամբ, գաղութացված երկրում բռնապետական ռեժիմի օրոք իշխող վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով: Ըստ այդմ՝ խնդրի լուծումը պետք է փնտրել գործող համակարգից, նրա կանոններից եւ մեխանիզմներից, այդ թվում՝ նրա կողմից կազմակերպվող «ընտրություններից» դուրս:
Գոհունակությամբ արձանագրում ենք, որ անցնող տարիների ընթացքում այն դարձել է նաեւ հայության ու ՀՀ քաղաքացիների մի ստվար, ընդ որում՝ ամենակտիվ մասի համոզմունքը: Իսկ «Սասնա Ծռեր»-ի ապստամբական գործողությունից հետո դրա կողմնակիցների թիվը օրեցօր է աճում:

Ընտրությունները մերժող եւ ընդվզմանը հակվող քաղաքացիների քանակի աճմանը էապես նպաստում են նաեւ ներկայումս տեղի ունեցող «ընտրությունները»: Բոլորի համար մեկ անգամ եւս ակնհայտ է դառնում, որ գաղութային վարչակազմն է՛լ ավելի է կատարելագործել համակարգային բռնության, ապօրինության, կեղծիքի, խաբեության եւ կուռուպցիայի վրա հիմնված “ընտրական” մեխանիզմը եւ պատրաստվում է ամեն գնով վերարտադրվել:

Հատկապես Հաց Բերող Արթուր Սարգսյանին փաստացի տանջամահ անելը, «ՕՐՕ դաշինքի» նկատմամբ համակարգված ուժային հալածանքը, ինչի վկայությունն են Ջրառատի արյունալի դեպքերը եւ անհիմն ձերբակալությամբ դաշինքի հեղինակավոր աջակից Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվության չեզոքացումը, «Ծառուկյանի դաշինքի» համակիրների նկատմամբ իրականացվող համատարած ճնշումը եւ ընտրողներին ահաբեկվածության մթնոլորտում պահելը, պարզորոշ կերպով ցույց են տալիս վարչակազմի հանցավոր, հակամարդ եւ հակահայ բնույթը: Սրանով ցրվում են կադրային դիմագիծը փոփելու իմիտացիայի եւ քարոզչության շնորհիվ ռեժիմի նորացման վերաբերյալ վերջին շրջանում ստեղծված փխրուն պատրանքների վերջին մնացորդները: Նշված պատճառներով ընտրությունները բոյկոտելու մեր տեսակետն անփոփոխ է մնում:

Միեւնույն ժամանակ՝ տարածված եւ դասական համարվող տեսակետի համաձայն, ընտրությունները բոյկոտի միջոցով խափանելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ջախջախիչ մեծամասնությունը չմասնակցի դրանց: Սակայն մենք գտնվում ենք ոչ թե դասական, այլ արտակարգ իրավիճակում: Ուստի մեր պարագայում բոյկոտն առաջնահերթորեն հետապնդում է հետեւյալ երկու նպատակները.

ա) Արտակարգ իրավիճակի արտակարգ լուծման, այն է՝ ընդվզման նպատակով մոբիլիզացիայի համար հոգեբանա-կամային, վարքային եւ գաղափարա-քաղաքական առումներով ընտրազատել եւ համախմբել համակարգը ու նրա կանոնները մերժող եւ ընդվզման հակված քաղաքացիներին ու քաղաքական ուժերին՝ ստեղծելով քաղաքացիական աշխարհազորի նախավիճակ, ինչպես նաեւ վարչակազմին հեռացնելուց հետո փոփոխության պատրաստ քաղաքական շերտ:

բ) Իրավաքաղաքական եւ աշխարհաքաղաքական առումներով հնարավորինս ակնհայտ դարձնել վարչակազմի վերաարտադրության մեխանիզմի վերածված ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը:

Այդուհանդերձ, ցավով պետք է փաստել, որ շատ քաղաքացիներ, հիմնականում ռեժիմից բազմատեսակ կախյալության պատճառներով, ընդվզմանը դեռեւս պատրաստ չլինելով հակված են մասնակցելու ընտրություններին: Տարբեր պատճառներով այդպես են վարվում նաեւ շատ քաղաքական ուժեր:
Դրա հետեւանքով կարիք է առաջանում ավելի ճկուն մոտեցմամբ պայքարի մեջ ներգրավելու նաեւ ընտրություններին մասնակցող քաղաքացիներին ու քաղաքական ուժերին:

Վերը նշվածի հաշվառմամբ մենք, առաջնորդվելով համազգային դիմադրական ներուժն առավելագույն ծավալով ու ներկայացուցչականությամբ համախմբելու եւ կիրառելու հրամայականով, որդեգրում ենք քաղաքացիներին ու քաղաքական ուժերին ընտրողաբար վարվելու հնարավորություն տվող հետեւյալ մարտավարությունը.

ա) բոյկոտողներին եւ ընտրություններին մասնակցողներին կոչ ենք անում լինել համերաշխ եւ, գործելով վերջին փուլում ընդվզման միջոցով համակարգից դուրս խնդիրը լուծելու տրամաբանությամբ, համադրել բոյկոտի մոբիլիզացնող եւ ապալեգիտիմացնող կարողությունը եւ ընտրությունների ներառական ներուժը,
բ) այն քաղաքացիներին եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք արդեն բոյկոտում են ընտրությունները, կոչ ենք անում ստանձնել մոբիլիզացիայի առաջամարտիկի դերը, եւ մինչ ապրիլի 2-ը ստեղծել կազմակերպական մարմին եւ սկսել ժողովրդի վստահության կառավարության ձեւավորման գործընթաց,
գ) այն քաղաքացիներին, որոնք այնուամենայնիվ մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում ձայն տալ այն քաղաքական ուժին, որը պատրաստակամություն կհայտնի կազմակերպել հետընտրական ընդվզման գործողություններ,
դ)այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք այնուամենայնիվ մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում գործել զուգահեռաբար՝ միաժամանակ մասնակցելով այս գործընթացին, ինչպես նաեւ քարոզարշավն օգտագործել ժողովրդին ոտքի հանելու նպատակով,
ե) այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք մինչեւ ապրիլի 2-ը չեն միանա այս գործընթացին, սակայն ապրիլի 2-ին հաջորդող օրերին կորդեգրեն ընդվզման միջոցով եւ համակարգից դուրս գործելու մոտեցում, առաջարկում ենք միանալ այդ ժամանակ,
զ) բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մինչեւ վերջ կմնան համակարգի մեջ եւ կգործեն նրա կանոններով, կհամարվեն գաղութային վարչակազմի բաղադրիչներ եւ առաջիկա համաժողովրդական ընդվզման թիրախներ:

Մեր պատկերացմամբ, ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձեւավորվի այլընտրանքային ձեւաչափով, քաղաքական եւ հասարակական միավորումների լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ եւ անհատական մակարդակներում ոլորտային եւ տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ:
Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է գործի կարճ ժամանակով (օրինակ 100 օր), ունենա օրենսդիր եւ գործադիր արտակարգ լիազորություններ եւ բաղկացած լինի որոշակի չափանիշներին համապատասխանող գործիչներից (այս պարագայում Արցախի միացման, ապագաղութացման եւ համակարգային փոփոխությունների միջոցով դեպի զարգացում անդառնալի վիճակ ստեղծելու քայլերի կողմնակից հանդիսանալը): Ժողովրդի վստահության կառավարությունը անցումային փուլի ընթացքում կնախապատրաստի եւ կկազմակերպի Անցումային խորհրդարանի ընտրությունները: Մենք պատրաստ ենք մասնակցելու այս գործընթացին եւ ստանձնելու պատասխանատվության մեր մասնաբաժինը»:

Տպել
14436 դիտում

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար