Հենրիխ Մխիթարյան. «Մանչեստերում» սպասեցի իմ շանսին, ստացա այն եւ օգտագործեցի

24/03/2017 schedule14:01

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ մարտի 24-ի, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ ազգային ընտրանին պատրաստվում է աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստանի դեմ մարտի 26-ին կայանալիք հանդիպմանը: Մրցանակը ստանալուց հետո հավաքականի ավագը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա խոսեց իր մարզավիճակի, «Մանչեստեր Յունայթեդում» իր դերի եւ հավաքականի առաջիկա խաղի մասին:

- Շնորհավորում ենք: Հենրի՛խ, 7-րդ անգամ ես արժանանում այս մրցանակի: Ինչո՞վ էր այն քեզ համար բացառիկ:

- Շնորհակալ եմ: Ճիշտն ասած, ոչ մի բանով բացառիկ չէր, ուղղակի ուրախ եմ, որ կրկին դարձա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Կարծում եմ՝ որ սա ինձ հետագայի համար էլ ավելի մեծ ուժ կտա: Կփորձեմ առավելագույնն անել, որպեսզի կրկին արժանանամ այս մրցանակին:

- Քեզ չի մտահոգում, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար մրցակցություն չկա: Երիտասարդ ֆուտբոլիստների մեջ տեսնում ես այնպիսիների, որոնք մոտակա տարիների կարող են մակարդակով մոտենալ քեզ:

- Ժամանակ առ ժամանակ նայում եմ Հայաստանի առաջնության  խաղերը, բայց շատ չեմ հետեւում, մանրադիտակով չեմ նայում ֆուտբոլիստներին: Եթե լինեն տաղանդավոր ֆուտբոլիստներ, շատ ուրախ կլինեմ, որովհետեւ նրանք են մեր ապագան, նրանք պետք է փոխարինեն մեզ, եւ շատ լավ կլինի, որ դա հնարավորինս շուտ լինի, որովհետեւ ազգային հավաքականի ֆուտբոլիստները հասել են այն տարիքին, որ երիտասարդները սկսեն դրսեւորել իրենց, պետք է ասեն՝ մենք այստեղ ենք, պատրաստ եղեք, որ ցանկացած պահի կարող ենք փոխարինել ձեզ:

- Ի՞նչ հաղթահարեցիր «Մանչեստեր Յունայթեդի» համար այդքան կարեւոր ֆուտբոլիստ դառնալու համար:

- Ցանկացած մարդ պետք է կարողանա դժվարությունների միջով անցնել: Նույնը՝ ես: Հեշտությամբ հաղթահարեցի դժվարությունները, որովհետեւ գիտեի, որ ուշ թե շուտ իմ հնարավորությունը ստանալու եմ եւ այն պետք է օգտագործեմ: Ուղղակի սպասեցի իմ հնարավորությանը, աշխատեց, ստացա այդ հնարավորությունը եւ օգտվեցի դրանից: Թե հիմա ինչ դեր եմ կատարում «Մանչեստերում», արդյոք կարեւոր ֆուտբոլիստ եմ, թե՝ ոչ, այդքան էլ էական չէ, որովհետեւ պարզապես փորձում եմ օգնել թիմին եւ դառնալ թիմի մի մասնիկը:

- Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ես, այդպես նպաստում ես նաեւ Հայաստանի ճանաչմանը: Դա լարվածություն հաղորդու՞մ է:

- Դրան ուշադրություն չեմ դարձնում: Ավելի շատ ուշադրություն եմ դարձնում խաղիս, որովհետեւ, եթե մտածեմ, թե ինչ պետք անեմ Հայաստանի համար եւ մոռանամ ֆուտբոլ խաղալու մասին, ոչինչ չի ստացվի: Հետեւաբար ավելի շատ կենտրոնանում եմ իմ խաղի, մարզումների վրա եւ ցանկանում եմ անել հնարավորինս, որ լավ հանդես գամ եւ այդպիսով ներկայացնեմ Հայաստանը:

- Հենրի՛խ, ինչպիսի՞ մարզավիճակում ես: «Մանչեստեր Յունայթեդի» նախորդ խաղից հետո Ժոզե Մոուրինյոն այսպիսի արտահայտություն էր արել, որ մենք կորցրել էինք Հենրիխի Մխիթարյանին: Ինչպե՞ս կմեկնաբանես քո մարզավիճակը ներկա պահին:

-Չեմ կարող ասել, որ կորցրել էին: Ուղղակի մի փոքր վնասվածք ունեի, այդ պատճառով չկարողացա մասնակցել «Միդլզբրոյի» դեմ խաղին՝ չնայած նստած էի պահեստայիննների նստարանին: Փառք Աստծու, հիմա ամեն ինչ նորմալ է, շատ լավ եմ զգում եւ կարծում եմ, որ ամբողջությամբ պատրաստ կլինեմ առաջիկա խաղին:

- Ինչպիսի՞ն է մթնոլորտը հավաքականում:

- Բոլորը շատ լավ են տրամադրված, բոլորը շատ լավ են պատրաստվում, բոլորս էլ գիտակցում ենք այս խաղի արժեքը: Կարծում եմ, որ խաղին շատ լավ պատրաստված կլինենք, կկարողանանք լավագույնս դրսեւորել մեզ, խաղալ այնպես, ինչպես կարող ենք եւ իհարկե կխաղանք հաղթանակի համար:

- Հավաքականի նախորդ խաղը Մոնտենեգրոյի դեմ շատ էմոցիոնալ ստացվեց ու հաղթեցիք, հիմա երկրպագուների սպասելիքներն էլ ավելի են մեծացել: Դա ավելորդ ճնշում չէ՞:

- Երկրպագուների սպասելիքները միշտ էլ շատ են լինում: Ցանկացած խաղում էլ բոլորը հաղթանակ են սպասում, մենք նույնպես: Ստացվեց այնպես, որ գրավիչ հաղթանակ տարանք. 2:0 հաշվով պարտվելիս 3:2 հավով հաղթեցինք, եւ պարզ է, որ ցանկացած երկրպագու մեզնից նաեւ այս խաղում է հաղթանակ սպասում է: Մենք միշտ էլ խաղացել ենք հաղթանակի համար: Եղել են դեպքեր ստացվել է, եղել են դեպքեր, երբ չի ստացվել, բայց միշտ էլ հաղթանակի համար ենք խաղացել:

- Ինչպիսի՞ մրցակից է Ղազախստանը:

-Բոլոր մրցակիցներն էլ շատ բարդ են: Մեզ համար հեշտ մրցակիցներ երբեք չեն լինում: Կախված կլինի նրանից, թե ինչպես պատրաստված կլինենք այդ հանդիպմանը, ինչպես ուսումնասիրած կլինենք նրանց եւ ինչպես հաջողությունը մեզ կօգնի: Քայլ առ քայլ ուսումնասիրում ենք, դեռ ամբողջությամբ չենք վերջացրել, որովհետեւ դեռ ժամանակ ունենք: Կարծում եմ, որ մարզիչը մեզ ամբողջությամբ կներկայացնի եւ կօգնի գտնել նրանց ուժեղ եւ թույլ կողմերը:

Տպել
2033 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել