Մարկոս Պիզելի. բոլորը գիտեն, թե որքան կարեւոր է ինձ համար Հայաստանի հավաքականը

24/03/2017 schedule16:22

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ հունական «Քսանթիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին շատ ուրախ է Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստներից մեկը ճանաչվելու համար: Քվեարկության արդյունքում նա զբաղեցրել էր 3-րդ տեղը, եւ այսօր՝ մարտի 24-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցած լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի մրցանակաբաշխության ժամանակ ստացավ իր մրցանակը: Արարողությունից հետո նա լրագրողների հետ կիսվեց տպավորություններով:

«Շատ ուրախ եմ 3-րդ տեղը զբաղեցնելու համար: Բոլորը գիտեն, թե որքան կարեւոր է ինձ համար Հայաստանի հավաքականը: Նշանակում է, որ ես ինչ-որ լավ բան արել եմ: Շատ ուրախ եմ, որ կարող եմ օգնել Հայաստանի հավաքականին: Դա ինձ համար կարեւոր է»,- ասաց նա:

Այս օրերին Մարկոս Պիզելին հավաքականի տրամադրության տակ է: Թիմը գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ պատրաստվում է աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստանի դեմ խաղին, որը տեղի է ունենալու մարտի 26-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Թեեւ կիսապաշտպանը նոր թիմում՝ «Քսանթիում», չի խաղում այնքան, որքան կցանկանար, նշում է, որ հավաքականի խաղին լիովին պատրաստ է:

«Ինձ լավ եմ զգում: Հունաստանում չեմ խաղացել այնքան, ինչքան կուզեի, բայց դա չի նշանակում, որ վատ մարզավիճակում եմ: Առանձին պարապում եմ, որովհետեւ գիտեմ, որ հավաքականի խաղեր կան: Հավաքականում բարձր մակարդակով պետք է խաղամ: Պատրաստ եմ խաղին, բայց մարզիչն է որոշում՝ ով է խաղալու: Ամեն դեպքում, ես միշտ հավաքական եմ գալիս ֆիզիկապես եւ հոգեբանորեն 100 տոկոսով պատրաստ»,- ասաց նա:

Այս անգամ Մարկոս Պիզելին Հայաստան է եկել ծնողների հետ: Բրազիլացին որպես ֆուտբոլիստ կայանալու հնարավորություն է ստացել հենց Հայաստանում, դարձել է հավաքականի առանցքային խաղացողներից մեկը, սակայն Հայաստանը ծնողներին ներկայացնելու առիթ մինչեւ այս չի ունեցել:

«Շատ ուրախ եմ, որ նրանք կարողացան ծանոթանալ Հայաստանին, որովհետեւ Հայաստանը շատ կարեւոր դեր է ունեցել իմ կյանքում, իմ կարիերայում: Շատ են հավանել Երեւանը: Ինձ համար շատ կարեւոր է, որ այստեղ են եկել: Առաջին անգամն է, բայց հաստատ՝ ոչ վերջին»,- ասաց նա:

Լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի մրցանակների հանձնման արարողությանը մասնակցեցին նաեւ հավաքականի ավագ, «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը եւ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Մխիթարյանը ճանաչվել էր 2016 թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Ղազարյանն արժանացել էր 2-րդ մրցանակին, իսկ Բիչախչյանին էլ շնորհվել էր տարվա լավագույն մարզչի կոչումը:

Տպել
1306 դիտում

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան