Վերակառուցում. շինարարը նախագահականից է

24/03/2017 schedule17:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 25-ի համարում

Երեւանի Պարոնյան 8 շենքի պատմությամբ սկսեցինք զբաղվել, երբ մոտակայքի բնակիչներն ահազանգեցին՝ օգնեք, ճարտարապետական արժեք ներկայացնող եռահարկը քանդում են, տեղը 10 հարկանի բարձրահարկ բնակելի են կառուցում: Բնակիչներին հատկապես անհանգստացրել էր, որ կառուցվող շենքի հիմքի մակերեսը բակի հաշվին 4 գծամետրով մեծանալու է, որի արդյունքում նեղանալու է ճանապարհը: Եւ ոչ միայն: «Նման մակերեսով 10 հարկ կառուցելու դեպքում նրբանցքի սեփական տները, որոնց վրա արեւը հենց այդ կողմից է ընկնում, կզրկվեն արեւից, լույսից, օդից: Լույսից կզրկվեն նաեւ Պարոնյանի 10 շենքի բոլոր եւ Լեոյի 11 շենքի աջ թեւի բնակարանները: Մենք շատ լավ հասկանում ենք, որ նորակառույցի տերը թիկունք եւ շատ փող ունի ու կարողանում է ճնշում գործադրել, սակայն փաստորեն ոտնահարվում են քաղաքաշինության, անվտանգության եւ մարդկային իրավունքի բոլոր նորմերը»,- գրել են բնակիչներն իրենց նամակում:

Պարոնյան 8-ում գտնվող արդեն քանդված շենքն իսկապես գեղեցիկ, ճարտարապետական արժեք ներկայացնող շենք էր եւ ոչ միայն փողոցի համայնապատկերին ներդաշնակ էր, այլեւ թամանյանական ոճի շենքերից էր՝ կառուցված 30-40-ականներին: Ճիշտ է՝ շենքը ներսից արդեն վաղուց բարեկարգման ու կապիտալ նորոգման կարիք ուներ, սակայն գրագետ վերակառուցման դեպքում  դեռ երկար կծառայեր՝ աչք շոյելով ու ճարտարապետական ճաշակ թելադրելով մայրաքաղաքում: Եռահարկ շենքում 4 հիմնարկ էր ծվարել՝ կենցաղսպասարկման ծառայություն, տպարան եւ այլն: Այս հիմնարկների աշխատողներն իշխանությունների՝ շենքը վաճառելու մտադրության մասին, բնականաբար, առաջինն էին իմացել եւ փորձել էին կանխել: Սակայն նրանց ասել էին, որ հարցը լուծված է, ուստի պայքարելն անիմաստ է:

Ըստ նախկին աշխատակիցների ու շրջակա բնակիչների, շենքը տրվել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան տնօրենին՝ ՀՀ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արամայիս Լեւոնի Որսկանյանին, որն իր սպիտակ «31»-ով հաճախ է լինում այնտեղ եւ հսկում աշխատանքները: Թեեւ՝ բնակիչներից ոմանք համոզված են, որ վերջինս ընդամենը տիրություն է անում շինարարությանը, իսկ կառուցվող բազմահարկն իրականում պատկանում է Քոչարյանի որդուն: Ի դեպ, ասում են նաեւ, որ նորակառույցում 1ք/մ-ն վաճառվելու է 1500 դոլարով: Որսկանյանը մեր զրույցում հաստատեց, որ ինքն է շենքի սեփականատերը: Ասաց, որ ինքը Շամշադինի Այգեձոր գյուղից է, եւ իր շինարարական ՍՊԸ-ն էլ հայրենի գյուղի անունն է կրում:

Նա հերքեց Քոչարյանի որդու՝ կառույցի փայատեր լինելու մասին լուրերը եւ նշեց, որ Պարոնյան  շենքը գնել է «Սամվել-10» ՍՊԸ-ից, եւ դրա տեղը պատրաստվում է բնակելի շենք կառուցել ու վաճառել: Իսկ շինարարության ցանկապատին ամրացված ցուցանակին գրված է, որ աշխատանքներն իրականացնում է «Այգեձոր» ՍՊԸ-ն, շինթույլտվությունը ստացել են 2004-ի հունվարի 26-ին եւ 18 ամսում 667քմ հողամասի վրա 560քմ տարածքով բազմահարկ բնակելի են կառուցելու: Սակայն քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում հերքեցին նախագծի հաստատված լինելու փաստը: Որսկանյանն էլ ասաց, որ ցուցանակին նշված թույլտվությունը վերաբերում է քանդման թույլտվությանը, իսկ նախագծի մշակումն ընթացքի մեջ է: 

Քաղաքաշինության վարչության պետն ընդհանրապես հրաժարվեց շենքի մասին խոսելուց, իսկ նրա տեղակալ Հարությունյանը նշեց, որ իրենք միայն «ճարտարապետական առաջադրանք» են տվել, որի մեջ ներկայացրել են այն պահանջները, որոնք կառուցողը պետք է պահպանի նախագիծը մշակելիս (սանիտարական, հակահրդեհային, միջշենքային տարածքի պահպանում, ինսոլյացիա, շիննորմեր, շրջապատի հետ ներդաշնակություն եւ այլն): «Այսինքն, շինհրապարակի ցանկապատի վրա փակցված գծագիրը կեղծի՞ք է»,- հարցին մեր զրուցակիցը մանվածապատ պատասխաններ տվեց՝ նշելով, որ շենքի բարձրության եւ զբաղեցրած տարածքի վերաբերյալ համաձայնությունը վարչությունն, այնուամենայնիվ, տվել է, չնայած հնարավոր է՝ ոչ սիրահոժար:

Սակայն այս պատմության մեջ ամենատխուրը մի ներդաշնակ կառույցը հերթական անհեթեթ «երկնաքերով» փոխարինելն էր, ուստի մենք այցելեցինք նաեւ Հուշարձանների պահպանության գործակալություն՝ պարզելու, թե Պարոնյան 8-ը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկվա՞ծ է: Պարզվեց՝ շուրջ 2 տարի առաջ գործակալությունը կառավարություն է ներկայացրել պատմամշակութային հուշարձանների նոր ցանկ, սակայն առայսօր մեր «բազմազբաղ» կառավարությունը ժամանակ չի ունեցել այդ ցանկը հաստատելու: Իսկ նախկին՝ 83-ին կազմված ցանկում Պարոնյան 8-ը չկար: Գործակալության տնօրեն Սամվել Մուսոյանը պատմեց, որ շենքը հուշարձանների ցանկում ընդգրկելու ստույգ չափանիշներ չկան. դա կատարվում է, եթե իրենց են դիմում անհատներ կամ կազմակերպություններ եւ առաջարկում տվյալ շինությունը հուշարձան ճանաչել:

Իրենք փորձագիտական հանձնաժողով են ստեղծում եւ, հաշվի առնելով կառույցի ճարտարապետական, հնագիտական, պատմամշակութային, քաղաքաշինական արժեքը, անգամ այն, թե ով է բնակվել այդ շենքում, բավարարում են դիմումը: Իսկ Պարոնյան 8-ի վերաբերյալ տնօրենն ասաց. «Մենք չենք կարող բոլոր շենքերը հուշարձան սարքել, որ դրանք չքանդեն»: Ի վերջո, քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման պատասխանատուն քաղաքի ճարտարապետն ու քաղաքապետարանի վարչությունն են, որոնք յուրաքանչյուր թույլտվությունից առաջ պետք է ծանրութեթեւ անեն բոլոր թեր ու դեմ կողմերը եւ երբեք ի վնաս քաղաքի որոշումներ չկայացնեն՝ որքան էլ որ այդ որոշումները թելադրված լինեն Քոչարյանամերձ շրջապատից:

Արմինե Օհանյան

Տպել
1021 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում