Սասնա ծուռ Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում. Հաց բերողի դեպքը կրկնվո՞ւմ է

24/03/2017 schedule20:08

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ՝ երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի կալանքի ժամկետը՝ մերժելով նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Դռնփակ դատական նիստի ընթացքում նախաքննական մարմինը, ըստ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի, պնդել էր, որ ազատության մեջ մնալով նա կխոչընդոտի նախաքննության ընթացքին եւ կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից:

Գյուրջյանը մեր զրույցում ասաց, որ գրավի չափ պաշտպանական կողմը չի սահմանել, թողել է դատարանի հայեցողությանը: «Մենք առաջարկել էինք, որպեսզի դատարանն ինքը որոշի եւ ինքը սահմանի գրավի չափը, բայց նույնիսկ սա չանցավ, դատարանը մերժեց գրավը, ընդ որում մեկ օր հետաձգեց որոշման հրապարակումը»,- ասաց Արամ Հակոբյանի պաշտպանը:

«Սասնա ծռեր» խմբի անդամը լուրջ առողջական խնդիրներ ունի: Պաշտպանի  պնդմամբ՝ Արամ Հակոբյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի:

Հիմնադիր խորհրդարանի Շիրակի մարզի մասնաճյուղի ղեկավար Արամ Հակոբյանի առողջական վիճակը սույն թվականի փետրվար ամսին կտրուկ վատացել է եւ նա ուղեղի կաթվածի (ինսուլտ) նախանշաններով, (աջ վերջույթների անկառավարելիություն եւ խոսակցական ֆունկցիայի խանգարում) տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության խախտում:

Ըստ պաշտպանի՝ մեկ օր ներերակային ներարկումներ ստանալով՝ Արամ Հակոբյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ չի ստացել ոչ մի բուժում, այնուհետեւ, մոտ 6 օր անց տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ վերջինս ստացել է ներերակային ներարկումների 2 շաբաթվա կուրս: Ներարկումների կուրսից հետո վիճակը որոշակիորեն լավացել է, սակայն Արամ Հակոբյանի ոչ շարժողական, ոչ խոսակցական ֆունկցիաները լիովին այդպես էլ չեն վերականգնվել:

«Ցանկացած պահի Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս վերջին մեկ ամսվա մեջ հետազոտություն չի իրականացվել: Համապատասխան հետազոտությունների անցկացման կապակցությամբ էլ խորհրդակցում ենք համապատասխան բժիշկների հետ, որ հասկանանք, թե կոնկրետ ինչ հետազոտություններ են անհրաժեշտ: Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ այս պահի դրությամբ չեմ կարող որեւէ բան ասել, պետք է խորհրդակցենք: Քրեակատարողական հիմնարկի պայմաններն անհամատեղելի են նրա առողջական վիճակի հետ»,- ասաց նա:

Այսօր արդեն Արամ Հակոբյանի հարցի հրատապությամբ եւ լրջությամբ պայմանավորված  պաշտպանական կողմը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Այն ատյանը, որը պետք է գնահատեր այս պահի դրությամբ նրան ազատության տակ պահելու հնարավորությունը, դա դատարանն էր, բայց դատարանը մեր գրավի միջնորդությունը անտեսեց: Հետեւաբար՝ պետք է դիմենք ՄԻԵԴ, թեեւ վերաքննիչ բողոք էլ ենք ներկայացնելու»,- ասաց նա: Դավիթ Գյուրջյանը, որը պաշտպանել է նաեւ Հաց բերող Արթուր Սարգսյանի շահերը, կարծում է, որ Արամ Հակոբյանի դեպքը նման է Հաց բերողի դեպքին: «Զուգահեռներ չէի ուզենա տանել, բայց այո՝ մտավախություն կա, որովհետեւ կրկին որեւէ ՔԿՀ չի կարողանում այնպիսի միջոցներ ձեռնարկել եւ այնպիսի պայմաններ ապահովել, որպեսզի Հակոբյանի կյանքին սպառնացող վտանգը հնարավորինս չեզոքացնեն: Հետեւապես մեր պնդմամբ՝ սա նման է Արթուր Սարգսյանի դեպքին, երբ որ անձը չի կարող կալանքի տակ պահվել»,- նկատեց Գյուրջյանը:

Արամ Հակոբյանը երկու վիրահատություն է տարել, որից մեկը գլխուղեղում ուռուցքի հեռացումն է եղել դեռեւս 2014-ին:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ փոխանցեց, որ Արամ Հակոբյանի մոտ, ըստ հետազոտությունների, սուր օջախային փոփոխություններ չեն արձանագրվել: Նա ստացել է սիմպտոմատիկ եւ թերապեւտիկ բուժումներ, խորհուրդ է տրվել ամբուլատոր հսկողություն: Ստացված բուժման արդյունքում նրա մոտ արձանագրվել են դրական փոփոխություններ։

«Ներկայումս Արամ Հակոբյանը գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության ներքո` ըստ անհրաժեշտության ստանալով համապատասխան դեղորայքային բուժում»,- նշեց Ղլեչյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեցինք, թե ՄԻՊ աշխատակիցները Արամ Հակոբյանին այցելե՞լ են: Ի պատասխան մեր հարցին Եգանյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Աշխատակիցները առանձնազրույց են ունեցել վերջինիս հետ, ինչպես նաեւ ուսումնասիրել են նրա պահման պայմաններն ու առողջական վիճակի ապահովման հարցերը: Հաշվի առնելով առանձնազրույցի ընթացքում Արամ Հակոբյանի հայտնած տեղեկությունները, նրա վերաբերյալ փաստաթղթերը եւ մամուլի հրապարակումները՝ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,-մեզ փոխանցեց Եգանյանը:

Արամ Հակոբյանը, հիշեցնենք, մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, զինամթերք կրելու, պահելու, փոխադրելու եւ շենք, շինություններ զավթելու մեջ։ Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, թե ՊՊԾ գնդի տարածքում Արամ Հակոբյանը հանձնվել է իրավապահներին, սակայն պաշտպանական կողմը հերքեց դա: Ավելին՝ պնդեց, որ Արամ Հակոբյանը ձերբակալվելիս ծեծի է ենթարկվել իրավապահների կողմից. ծեծի ենթարկողները եղել են 7-8 հոգի՝ դիմակավորված: Թեեւ Արամ Հակոբյանը ծեծի հետեւանքով վնասվածքներ է ստացել, սակայն այդ գործը «ջրվեց» եւ որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց:

Տպել
7992 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը