Սվիտալսկի․ Սամվել Բաբայանի գործով իրավապահ մարմինները պետք է թափանցիկ աշխատեն

24/03/2017 schedule20:50

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը, ասել է, որ իրավապահ մարմինները պետք է թափանցիկ աշխատեն, որպեսզի ընտրողները վստահ լինեն, որ ձերբակալության հիմքում քաղաքական նպատակ չկա:

Լրագրողների հետ ճեպազրույցում Պյոտր Սվիտալսկին նշեց, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն դատարանում, խաղաղ ճանապարհով:

«Եվրամիության համար բռնության կանխումը շատ կարևոր է: Կարծում եմ, իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում է ցանկացած գործողության կանխարգելում, որը միտված է հասարակական կարգի ու անդորրի խախտմանը: Ուստի, բոլոր ընթացակարգերը պետք է շատ թափանցիկ լինեն:

Եթե կասկած կա, որ ինչ-որ բան սխալ է արվել, ուրեմն իրավապահ մարմինները պետք է լիովին թափանցիկ գործեն, որպեսզի հասարակությունը, ընտրողները վստահ լինեն, որ դա չի արվել քաղաքական նպատակներով, որ դա չի արվել այլ ընտրողներին վախեցնելու նպատակով, այլ արվել է օրենքի պահանջներին համապատասխան», - ասել է նա:

Սվիտալսկին, հիշեցնելով, որ Եվրամիությունն ավելի քան 7 միլիոն եվրո է տրամադրել հայաստանյան ընտրությունների անցկացման համար նոր տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով և 700 հազար եվրո էլ հատկացրել է տեղական դիտորդներ ներգրավելու համար, որոնք ներկա կլինեն ընտրողների 97 տոկոսն ընդգրկող ընտրատեղամասերում, հույս է հայտնել՝ ամեն ինչ լավ կլինի, և նոր տեխնոլոգիաները կօգնեն անցկացնել ընտրություններն ավելի լավ մակարդակով:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այս ընտրություններն ազդեցություն կունենան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա՝ Սվիտասլկին ասաց․ «Եվրամիությունն աշխատում է դրական սցենարների հիման վրա: Այս ընտրությունները պետք է նոր որակ արձանագրեն Հայաստանի ժողովրդավարական գործելակերպում: Եվ մենք նախապատրաստում ենք մեր աջակցությունը Հայաստանին՝ հիմք ընդունելով, որ այս ընտրությունները մեր հարաբերություններում նոր գլուխ են բացելու: Կարող ենք ասել՝ ընտրություններից անմիջապես հետո Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Եվրոպական խորհրդարանում կքննարկի մինչև 2020 թվականը Հայաստանին ցուցաբերվող օգնության հարցը: Մեծ գաղտնիք չէ՝ եթե ամեն ինչ լավ լինի, Հանը այդ քննարկման ժամանակ լավ լուր կհայտնի Հայաստանի ու մեր համագործակցության համար»:

Վերջում ԵՄ դեսպանը ՀՀ քաղաքացիներին ուղղված հայերեն կոչով է հանդես եկել՝ «Հարգելի հայաստանցիներ, 1․ գնացեք և քվեարկեք, 2. վստահեք նոր տեխնոլոգիաներին, 3. մի տրվեք ընտրակաշառքի գայթակղությանը, 4. թույլ մի տվեք ահաբեկել ձեզ, 5․ հայտնեք խախտումների մասին, 6․ եղեք խաղաղ միջոցների կողմնակից, Ամեն»:

Տպել
4314 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին