Հավատո՞ւմ եք, որ միլիոնատերն ուզում է 200 հազար դրամով Կադաստրի պետ աշխատել. Մարուքյան

Իջեւանում այսօր հրավիրված հանրահավաքի ընթացքում ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը խոսեց Հանրապետական կուսակցության քարոզարշավի եւ նախընտրական խոստումների մասին:

Ճշտելով, որ մարդիկ հեռուստացույցով հետեւում են նաեւ ՀՀԿ-ի քարոզարշավին՝ Մարուքյանը սարկազմով նկատեց. «Ես մի պահ ուղղակի լուրերով տեսա, էնպիսի բաներ են խոստանում, փոփոխություններ...Մտածում եմ՝ կարո՞ղ ա «Ելք» դաշինքի տեքստն ա, բայց ընկել է ՀՀԿ-ի կադրի վրա: Զարմանալուն գիտե՞ք որն է, 17 տարի իշխանության մեջ են, 17 տարի Հայաստանը հասցրել են էս վիճակին, բայց ասում են՝ որ մենք կանենք սա, կանենք նա: Իշխանափոխություն է խոստանում ՀՀԿ-ն, ասում է մեզանից կպրծնեք, որ մենք գանք»:

Մարուքյանը նկատեց, որ իր ասածն աբսուրդ է, բայց դա այն է, ինչ ասում է ՀՀԿ-ն: «17 տարին բավարար էր ՀՀ-ում եւ առաջընթաց ապահովել եւ անվտանգություն: 17 տարին ըստ էության մսխվել է, Հայաստանի Հանրապետությունը ետ է գնացել: Հիմա ժամանակն է փոփոխություններ անել: Փոփոխություններ անելու համար 3 քաղաքական ուժեր («Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետությունը») միավորվել են»,- վստահեցրեց Մարուքյանը:

ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ականների մեծ մասի ֆինանսական կարողություններին՝ իր զարմանքն արտահայտելով, թե ինչու են հայտարարագրերով դոլարային միլիոնատերերը ուզում 180-500 հազար դրամ ամսական աշխատավարձով աշխատանք ունենալ:

«Հավատո՞ւմ եք, որ դոլարով միլիոնատեր մարդը գնում 200 հազար դրամով աշխատում է ինչ-որ պետական մարմնում, հավատո՞ւմ եք էդ մարդու հայրենասիրությանը: Ես չեմ հավատում: Ո՞րն է այդ մարդու մոտիվացիան: Մի քանի միլիոն դոլար է հայտարարագրում, ասում է՝ ես գնում եմ 200 հազար դրամով Կադաստրի պետ եմ աշխատում: Էդ մարդիկ չգիտեն, թե դուք ինչպես եք ապրում: Նրանք ձեր միջից դուրս չեն եկել: Բայց նրանց նախընտրական պաստառների վրա գրված է ՝ ես ձեզանից մեկն է: Եթե մեզանից մեկն է, ուրեմն մենք էլ ենք միլիոնատեր դոլարով կամ հակառակը, նրանք էլ են մեր պես ապրում: Նրանք այնքան են կտրվել մեզանից, որ տեղյակ չեն ինչպես ենք ապրում: Նրանք Հայաստանի այնպիսի տեսլական չունեն, որ մեր երկիրը զարգանա: «Ելք» դաշինքն ունի այդ տեսլականը»,- ընդգծեց պատգամավորը:

Մարուքյանը, դիմելով իջեւանցիներին, ասաց, որ հիմա եկել են ժողովրդից ստանալու այն իշխանությունը, որը նրանց է պատկանում:

«Լա՞վ ենք աշխատել, գո՞հ եք  մեր աշխատանքից, ուրեմն բազմապատկեք մեր թիվը խորհրդարանում: Բազամապատկման մեթոդը մեզ ընտրելն է: ...ժողովուրդ ջան չե՞ք ուզում ձեր ձայնը փոշիանա՝ ձեր ձայնը տալիս եք «Ելք» դաշինքին,  չե՞ք ուզում, որ էս ամենը շարունակվի՝ ձեր ձայնը տալիս եք «Ելք»-ին, ուզում եք ՀՀ-ում փոփոխությո՞ւն սկսվի՝ ձեր ձայնը տալիս եք «Ելք» դաշինքին, ուզում եք որ ունենաք խոսացող, ձեր շահերը բարձրաձայնող, մարդու իրավունքները բարձրաձայնող, օրենք գրող, ելույթներ ունեցող պատգամավորնե՞ր՝ ձեր ձայնը տալիս եք «Ելք» դաշինքին»,- ասաց Մարուքյանը՝ վստահեցնելով, որ կարող է այդ ցանկը թվել:

Եզրափակելով իր ելույթը՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ իրենք նաեւ առաջարկում են տարածքային համաչափ զարգացում, որպեսզի հայաստանը ոչ թե շերեփուկի տեսք ունենա (գլուխը մեծ, մարմինը՝ փոքր), այլ ամենուր հնարավոր լինի լավ կրթություն, բժշկական օգնություն ստանալ:

Տպել
3987 դիտում

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը եւ տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին

Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկում

Քննարկվում են քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները

Խարդախությամբ բանկից  փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

Իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ. վարչապետ

Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. հանդիպում նախագահականում

Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի. Արայիկ Հարությունյանը՝ բարեգործական նոր ծրագրի մասին

Առաջիկա հինգ տարիների ընթացքում եկամտահարկի շեմը իջնելու է եւ դառնա 20 տոկոս. Նիկոլ Փաշինյան

Կալանքը Մայրապետյանի անձնական հաշիվների վրա է, որոնցից ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը. պարզաբանում

ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանում հրապարակվել են ԼԳԲՏ նախարարների անուններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է

Աշոտ Աղաբաբյանը մտածում է «Հրազդանը» վերականգնելու մասին. գրավը 26 մլն դոլար չէ

Քաղաքական իրավիճակն ազդում է քրեական գործի քննության վրա. Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի 30 մլն-ի մասին

«Մարդ կա, մտել է կառավարություն ու սկսել է իր ընկերների հարցերը լուծել, իմ հրահանգով ազատվել է աշխատանքից

Դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել եւ ես տեղյակ չեմ եղել. Փաշինյան

Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

Հասանովը կհանդիպի Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետերի հետ

Շոկ էր, երբ ստացանք հեռախոսազանգ, որ ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք. վարչապետը՝ որդու բանակային ծառայության մասին