ՊԵԿ-ական բարեփոխումներ․ հասանք երկրորդ փուլ

25/03/2017 schedule14:30

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախօրեին ազդարարեց հարկային եւ մաքսային մարմիններում բարեփոխումների երկրորդ փուլի սկիզբը:

Եթե ասվում է երկրորդ փուլ, ապա պետք է ենթադրել, որ առաջինը համարվում է 2012-1016 թվականների ծրագիրը, որը ավարտվեց հարկային նոր օրենսգրքի ընդունմամբ: Թե որքանով էր հաջող առաջին փուլը, ճիշտն ասած, մի քիչ դժվար է ասել: Իհարկե, մեր պաշտոնյաները կարող են մասնագիտական տերմիններով մի քանի ժամ խոսել բարեփոխումների արդյունքների մասին, սակայն գործնականում պատկերը տխուր է: Եթե դրան նայենք այն տեսանկյունից, որ հարկային դաշտը պետք է բարելավվեր, բարձրանար հարկային քաղաքականության արդյունավետությունը, հավասար դաշտ ապահովվեր տնտեսվարողների համար եւ կրճատվեր ստվերային տնտեսությունը, ապա կարելի է արձանագրել, որ այն տապալվել է: Ստվերայնությունը, կարելի է ասել, չի կրճատվել, պարզապես խոշոր ու հովանավորյալ բիզնեսի մոտ այն խորացել եւ ընդլայնվել է, իսկ մյուսների մոտ՝ կրճատվել: Դրա ապացույցն է այն, որ համախառն ներքին արդյունքի եւ հավաքագրված հարկերի հարաբերակցությունը էականորեն չի աճել: Եթե չնչին աճ եղել է, ապա միայն ի հաշիվ տարբեր հարկատեսակների բարձրացման:

Ի՞նչ է սպասվում է այս «երկրորդ փուլի» կիրառման դեպքում: ՊԵԿ-ը 10 կետով ներկայացրել է այդ բարեփոխումների ընդհանուր նկարագիրը: Օրինակ, նախատեսվում է «Օրինապահ հարկ վճարողներին տրամադրվող տնտեսական խթանների ընդլայնում, օրինակ՝ արտահանող անձանց ԱԱՀ-ի գերավճարների վերադարձման ավելի կարճ ժամկետների սահմանում, գնումների գործընթացին մասնակցության պայմանների դյուրացում», «Մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառման վերացում՝ ԱԱՀ վճարողների կողմից ՀՀ ներմուծվող մեքենասարքավորումների եւ հումքի համար», «Վարչական պատասխանատվության կիրառման ինստիտուտի վերանայում, այդ թվում՝ առաջին անգամ կատարվող հարկային իրավախախտումների համար տուգանքի փոխարինում նախազգուշացմամբ բոլոր այն հարկային իրավախախտումների մասով, որոնց համար հարկային օրենսդրությամբ սահմանված են պատասխանատվության միջոցներ», «Մաքսային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության վերանայում՝ նվազ կարեւորություն ունեցող իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոցների մեղմացում, իսկ կրկնվող խախտումների դեպքում՝ խստացում», «ՀՀ-ում կատարվող ներդրումներն արագ հետ գնելու եւ այդ կերպ Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործունեության մասով բոլոր հիմնական միջոցների համար հարկ վճարողների ընտրությամբ ամորտիզացիոն մասհանումների նորմաները սահմանել 1 տարի (ներկայումս հիմնական միջոցների գերակշիռ մասի համար 5-ից 20 տարի է)»...:

Լավ կետեր են, խոսք չկա: Բայց մի քանի հարց է ծագում: Մասնավորապես` որքան ժամանակում դրանք կիրականացվեն, եթե, իհարկե, իրականացվեն: Օրինակ հետեւյալ դրույթը`««Մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառման վերացում՝ ԱԱՀ վճարողների կողմից ՀՀ ներմուծվող մեքենասարքավորումների եւ հումքի համար»: Ինչի մասին է խոսքը: Ներկայումս եթե դուք, ասենք, հոսքագիծ եք ներկրում աթոռ արտադրելու համար եւ այն մինչեւ ՀՀ սահման հասցնելը ձեզ վրա նստել է 100 հազար դոլար, ապա սահմանին գլխանց պետք է վճարեք եւս 20 հազար դոլար ԱԱՀ: Հետագայում, ամիսներ կամ տարիներ անց, երբ սկսեք աթոռի արտադրությունը եւ վաճառեք, ձեզանից ԱԱՀ չեն գանձի այնքան ժամանակ, մինչեւ լրանա վերը նշված 20 հազար դոլարի չափաբաժինը: Բայց դա ամենը չէ: 

Երբ սկսեք աթոռի արտադրության համար փայտ ներկրել, ապա դրա արժեքի 20 տոկոսը նույնպես պետք է վճարեք սահմանին: Մի խոսքով, արտադրության համար անհրաժեշտ ամբողջ հումքն ու մեքենասարքավորումները ներկրելու համար 20 տոկոս գլխանց վճարում եք որպես ԱԱՀ: Սա կարծես դիտավորյալ արված քայլ լինի Հայաստանում արտադրությունը հնարավորինս բարդացնելու, թանկացնելու համար: Բայց իրականում սա ունի իր տրամաբանությունը: Տարեկան ՊԵԿ-ը սահմանին գանձվող ԱԱՀ-ի շնորհիվ ստանում է մոտ 250-260 միլիարդ դրամ: Դրա մի զգալի մասը հենց հումքից ու մեքենասարքավորումներից գլխանց գանձվող հարկն է: Ու բնականաբար ՊԵԿ-ը չի ուզում հրաժարվել այդ ռեսուրսից: Իհարկե, սահմանին չգանձելով, ՊԵԿ-ը այդ գումարները կարող է հավաքել հետագայում` արտադրանքի իրացումից, ինչը շատ ձեռնտու է արտադրողներին: Բայց դա նշանակում է, որ ՊԵԿ-ը պետք է մի քիչ շատ չարչարվի: Իսկ գործող մեխանիզմով ոչ թե ՊԵԿ-ն է գնում ԱԱՀ-ի ետեւից, այլ իր համար սահմանին նստում է, տնտեսվարողն է իր ոտքով գալիս ՊԵԿ-ի մոտ: Իսկ այն, որ դա խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, բնականաբար, երկրորդական հարց է:

Սահմանին ԱԱՀ գանձելու մեխանիզմը վերացնելու խնդիրը բազմիցս բարձրացվել է: ՊԵԿ-ն էլ միշտ ասել է, թե չեն կարող հրաժարվել դրանից: Մասնավորապես, ՊԵԿ նախագահի տեղական Վախթանգ Միրումյանը անցած տարվա հունիսի 13-ին, ԱԺ-ում հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե չեն կարող հրաժարվել սահմանին ԱԱՀ գանձելու մեխանիզմից. «Պետք է հասկանանք, թե այդ դեպքում ինչպես է պետք փակել ապրանքի ներմուծման եւ դրա իրացման միջեւ ժամանակային բացը»,- այդ օրը ասել է Միրումյանը: Թե ինչպես պետք է արտադրողը լրացնի հաստոցները ներկրելիս գլխանց վճարված 20 տոկոսի եւ հետագայում արտադրանքի իրացումից այդ գումարը «ետվերադարձի» միջեւ «ժամանակային բացը», իշխանություններին, իհարկե, չի հետաքրքրում: Սահմանին ԱԱՀ գանձելուց հրաժարվելու անհնարինության մասին Միրումյանը հայտարարել է նաեւ սեպտեմբերի 28-ին նույն ԱԺ-ում նույն այդ հարկային օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունելու ժամանակ: Ինչ տեղի ունեցավ այս 4-5 ամիսների ընթացքում, որ ՊԵԿ-ը հանկարծ որոշեց հայտարարել այս բարեփոխման մասին, դժվար է ասել: Դե, առջեւում ընտրություններ են` դա մեկ, երկրորդն էլ ասել է, հո չի արել: Համ էլ չի ասել, թե երբ:

Տպել
5325 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի