Ցուցակագրումների մասին հրապարակումները ՀՀԿ-ն փուչիկ է համարում, բայց ԿԸՀ-ն կուսումնասիրի

25/03/2017 schedule15:55

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունն ուսումնասիրել է երեկ հրապարակված ձայնագրությունները, որտեղ մի շարք դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ խոստովանում են, որ ցուցակներ են ուղարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբ։

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, թե ցուցակագրումն ամենեւին էլ բացասական երեւույթ չէ, դա կազմակերպչական աշխատանքի մի մաս է:

«Այս օրերի ընթացքում հենց ընտրարշավի սկզբից, անընդհատ տարածվեցին մտքեր, թե ցուցակագրում են, ցուցակներ են կազմում: Որեւէ ընտրության համար որեւէ քաղաքական ուժ, քաղաքական գործիչ, եթե պիտի լրջորեն մասնակցի ընտրական գործընթացին, բնականաբար, անհրաժեշտություն ունի որպես կազմակերպչական աշխատանք կատարելու եւ ցուցակագրումներ, եւ իր էլեկտորատ հանդիսացող մարդկանց հետ աշխատանքներ կատարելու, որը կարելի է մի բառով անվանել ցուցակագրում»,– ասաց Նաղդալյանը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ցուցակագրումն անձնագրեր հավաքելը կամ ռեսուրսներ չարաշահելը չէ:

«Նախկին հնարավորությունները՝ վարչական ռեսուրս օգտագործել, մարդուն ստիպել քվեարկել այսպես կամ այնպես, որոշում պարտադրել, բոլոր նախկին հնարավորությունները՝ «կարուսելը», քվեաթերթիկը դուրս հանելը, նկարելը, ապացուցելը, վերացած են նոր Ընտրական օրենսգրքով: Սրա հնարավորությունը չունի ոչ մի քաղաքական ուժ»,- ասաց Նաղդալյանը՝ հիշեցնելով, որ քվեարկության ընթացքը չվերահսկվող գործընթաց է։

Ըստ Նաղդալյանի, սակայն, այս երեւույթը պարզապես փուչիկ է։

«Անկախ նրանից, թե ով է այս փուչիկը փչում, սա փուչիկ է, որը չի աշխատում: Սա վերաբերում է ոչ միայն վարչական ռեսուրսի օգտագործմանը, այլեւ՝ ընտրակաշառքին: Բոլորն ասում են, ասում են, բայց ոչ մեկ չի տեսել այդ ընտրակաշառքը»,-ասաց Նաղդալյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե էթիկայի կանոնները թույլ չեն տալիս վարչական ռեսուրս կիրառել ընտրություններում ոչ հանրային ծառայողների համար:

«Տվյալ դեպքում խոսքը հանրային ծառայողների մասին չէ, այլ ուսումնական հաստատությունների տնօրենների մասին է: Բայց ընդհանուր գնահատական տալ չեմ կարող, որովհետեւ մանրամասն պետք է ուսումնասիրեմ: Ամենավտանգավոր բանը, երբ ստեղծվում է պատրանք, այսպես ասենք, լայնածավալ որոշակի խախտումների, երբ իրականում շատ մանրակրկիտ պետք է ուսումնասիրություններ կատարել», - ասաց Հարությունյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ լրագրողներին ասաց, որ անհրաժեշտ է բոլոր ձայնագրությունները լսել եւ ուսումնասիրել:

«Անհրաժեշտ է բոլոր ձայնագրությունները լսել եւ ուսումնասիրել: Յուրաքանչյուր ձայնագրությունը մեկ ինքնուրույն փաստ է: Մենք կլսենք եւ այդ կապակցությամբ մեր դիրքորոշման մասին կտեղեկացնենք»,- նշեց Մուկուչյանը:

Տպել
1510 դիտում

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ