Պատասխան. խնդրանք Ռոբերտ Քոչարյանին

25/03/2017 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 26-ի համարում

«Համաձայնագրի ստորագրումը ոգեւորել է ոչ միայն ինձ, այլ նաեւ, իմ կարծիքով, ողջ հայ ժողովրդին: Այս համաձայնագրի ստորագրումից հետո իշխանափոխություն չանելն ուղղակի անհեթեթություն կլինի»: Երեկ մեզ հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով նախորդ օրը «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության լիդերներ Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ ստորագրված համաձայնագրի նշանակությունը: Ա. Սարգսյանի դիտարկմամբ, այդ փաստաթուղթը հաստատում է նաեւ այն իրողությունը, որ հանրապետության ներքաղաքական իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի եւ նրա իշխանության վերահսկողությունից դուրս է:

«Նա չի կարող վերահսկել ոչ ընդդիմության եւ ոչ էլ իրենց մոտ կանգնած կոալիցիայի անդամ կուսակցություններին: Քոչարյանը չի տիրապետում ներքաղաքական իրավիճակին եւ ընդհանրապես ոչնչի չի տիրապետում»,- նկատեց Արամ Սարգսյանը: Վերջինիս կարծիքով, այսօր բոլորին, նույնիսկ կոալիցիայի կուսակցություններին եւ նախարարներին ակնհայտ է, որ իշխանափոխությունն անխուսափելի է: Արամ Սարգսյանը, մատնանշելով կառավարության անդամների մարզեր կատարած այցելությունները, նկատում է, որ այն, ինչ իրենք՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները փորձում էին հասկացնել իշխանական բուրգի պաշտոնյաներին եւ կուսակցություններին, նրանք իրենց իսկ ականջով են ժողովրդից լսել: «Նրանք այդ ամենը լսում են իրենց իսկ ջանքերով ժողովրդի հետ կազմակերպած հանդիպումների ժամանակ, քանի որ մարդիկ միանշանակ իշխանափոխության խնդիր են դրել: Ես շատ շնորհակալ եմ իմ ժողովրդին՝ իր կամքի համար»,- ասում է Արամ Սարգսյանը:

Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում համաձայնագրի կնքումից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի իշխանության պահպանման շանսերը, Արամ Սարգսյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ես Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեկ խնդրանք ունեմ, որպեսզի նա մինչեւ համաժողովրդական հանրահավաքը հրաժարական չտա, որ աշխարհը տեսնի մեր ժողովրդի ուժը, որ մեր ժողովուրդն ինքը եւս համոզվի, որ կարող է իշխանություն փոխել եւ նորը ձեւավորել»: Ինչեւէ, նախօրեին Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մատնանշել էր այն հանգամանքը, որ անցած տարի առաջին անգամ «Արարատ-ցեմենտը» Արարատ քաղաքի բյուջե է փոխանցել 30 մլն դրամ:

Նախկին տարիներին գործարանի կողմից քաղաքի բյուջե հարկեր չվճարելու փաստը մատնանշելով՝ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հռետորական հարցադրում էր արել, թե ինչու նախկինում գումարներ չեն վճարվել: «Մտածեք՝ ով էր եւ ինչով էր զբաղված»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը՝ ակնարկելով, որ չվճարումները պայմանավորված են եղել նախկին տնօրենի, տվյալ դեպքում՝ հենց Արամ Սարգսյանի գործունեությամբ: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Արամ Սարգսյանը ասաց, որ իր համար շատ վիրավորական կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանն այցելեր Արարատի մարզ եւ չփորձեր իրեն «կպնել»:

Սակայն, տվյալ դեպքում, տեղական բյուջե հարկեր չվճարելու պատճառները հասկանալու համար Արամ Սարգսյանն առաջարկեց, որպեսզի Քոչարյանն ավելի ուշադիր լինի օրենքները վավերացնելիս: «Խորհուրդ կտայի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն օրենքները ստորագրելուց առաջ դրանք նաեւ կարդար՝ ամբողջությամբ չթողներ Արմենչիկի հույսին: Եթե կարդար, ապա նման անհեթեթ հայտարարություն չէր անի, քանի որ տեղյակ կլիներ, որ մինչեւ անցած տարի «Արարատ-ցեմենտը» հարկերը վճարել է միայն հանրապետական բյուջե, եւ այնտեղից էր տեղական բյուջեի մասնաբաժինը հատկացվել»,- նկատեց Ա. Սարգսյանը:

Վերջինիս խոսքերով, այդ իսկ պատճառով իր պաշտոնավարման տարիներին «Արարատ-ցեմենտը» Արարատի քաղաքապետարանին գումարները հատկացրել է իր շահույթից՝ որպես օգնություն. մասնավորապես՝ տարեկան 12 մլն դրամ տրվել է քաղաքապետարանին, նույնքան էլ Արարատի հիվանդանոցին՝ այդ կառույցի պահպանման համար: Յուրաքանչյուր ամիս գումար է հատկացվել նաեւ զոհված ազատամարտիկների 100-ից ավել ընտանիքների: Իսկ «Արարատ-ցեմենտի» գործունեության արդյունավետության գնահատման համար Արամ Սարգսյանն առաջարկում է համեմատել ձեռնարկության շահութաբերության ցուցանիշը: «Իմ տնօրինության ընթացքում «Արարատ-ցեմենտ» ՊՓԲԸ-ի շահութաբերությունը կազմել է 22-24 տոկոս: Ես ուրախ կլինեմ, եթե այժմ այդ ցուցանիշն ավելի բարձր լինի, իսկ եթե բարձր չէ, ավելի լավ կլիներ դրա մասին մտածեին»,- ասաց Արամ Սարգսյանը:

Վահագն Հովակիմյան

Տպել
2779 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին