Երևան
16 °C
Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի երթ անցկացրին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելով դիմել դատարան, կասեցնել ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների գրանցումից հանել իշխող Հանրապետական կուսակցությանը՝ վարչական ռեսուրսների չարաշահման պատճառով։
Հիշեցնենք, որ օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածել էր ձայնագրություններ, որոնցում մի շարք դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ խոստովանում էին, որ ՀՀԿ-ի օգտին հավաքագրում են ընտրողներին եւ ցուցակները ներկայացնում թաղապետարաններ, մարզպետարաններ:
«Պետությունը ՀՀԿ չէ» կարգախոսով եւ այդ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների լուսանկարները ձեռքներին երթի մասնակիցներն Ազատության հրապարակից քայլեցին դեպի ԿԸՀ շենքի մոտ։
«Հարցի լուծման պատասխանատուն ու ընթացք տվողը ԿԸՀ-ն է, մենք՝ քաղաքացիներս, ըստ օրենքի, հնարավորություն չունենք դիմել ԿԸՀ, բայց իրավունք ունենք մեր ձայնը բարձրացնել ու մեր դիրքորոշումը բարձրաձայնել, որովհետեւ վտանգված է ԱԺ ընտրությունների ազատ ու արդար լինելը»,- հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ լուսանկարները պարզած հրապարակավ ամոթանք են տալիս դպրոցների ու մանկապարտեզների այն տնօրեններին, որոնք ազատ ու արդար ընտրությունների ոտնահարման գործընթացի մասնակիցներն են։
Ըստ Սաքունցի՝ տասնյակ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների խոստովանությունը, որ ՀՀԿ-ի օգտին ձայներ են հավաքագրում, առաջին անգամ լրջորեն ու հիմնավոր փաստել է իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի, կողմից ընտրական օրենսգրքի մի շարք նորմերի կոպիտ խախտում, վարչական ռեսուրսի չարաշահումը։
«Մի հասարակական կազմակերպություն կատարել է այս գործողությունը, որը պետք է կատարեին իրավապահ մարմինները։ Սա ցույց տվեց, որ մեր իրավապահները մատնված են անգործության եւ չեն կատարում այն գործողությունները, որոնք վերապահված է օրենքով, այն է՝ բացահայտել, կանխել ընտրական գործընթացում խախտում կատարողներին: Այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ ազատ ու արդար ընտրություն անցկացնելու իր պատրաստակամության մասին, ի չիք է դառնում այդ ուսումնասիրությամբ»,-ասաց իրավապաշտպանը:
Սաքունցը նաեւ կոչ արեց ընտրություններին մասնակցող ուժերին մի կողմ դնել գաղափարական տարաձայնությունները եւ դիմում ներկայացնել ԿԸՀ՝ պահանջելով բարձրացնել ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հարցը եւ դիմել դատարան:
Երեկ արդեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ԿԸՀ ներկայացուցիչ՝ Անդրանիկ Գրիգորյանը նամակով դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ պահանջելով հաշվի առնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ տրամադրած ձայնագրությունները եւ իշխող Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչել։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ