Համառուսաստանյան բողոքի ցույցի կազմակերպման համար Նավալնին տուգանվել է 20 հազար ռուբլով

27/03/2017 schedule15:00

Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը այսօր «Հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ նստացույցերի կազմակերպման կամ անցկացման կարգը» խախտելու համար 20 հազար ռուբլի տուգանքի է ենթարկել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։

Մարտի 26-ին Ռուսաստանի տասնյակ քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Վլադիվոստոկ, կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ռուսաստանի թվով 82 խոշոր ու փոքր քաղաքներում տեղի ունեցած ցույցերին մասնակցել է մի քանի տասնյակից մինչեւ մի քանի տասնյակ հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, ցույցերին մասնակցել է մոտ 60 հազար մարդ։ Առավել բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում։

Համառուսաստանյան բողոքի ցույցերը կազմակերպել է հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Վերջինիս գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը մարտի 26-ին հրապարակել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի առասպելական հարստության մասին տեսանյութ։
Ցույցերը ուղեկցվել են իրավապահների հետ տեղային բնույթի բախումներով։ Միայն Մոսկվայում 1030 մարդ է ձերբակալվել։ Նրանց մեծ մասն ազատ է արձակվել։ Այսօրվա դրությամբ՝ առնվազն 120 մարդ շարունակում է մնալ ոստիկանական բաժանմունքներում։

Դմիտրի Մեդվեդեւը որեւէ կերպ չի մեկնաբանել իրեն վերագրվող մեղադրանքները։ Մեդվեդեւը, պատասխանելով Facebook-ի օգտատերերից մեկի հարցին, թե ինչով է զբաղված եղել բողոքի ցույցերի պահին, գրել է, որ դահուկ է քշել։ Վարչապետի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան հայտարարել է, թե մտադիր չէ մեկնաբանել «ընդդիմադիր եւ դատապարտված կերպարի քարոզչական մեղադրանքները, որը արդեն հայտարարել է, թե սկսել է նախընտրական քարոզարշավը եւ պայքարում է իշխանության դեմ»։

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, թե Կրեմլը հարգում է սեփական դիրքորոշումը արտահայտելու իրավունքը։ «Սակայն մենք հարգանքով ենք վերաբերվում միայն այն դեպքերին, երբ քաղաքացիական դիրքորոշումը արտահայտվում է օրենսդրությամբ նախատեսված ձեւաչափերում եւ այն վայրերում, որոնք համաձայնեցվել են մեր օրենքներով։ Մենք չեն կարող նման հարգանք դրսեւորել այն անձանց նկատմամբ, ովքեր միտումնավոր կերպով մարդկանց գցում են մոլորության մեջ եւ նրան նկատմամբ, ովքեր երեկ գիտակցաբար նման բան են արել՝ հրահրելով անօրինական գործողություններ»,- ասել է Պեսկովը։

Վերջինս նշել է, որ ցույցի ու երթի անցկացման համար Մոսկվայի իշխանությունները համապատասխան տարածք են հատկացրել, սակայն կազմակերպիչները միտումնավոր այն անցկացրել են այլ վայրում, որպեսզի իրավապահների հետ բախումներ հրահրվեն։ Պեսկովը նաեւ նշել է, թե ցույցերին մասնակցել են մեծ թվով դպրոցականներ ու ուսանողներ, որոնք մասնակցության դիմաց դրամական պարգեւատրում են խոստացել։

Մարտի 26-ին տեղի ունեցած համառուսաստանյան բողոքի ցույցերն ամենախոշորն են 2011 թվականից ի վեր։

Տպել
1139 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում