Ընտրություններից առաջ խստացվելու է Իլհամ Ալիեւի քննադատության համար նախատեսված պատիժը

27/03/2017 schedule15:30

Այն բանից հետո, երբ 2016 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Միլլի մեջլիսը երկրի նախագահին վիրավորելը քրեորեն պատժելի արարք որակող օրենք էր ընդունել, եւ այդպիսով գրեթե խեղդել Իլհամ Ալիեւի հասցեին ցանկացած քննադատություն, երկրի գլխավոր դատախազությունն այժմ առաջարկում է ավելի խստացնել նշված օրենքը։ Ըստ այդմ, առարկվում է երկրի նախագահին վարկաբեկելու կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար ավելի խիստ պատիժ սահմանել։

Մասնավորապես, եթե հանրապետության նախագահին վարկաբեկում կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորում են հրապարակային ելույթի ժամանակ, ցուցադրվող ստեղծագործության (օրինակ՝ ծաղրանկարի) կամ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ համացանցում ու սոցիալական ցանցերում, նախատեսվում է տուգանք 1500-ից 2500 մանաթի չափով (ներկայիս փոխարժեքով 860-ից 1430 ամերիկյան դոլար), կամ ուղղիչ աշխատանքներ մինչեւ երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում երկու տարի ժամկետով: 2016 թվականին ընդունված օրենքով նախատեսվում էր 500-ից մինչեւ 1000 մանաթ (285-ից 570 դոլար) տուգանք։

Իսկ եթե հանրապետության նախագահին վարկաբեկեն կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորեն համացանցում եւ այդ նպատակով օգտատերերը կիրառեն կեղծ անուններ, կեղծ էջեր կամ կեղծ հասցեներ, նման արարք թույլ տված անձը պատժվելու է 2000-ից 3500 մանաթ (1140-ից 2000 ամերիկյան դոլար) տուգանքով կամ մինչեւ երեք տարի ազատազրկմամբ: Ներկայումս գործող օրենքով նման «հանցանքի» համար նախատեսվում է 1000-ից 1500 մանաթ (570-ից 860 դոլար)։

Ենթադրվում է, որ օրենքի խստացմամբ Իլհամ Ալիեւը ակնկալում է ամբողջապես լռեցնել իր հասցեին հնչող նույնիսկ ամենազգուշավոր քննադատությունը, որը թույլ տալու համար հնարավոր է ազատվել տուգանք վճարելու դեպքում։ Առաջարկվող փոփոխություններից կարելի է եզրակացնել, որ Իլհամ Ալիեւի հասցեին հնչած ամենաչնչին քննադատությունը որակվելու է հանրապետության նախագահի վարկաբեկություն, պատվի ու արժանապատվության վիրավորում: Այլ կերպ ասած՝ ազատազրկման սպառնալիքի ներքո Ադրբեջանում արգելվելու է Իլհամ Ալիեւի հասցեին ցանկացած քննադատություն:

Օրենքի խստացումը, ըստ էության, պայմանավորված է Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի, բնակչության կենսամակարդակի կտրուկ վատթարացման հետ եւ այդ համատեքստում օրըստօրե աճող դժգոհության հետ։ Փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են 2018 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների եւ դրան ընդառաջ ընդդիմադիր ուժերի կողմից նախապատրաստվող բողոքի ցույցերի հետ։ Ընտրություններին ընդառաջ ընդդիմության աշխուժացման պայմաններում Ալիեւը փորձում է իր ընդդիմախոսներին զրկել իրեն քննադատելու հնարավորությունից։

Տպել
4158 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը