ԼՂ հակամարտության կարգավորման հղկված պլան կա. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

27/03/2017 schedule17:11

«Բոլորը գիտեն, որ սեղանին կան մի շարք ողջամիտ պլաններ, որոնք արդեն շրջանառվում են, եւ ժամանակն է, որ բանակցեն այդ պլանների շուրջ: Կարեւորն այստեղ այն է, որ լինի քաղաքական կամք, բարձրագույն ղեկավարության մակարդակներում, երկու կողմերում՝ վերադառնալու բանակցությունների, որպեսզի հնարավոր լինի գտնել խաղաղ կարգավորումը: Կան պլաններ, որոնք կարող են քննարկվել, եւ ժամանակն է վերադառնալու բանակցային սեղանի շուրջ»,- այս մասին Երեւանի Մարիոթ հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբում շրջանառվող փաստաթղթերին: Ռիչարդ Հոգլանդը կարճ ներածական խոսք ասաց, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Դեսպանը նաեւ հատուկ ընդգծեց, որ իր առաքելությունը Մինսկի խմբում կարող է տեւել մինչեւ այս տարվա ավարտը, քանի որ ինքը ժամանակավորապես է փոխարինում Ջեյմս Ուորլիքին:

Armtimes.com-ը ներկայացնում է Ռիչարդ Հոգլանդի հայտարարություններից ուշագրավները՝ գլխագրերով:

Սահմանային միջադեպերի մասին

«Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում, բայց քանի որ մենք միջնորդներ ենք, մենք պետք է մի փոքր տարածություն պահենք, որպեսզի մի կողմին չնեղացնենք, եթե նման բան լինի, դա նշանակում է, որ միջնորդություն ներկայացնելու դերը կխաթարվի, նույնիսկ եթե փակ դռների հետեւում խոսում ենք, թե ինչ է տեղի ունենում»:

Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին

«Կան բարձր մակարդակներում հանդիպումների պայմանավորվածություններ, մենք մշտապես փնտրում ենք՝ գտնելու ճիշտ միջավայր արտգործնախարարների եւ նախագահների հանդիպումներ կազմակերպելու համար: Երկու արտգործնախարարները Մոսկվայում առանձին հանդիպումներ են ունեցել: Կարծում եմ՝ մոտ ապագայում ԱԳՆ-ները կհանդիպեն՝ նախապատրաստելու նախագահների հանդիպումները»:

Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցի մասին

«Մենք խոսում ենք բոլոր խաղացողների հետ, վաղը ԼՂ ենք ուղեւորվում, Ստեփանակերտում տեղի իշխանությունների հետ ենք հանդիպելու, ժամանակն է, որ նորից բանակցություններ սկսվեն, չենք կարող թույլ տալ, որ բռնություններ լինեն, բռնությունը վնասում է տնտեսություններին, ընտանիքներ է ոչնչացնում եւ պետք է դրական լուծում գտնենք: Մեր խնդիրն այն է, որ մենք աշխատենք միասին, միմյանց հետ կողք-կողքի կանգնենք եւ խրախուսենք բանակցությունները»:

«Լավրովյան» պլան կամ բանակցվող պլան

«Կարող եմ ես ձեզ ներկայացնել շրջանառվող պլանի մանրամասները, որը դուք նշում եք «Լավրովյան» պլան: Մենք այդ հասկացությունը չենք օգտագործում, կա պլան, որը շրջանառվում է, երեք մասից է բաղկացած, բայց ինձ համար տեղին չէ, որ ես մանրամասներ ներկայացնեմ: Պետք է կողմերն առանձին հարցերի շուրջ աշխատեն: Դիվանագիտության մեջ դա նման է թղթախաղ խաղալուն, բոլոր խաղաքարտերը միանգամից չեն բացվում: Երբ ինչ-որ պլան կա, ինչ-որ մի մաս կարող է փոփոխությունների կարիք ունենալ, մենք նախապես բոլոր մանրամասների մասին չենք խոսում»:

«ԱԳՆ-ները կաշխատեն, որից հետո, երբ լինեն ճիշտ պայմաններ, երկու նախագահները նստեն եւ խոսեն, իրենք էլ կարող են անհամաձայնության տեղիք տվող հարցերին անդրադառնալ եւ հասնել նրան, որ բոլոր կողմերը կարող են շահող դուրս գալ: Մենք չենք ասում դրան Լավրովի պլան, մենք գիտենք՝ դա որտեղից է եկել, բայց մենք ասում ենք՝ պլան-առաջարկ դիվանագիտական սեղանին»:

«Տարիների ընթացքում տարբեր պլաններ են եղել, այն ինչ այժմ սեղանին է գտնվում, դա տարբեր պլանների հղկված, փայլեցված մի տարբերակ է: Արդյո՞ք կրկնօրինակ է՝ ոչ: Սա նոր ուղիներ, նոր լուծումներ է դիտարկում, որը կարող է ընդունելի լինել հակամարտող կողմերի համար»:

Տպել
2366 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի