«Օրինաց երկիր»-ն էլ, ՀՅԴ-ն էլ խորհրդարան չեն անցնելու. Փաշինյանի կանխատեսումը (տեսանյութ)

«Օրինաց երկիրը» խորհրդարան չի անցնելու, ՀՅԴ-ն էլ չի անցնելու». Արարատի մարզի Արարատ քաղաքում այսօր հրավիրված նախընտրական հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորն այս մասին խոսեց իր ելույթի` կոալիցիա կազմելուն վերաբերող հատվածում՝ ի պատասխան արարատցիներից մեկի հուշմանը.

«Շատ է խոսվում այն մասին, թե ի վերջո ովքեր են պլանավորում կոալիցիա կազմել խորհրդարանում ՀՀԿ-ի հետ: Հիմա շատ ուժեր կան, որ հայտարարում են, որ իրենք կոալիցիա չեն կազմելու: Բայց մենք մոռանում ենք մի հանգամանք. Հայ հեղափոխական դաշնակցությունը, որ էսօր էլ իշխանության կազմում է, ֆորմալ առումով կոալիցիա չի կազմել ՀՀԿ-ի հետ: Եվ ամեն ինչ վկայում է այն մասին, որ նախկին ու ներկա գործընկեր բոլոր այն ուժերը (մասնավորապես «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն»,- հայտարարում էր Փաշինյանը, երբ արարատցիներից մեկը փորձեց հուշել եւ շարունակել ցանկը՝ տալով «Օրինաց երկրի» (ներկայումս «Հայկական վերածնունդ» կուսակցություն) անունը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ուղղեց. ««Օրինաց երկիրը» սկի խորհրդարան չի էլ անցնելու եւ դաշնակներն էլ չեն անցնելու, խոսքը ուրիշ բանի մասին է»:

Շարունակելով իր խոսքը՝ պատգամավորն ասաց. «Հիմա նրանք ընդամենը կոալիցիայի անունը շփոթում են եւ դարձնում ազգային համաձայնության կառավարություն: Եվ ժողովուրդ, ուզում եմ ձեզ շատ հստակ եւ պատասխանատու ասել. ձեւավորվում է մի նոր կոմբինացիա՝ ժողովրդի հակասերժական եւ ընդդիմադիր ձայները հավաքելու եւ Սերժ Սարգսյանին մատաղ անելու համար: Ես ձեզ կոչ եմ անում՝ միակ տարբերակը, որ դուք ունեք Հայաստանում փոփոխություններ անելու հնարավորություն ունենալու համար՝ դա «Ելք» դաշինքն է: Մնացած բոլոր դեպքերում դուք քվեարկում եք Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության երկարաձգման օգտին»:

Մանրամասները՝ տեսանյութում (դիտել 10:42 րոպեից)

Տպել
6504 դիտում

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է

ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լեւոն Երանոսյանին. վերջինս ծանոթացել է մեղադրանքին, իրեն մեղավոր չի ճանաչում

Վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

«Բա մեր քյարը ո՞րն ա» հարցը խորհրդարանը ցրելու բանակցությունների օրակարգում լինել չի կարող

Նարե Գրիգորյանին ասվել է՝ եթե աշխատանքից հետո մի քանի րոպե մնալն անտանելի է դառնում, կարող է դիմում գրել