Ծառուկյանը պարապած տղա է, բայց վախենո՞ւմ է բարձրաձայն ասել՝ Սերժիկ Սարգսյան. Արամ Սարգսյան

«Սերժ Սարգսյանը լուրջ պրոբլեմներ ունի եւ մեզ անդրադառնալը պատահական չի, որովհետեւ ինքը տեսնում է, որ կան ընտրություններին մասնակցող շատ կուսակցություններ, բայց իր դեմ միակ պայքարողը «Ելք»-ն է»,- իր հայրենի Արարատ քաղաքում հրավիրված հանրահավաքի ընթացքում անդրադառնալով շաբաթ օրը Ղարաբաղում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին՝ հայտարարեց «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածի մասին, որտեղ նա հայտարարում է, թե ապրիլի 2-ին ոչ թե տանիքից տանիք ցատկողներ ենք ընտրում, այլ երկրի ղեկավարություն՝ Արամ Սարգսյանն ասաց. «Նախանձո՞ւմ ես, այ ընկեր, որ դու չես կարողանում բարձրանալ տանիքները, Նիկոլ Փաշինյանը կարողանում է, նախանձո՞ւմ ես»:

Շարունակելով դիմել Սերժ Սարգսյանին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը նախանձելու ուրիշ առիթ էլ ունի. Սերժ Սարգսյանը ուրիշների գրած տեքստերը քանի հետուստաընկերության եթերից էլ կարդում է, այն ոչ մեկի սրտին չի կպչում, իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթները, որոնք նա փոխանցում է բակից բակ, տանիքից տանիք, մարդկանց սիրտն են մտնում:

«Ես էլ լինեի՝ կնախանձեի»,- կեսկատակ հավելեց Սարգսյանը: Վերջինիս կարծիքով Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը վախեցած են «Ելք» դաշինքի ունեցած վարկանիշից, քանի որ բազմաթիվ հարցումներ են արել ու պարզել, որ «Ելք»-ի վարկանիշը շատ մեծ է:

Ելույթի 2-րդ հատվածում Արամ Սարգսյանն անդրադարձավ «Ծառուկյան» դաշինքին՝ այն անվանելով «Հանրապետական կուսակցություն-2»: Նշեց, որ այդ դաշինքն անընդհատ իրեն քլնգելու տեղ է տալիս.

«Իրենք ընդդիմություն են, հա՞: Օրինակ ես չեմ կարող Գագիկ Ծառուկյանի պես էն տատիկին հանեմ՝ կանգնացնեմ տրիբունայի վրա: Ինքը պարապած, ուժեղ տղա է: Բայց ես ամեն տեղ ասում եմ, որ էս երկրում այս վիճակի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է եւ ՀՀԿ-ն: Մինչդեռ Գագիկ Ծառուկյանին Կապանում հարց է տալիս լրագրողը, թե ով է երկրի էս վիճակի պատասխպանատուն, ասում է՝ լրագրողները: Բա դու պարապած տղա ես, տատի ես բարձրացնում, բա մի հատ ասա Սերժիկ Սարգսյանը: Վախենո՞ւմ ես էդ անուն ազգանունը բարձրաձայն ասես: Ինչի մենք չգիտե՞նք, թե քո շրջապատի եղած էդ բոլոր մարդիկ՝ Իշխան Զաքարյաններից սկսած մինչեւ վերջինը, այդտեղ են պաշտոնի համար, իրենց հինգ հարկանի տները պահելու համար, հարստանալու համար: Տո դուք ընդդիմադի՞ր եք, բա եթե դուք ընդդիմադիր եք, ո՞ւր էիք մարտի 1-ին ապրիլի 12-ին, թե՞ էն ժամանակ ժողովուրդը ընդդիմադիր չէր, որովհետեւ դուք պաշտոններ ունեիք: էսօր էլ ընդդիմադիր խաղալով քվե եք ուզում ժողովրդից: Ժողովուրդ ջան, դրանց քվե չտաք: Էդ երկուսը նույն են, Հանրապետականն ու Ծառուկյան դաշինքը նույնն են»,- հայտարարեց Արամ Սարգսյանը՝ կոչ անելով ապրիլի 2-ին տեղամաս մտնելիս առաջինը աղբամանը նետել այդ երկուսի քվեաթերթիկները:

Տպել
7601 դիտում

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում եմ ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Երթուղայինով՝ «պպզած». առանց ռազմավարության

Էլի չստացվեց. «ԱՄ»-ն Ռուզան Խաչատրյանի հետ չէ

55 միլիոն դրամ. ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները մասնակի վերականգնել են պետության պատճառված վնասը

Խասիաթ. եթե կալանավորել են՝ կդատեն

Մոլախաղեր, գյուղատնտեսություն եւ ընդերք. տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում. վարչապետ

Մեծ դեբատ. Հանրային հեռուստաընկերության եթերում կբանավիճեն Երեւանի քաղաքապետի թեկնածուները

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հասանելի է հայերենով

ԱՊՀ անդամ երկրներին ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ փորձն ու աննախադեպ արդյունքները

Շվեյցարիա, Ղազախստան, Չինաստան. Արմեն Սարգսյանին շնորհավորում են ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ԱԺ ուշադրության կենտրոնում. Բաբլոյանը վստահեցրել է Ղուլյանին

ՖԻՖԱ-ի աղյուսակում ՀՀ ֆուտբոլի ընտրանին կրկին 100-րդն է, 1-ին տեղում 2 թիմ է

Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մուշեղ Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների. մանրամասներ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճռից

Ինչո՞ւ են վաղը սելֆի անելու. նախարարն աղմուկի կենտրոնում հայտնված միջոցառման մասին