Նիկոլ Փաշինյան. Գագիկ Բեգլարյանենց բակում խոչընդոտում են իմ վստահված անձանց (տեսանյութ)

Այսօր 10-15 հոգանոց ինչ-որ խումբ փորձել է խոչընդոտել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց՝ քարոզչություն իրականացնել Երեւանի Խորենացի 47 հասցեում:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այդ հասցեն հայտնի է որպես Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանենց հայաթ:

Ընդգծելով, որ ինքն այս պահին Կապանի ճանապարհին է, որտեղ երեկոյան հավաք է նախատեսված, Փաշինյանը տեղեկացրեց. «Դեռեւս մեկ շաբաթ առաջ ես այս բակի կապակցությամբ դիմել եմ ոստիկանություն, որովհետեւ այդ տարածքում պարբերաբար պատռում էին սահմանված վայրում մեր կողմից փակցված պաստառները: Բայց սա այն հերթական դեպքն է, որ ոստիկանությունը պտիչկա դնողի դերում է, եւ եթե նրանք հիմա համարձակվել են քարոզչությունը խոչընդոտել՝ դա մի բան է նշանակում, որ ոստիկանությունը ամուլ, անգործունակ վիճակում է կամ որեւէ գործողություն անում է ՀՀԿ-ի քաղաքական մրցակիցների եւ հակառակորդների նկատմամբ»:

Պատգամավորի թեկնածուն վստահեցրեց, որ Երեւան վերադառնալուն պես կլինի այդ բակում եւ քարոզչություն կիրականացնի՝ հիշեցնելով, որ մեկ անգամ արդեն եղել  է այդ բակում եւ շատ ջերմ ընդունելության արժանացել:

«Կարծում եմ պարոն Բեգլարյանի շրջապատի ներկայացուցիչները փորձում են օգտվել իմ բացակայությունից, բայց տղաներ, շատ մի շտապեք, ես վերադառնալու եմ»,- հայտարարեց Փաշինյանը՝ ոստիկանությունից պահանջելով մինչ իր վերադարձը գնալ եւ տեղում ապահովել իր վստահված անձանց կողմից քարոզչության իրականացումը:

Տպել
7146 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել