Հակոբ Սերոբյան. Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունից ունեցած սպասելիքներն արդարացան

28/03/2017 schedule17:55

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներից: Մարտի 22-25-ը կայացած մրցաշարից Հայաստանի հավաքականը վերադարձել է 3 մեդալով: Արթուր Թովմասյանը չեմպիոն է դարձել օղակների վրա վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել հենացատկում եւ բրոնզ՝ նժույգթափերում: Armtimes.com-ի հետ զրույցում Սերոբյանն ամփոփեց մրցաշարը:    

«Ընդհանուր առմամբ՝ ես գոհ եմ արդյունքներից: Սպասելիքներն արդարացվեցին: Մեդալների քանակով մենք 2-րդ տեղն ենք զբաղեցնում, ետ ենք մնում միայն Չինաստանից, դա էլ է շատ լավ արդյունք»,- ասաց նա:

Սերոբյանը նաեւ առանձին-առանձին վերլուծեց մարզիկների ելույթները: Նա հատկապես գոհ է Արթուր Թովմասյանի կատարած աշխատանքից: Արթուրը վերջին անգամ միջազգային մրցաշարի էր մասնակցել 2016 թ. Շվեյցարիայում. ելույթ էր ունեցել Եվրոպայի առաջնությունում: Դրանից հետո վիրահատվեց եւ ապաքինվում էր ծնկի վնասվածքից: 1-ին մրցաշարը, որին նա վնասվածքից հետո մասնակցեց, այս տարի մարտին կայացած ՀՀ առաջնությունն էր, որտեղ գրավեց 2-րդ տեղը: Դոհայում հասցրեց շտկել թերությունները եւ առաջ անցնել մրցակիցներից:

«Արթուր Թովմասյանի արդյունքից չենք կարող գոհ չլինել: Մարզումների ժամանակ նա չէր կատարում այնպես, ինչպես պետք է աներ: Ուրախ եմ, որ մրցման ժամանակ վնասվածքից հետո նրա ամենալավ կատարումը տեսանք: Նա արժանիորեն վաստակեց իր առաջին տեղը»,- ասաց նա:

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը նույնպես շատ է ուրախացրել մարզչին: Նրա հետ կապված մարզիչները որոշ փորձարկումներ են արել: Եվրոպայի գալիք առաջնությունում Արթուրը պետք է հանդես գա բազմամարտում, այդ պատճառով էլ Դոհայում ուժերն է փորձել մի քանի վարժություններում եւ ըստ Սերոբյանի՝ իրեն հիանալի է դրսեւորել:

«Շատ գոհ եմ: Այն, որ եզրափակիչ դուրս եկավ ազատ վարժությունում 7-րդ տեղով, հետո եզրափակչում բարելավվեց, բարձրացավ 4-րդ տեղ՝ մոտեցավ մեդալին, դա մեզ համար անակնկալ էր: Նժույգթափերի վրա մեդալ նվաճելը նույնպես անակնկալ էր. մրցակցությունը շատ մեծ էր: Կարելի է ասել՝ Արթուրն ուղղեց Հարություն Մերդինյանի սխալը, որը եզրափակիչ դուրս չեկավ, եւ մեդալ նվաճեց: Հենացատկն Արթուրի ամենաուժեղ գործիքն է, բայց 2-րդ ցատկը 8 տասնորդականով քիչ կատարեցինք՝ հեշտ, ու, որ կարողացանք 2-րդ տեղը գրավել, դա էլ էր լավ արդյունք: Զուգափայտերում եզրափակիչ մտնելը.... արդեն ժպտում էինք: Մրցակիցները բարդ վարժություններ էին անում, լավ չէին կարողանում կատարել, իսկ Արթուրն իր ավելի դյուրին վարժությունը գերազանց կատարեց»,- ասաց Սերոբյանը:

Այս մրցաշարում Հայաստանի հավաքականն էին ներկայացնում նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը եւ Եվրոպայի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը: Մեդալների ակնկալիքներ կային նաեւ նրանցից, սակայն ինչ-որ բան խանգարեց: Մերդինյանի դեպքում նախադաստակի վնասվածքն էր, որը նա ստացել է ձմռանը սառույցի վրա ընկնելու պատճառով: Մարզիկը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:

«Դե, վնասվածք ուներ, դա խանգարեց, ինքն ուներ այդ հնարավորությունը: Հայաստանի առաջնության ընթացքում էլ 1-ին օրն ընկավ նժույգթափերից, 2-րդ օրը կատարեց: Վնասվածքը զգացնել տվեց: Վնասվածքից հետո նա տրամադրվեց, որ պետք է գնա, պետք է անի վարժությունը, դա գոհացնում է: Խոստացել է, որ Եվրոպայի առաջնության ընթացքում անպայման կկատարի վարժությունը»,- ասաց նա:

Վահագն Դավթյանն էլ բարդ վարժություն էր պատրաստել Եվրոպայի առաջնությունից առաջ փորձարկելու համար: Որոշ թերություններ է ունեցել, որոնց պատճառով չի կարողացել մրցանակային տեղ զբաղեցնել: Ելույթներն ավարտել է 4-րդ տեղով:

«Վահագն Դավթյանի օղակները շատ բարդ էին: Նա կարող էր ավելի լավ արդյունք գրանցել, բայց վրիպումներ ունեցավ: Թեպետ թեթեւ սխալներ էին, բայց մեդալ չբերեց»,- ասաց նա:

Այս շրջանում մարմնամարզիկները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը: Այն կայանալու է ապրիլի 19-23-ը Ռումինիայում: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնելու ապրիլի 14-ին: Մրցաշարին մասնակցելու են Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արմեն Պետրոսյանը:

Տպել
1366 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը