Եթե մենք լինենք իշխանություն՝ 6 ամսում ՀՀ-ն կդասվի աշխարհի առաջին տասնհինգի մեջ. Օսկանյան

«ՕՐՕ» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում իր ունեցած ելույթի սկզբում, դիմելով ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող քաղաքացիներին, կոչ արեց քվեախցիկ մտնելուց առաջ հիշել, որ մեկ տարի առաջ պատերազմ է եղել, ուստի պետք է ընտրել՝ առաջիկա տարիներին Հայաստանը շարունակի մնալ ավտորիտար, ոստիկանական, անարդար պետությո՞ւն, թե՞ դրվի արդարության ճանապարհի վրա:

«Եթե մենք լինենք իշխանության՝ վստահեցնում եմ ձեզ. Հայաստանը ամենակարճ ժամանակում՝ 6 ամսվա ընթացքում կդասվի աշխարհի առաջին տասնհինգի մեջ որպես ժողովրդավարական պետություն: Մենք շատ արագ կհաստատենք արդարությունն ու իրավահավասարությունը Հայաստանում: Դրա համար մեծ ջանք չենք դնելու, դա անելու համար ռեսուրս պետք չի, փող պետք չի, դա կապ չունի շրջափակման հետ, Ղարաբաղի հարցի հետ, ընդամենը պետք է քաղաքական կամք, ընդամենը պետք է օրվա ղեկավարները կարողանան իրենց նեղ անձնական շահերը ստորադասել երկրի շահերին: Հավատացեք, այս հարթակում կանգնածները այդպիսին են»,- վստահեցրեց Օսկանյանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում իրենց պատկերացումներին՝ ՀՀ նախկին արտգործնախարարը խոստացավ, որ այդ ոլորտը իսկապես կծառայեցնեն երկրի խնդիրների լուծմանը՝ ի տարբերություն այսօրվա իշխանությունների: Նրա համոզմամբ արտաքին քաղաքականությունը այսօր դարձել է ոչ թե միջոց երկրի խնդիրները լուծելու համար, այլ նպատակ:

«Վերջիվերջո մեր սուվերենությունը այս տարիներին իսկական անկում է ապրել, աշխարհը մեզ լուրջ չի վերաբերվում, չեն համարում, որ արտաքին քաղաքականության որոշումները Երեւանում են կայացվում, նրանք մեզ հետ չեն խոսում, խոսում են այլ մայրաքաղաքների հետ, որովհետեւ մեր գործունեությամբ, մեր քաղաքականությամբ, ՄԱԿ-ում եւ այլուր մեր քվեարկություններով, մեր իշխանությունների ելույթներով այդ բոլորը բերել են միջազգային հանրության եզրակացության, որ Հայաստանը սուվերեն պետություն չի»,- ասաց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ իրենք արտաքին քաղաքականությունը կդարձնեն միջոց՝ երկրի խնդիրները լուծելու եւ տնտեսությունը զարգացնելու:

«ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչը անդրադարձ կատարեց նաեւ Ղարաբաղի հարցին՝ ահազանգելով, որ այսօր Ղարաբաղն իրոք վտանգված է: Նկատի ունենալով իրենց, Սեյրան Օհանյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Օսկանյանը վստահեցրեց, որ եթե երեքով միավորեն իրենց ջանքերը՝ դիվանագիտական ոլորտում հաջողություններ կգրանցեն:

«Ես վստահեցնում եմ, որ ես ինքս կարողացել եմ անել, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, որի մասին 1998-ին միայն կարելի էր երազել, 2007 թվականին կարողացել ենք ամրագրել բանակցային փաստաթղթում: Ես այստեղ կանգնած նույն վստահությամբ, ձեր աչքերին նայելով վստահեցնում եմ. այո, հնարավոր է անել հաջորդ քայլը, հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդեն 25 տարի ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը, այսինքն՝ նրա անկախության ճանաչմանը կամ Հայաստանի հետ որպես մի պետության միջազգային ճանաչմանը»,- նշեց Օսկանյանը:

Իր ելույթը նախկին արտգործնախարարը եզրափակեց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման մասին խոսելով:

«Մի մարդ, որ ազգային հերոս, Ղարաբաղի ազատագրության ակունքներում է եղել, այսօր նա ճաղերի ետեւում է: Սա այն մարդն է, որ հիմնական պատնեշն է լինելու տարածքների վերադարձը ցանկացողների դեմ, եւ նրան հանել են հրապարակից, որովհետեւ նրանց համար բաց ճանապարհ է անհրաժեշտ, որ գնան իրենց դավադիր բանակցությունները շարունակեն ԼՂ հարցի շուրջ: Մենք ասում ենք՝ ոչ, մեր գլխավոր խնդիրն է հասնել ԼՂ ինքնորոշման իրավունքի փաստի ճանաչմանը»,- խոսքն ավարտեց Օսկանյանը:

Տպել
4017 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են