Հանուն 1 տարի առաջ զոհված հերոսների՝ պարտավոր ենք տեսնել հաղթական ապրիլը. Ր. Հովհաննիսյան

«Ապրիլ ամիսը նշանավորվելու է մեր համառ պայքարի միջոցով այս կուսակցապետության ավարտով եւ Հայաստանի Հանրապետության վերածնունդով»,- Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում իր ելույթն այսպիսի լավատեսական մտքով սկսեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ արտասանելով ՀՀ պետական հիմնի տեքստը:

Նա նշեց, որ պարտավոր ենք ապրիլի 2-ից սկսած եւ տեւապես այնպես անել, որ Հայաստանը կարգի հրավիրենք:

«Մենք դա անելու ենք համատեղ ջանքերով, համազգային քվեով եւ շարժումով եւ այդ կոնսոլիդացիան է (Հայաստան, Սփյուռք, Արցախ), որ մեզ տանելու է հաղթանակ...Մենք մի հոգու ճակատ չենք, մենք ձեր ծառաներն ենք եւ եթե պետք եղավ՝ հերթական ընտրակեղծիքից հետո մենք դիմադրության օջախներ ստեղծելով, քաղաքացիական հրապարակներ ապահովելով տեր ենք կանգնելու հայ ժողովրդի իրավունքի հերթական խախտմանը եւ մեր սահմանադրության ապահովմանը»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ ապրիլը վերելքի ամիս է լինելու եւ հանուն 1 տարի առաջ հերոսի նման զոհված շարքային զինվորների եւ հրամանատարների՝ պարտավոր ենք տեսնել հաղթական ապրիլը:

Հովհաննիսյանը վստահեցրեց, որ եթե լինի արդար կամ փոքր-ինչ արդար ընտրություն՝ «ՕՐՕ» դաշինքը առաջին կամ առնվազն 2-րդ տեղն է զբաղեցնելու: «Եվ առաջինը չի վերցնելու ՀՀԿ-ն»,- հավելեց նա:

Տպել
1510 դիտում

Շվեյցարիա, Ղազախստան, Չինաստան. Արմեն Սարգսյանին շնորհավորում են ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ԱԺ ուշադրության կենտրոնում. Բաբլոյանը վստահեցրել է Ղուլյանին

ՖԻՖԱ-ի աղյուսակում ՀՀ ֆուտբոլի ընտրանին կրկին 100-րդն է, 1-ին տեղում 2 թիմ է

Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մուշեղ Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների. մանրամասներ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճռից

Ինչո՞ւ են վաղը սելֆի անելու. նախարարն աղմուկի կենտրոնում հայտնված միջոցառման մասին

Իրենց դուռն է, ուզում են խփում են. վարչապետը՝ ցուցարարների պահվածքի մասին

6 տարի է՝ քննարկում են, բայց գազն այդպես էլ գյուղ չի հասնում

Ինչու՞ է ՀԱՊԿ-ն լռում, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված է. մեկնաբանում է նախարարը

Հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով

Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի նախատեսվում. ԱԳ նախարար

Լարված իրավիճակ. ցուցարարները փորձում էին մտնել կառավարություն, նրանց հետ հանդիպեց վարչապետը

Նորից կարդացեք իմ գրառումը. նախարարը՝ իր հրաժարականի եւ ոլորտը ձախողելու մասին

Ռոնալդուի 1-ին կարմիրը ՉԼ-ում, «Սիթիի» անակնկալ պարտությունը, «Ռեալի» գեղեցիկ հաղթանակը

Ամերիկյան լոբբինգի առանձնահատկությունները․ խաղի կանոնները խստացվում են

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում եւ պետք է հանվեն. վարչապետ

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու