Որպես ընտրակաշառք Արտաշատում ակնոց են բաժանել, Իջեւանում՝ պատուհան փոխել. ԹԻ

29/03/2017 schedule11:46

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիան կազմակերպությունը դիտարկում է իրականացրել նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ միջանկյալ զեկույց պատրաստել վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի վերաբերյալ: Զեկույցն այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Վերջինիս խոսքով՝ տարածված դեպքերը հետեւյալն են՝ աշխատանքային ժամերին քարոզչություն իրականացնելը, ճնշումներ պետական համայնքային կառավարման ոլորտներում, ճնշումներ են եղել նաեւ նախընտրական հանդիպումներին մասնակցելու նպատակով: Վարուժան Հոկտանյանը նշեց, որ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը պետք է ապացուցել բյուջետային հետազոտություն իրականացնելու արդյունքում, որպեսզի պարզվի արդյոք ֆինանսական միջոցներն օգտագործվել է բյուջեից, սակայն իրենք նման հետազոտություն չեն իրականացրել: «Իշխող կուսակցությունը ունի միայն վարչական ռեսուրս, մնացած դեպքերը ընտրախախտումներ են համարվում: Մենք առանձնացնում ենք անձնագրերի հավաքման 20 դեպք, 40 դեպք ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ, 8 դեպք ցուցակագրում, 13 դեպք ճնշում գործատուների կողմից: Գործատուն, նույն մեթոդաբանությամբ, չունի վարչական ռեսուրս, բայց մենք ունենք տարածված դեպքեր»,- վարչական ռեսուրսի եւ ընտրախախտման դեպքերի տարբերությունները օրինակներով ներկայացրեց Վարուժան Հոկտանյանը:

Համաձայն զեկույցի՝ Արարատի մարզկենտրոն Արտաշատում ֆիքսվել է ակնոցների բաժանման, աչքերի անվճար ստուգման դեպք: Եղեգնաձորի Արփի գյուղում ՀՀԿ-ի թեկնածու Աշոտ Արսենյանը հանդիպման ժամանակ ուղղակի պահանջել է, որ պետք է այդ գյուղում ապահովվի 400 ձայն: Արմավիրի շուկայում ցուցակագրել են մարդկանց, շուկայի ղեկավարը խոստացել է ջրագիծ անցկացնել: Աշտարակում հանձնաժողովի նախագահը մասնակցել է իր մոր նախընտրական հանդիպումներին: Գավառում քաղաքապետարանի աշխատակիցները աշխատանքային ժամերին հանդիպումների են մասնակցել պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի շտաբում: Գավառի պետական համալսարանի աշխատակիցները աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավին, նույնը եղել է Աշոցքի դպրոցի տնօրենի դեպքում: Գորիսում Առուշ Առուշանյանը Տեղ համայնքում քարոզչություն է իրականացրել դպրոցում աշխատանքային ժամերին: Իջեւանում պատուհանների վերափոխման աշխատանքներ են կատարվել եւ այլն: Ընտրակաշառքի դեպքերը եղել են ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի կողմից, քիչ հաղորդումներ կան ՀՎԿ-ի եւ ՀՅԴ-ի վերաբերյալ:

Անդրադառնալով մանկապարտեզների եւ դպրոցների ՀՀԿ-ական տնօրենների ձայնագրություններին՝ նա նշեց, որ երկիմաստություն չկա, այդտեղ չարաշահում է եղել: «Այս տիպի ցուցակագրումը, որ ասվում է ստիպողաբար է արվում, դա արդեն շատ հանգիստ կարող է համարվել վարչական ռեսուրսի չարաշահում: Եթե իրավապահները ավելի նախաձեռնող լինեին, ապա իրենք նաեւ պետք է ճշտեին, թե ովքեր են հրահանգել տնօրեններին այդ գործն անել: Դա որպես կանոն գալիս է մարզպետարանների, համայնքապետարանների, պետական այլ մարմինների ցուցումներով»,- նկատեց Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը՝ նշելով նաեւ ՀՀԿ-ական Արման Սահակյանի կնոջ դեպքը, երբ մանկապարտեզի տնօրեն լինելով, վերջինս վարչական ռեսուրսի չարաշահում է իրականացրել:

Պատասխանելով armtimes.com-ի հարցին, Վարուժան Հոկտանյանը անդրադարձավ ԿԸՀ-ի երեկվա որոշմանը, որով մերժվել է «ՕՐՕ» դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու հարցով դիմել դատարան: Հոկտանյանը նշեց, որ պարզելու համար, թե վարչական ռեսուրսի կիրառումն աշխատանքային ժամին է եղել, թե՝ ոչ, ավելի լուրջ աշխատանք պետք է տարվեր: Նրա խոսքով՝ որպես հակափաստարկ ներկայացնում են, որ ցուցակագրումն արգելված չի: «Ցուցակագրելը, երբ որ վերադասն է անում աշխատավայրում, դա արդեն ինքնին վարչական ռեսուրսի չարաշահում է, անկախ նրանից՝ որ ժամին է արվել: Եթե վերադասի կողմից է արվել, դա միջազգային կառույցների կողմից համարվում է վարչական ռեսուրսի չարաշահում»,- ընդգծեց Վարուժան Հոկտանյանը:

Տպել
2335 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան