Դատախազության տվայտանքները. կոծկելով՝ ապացուցեց ակնհայտը

29/03/2017 schedule13:25

Ուրբաթ օրը «Իրազեկ քաղաքացիների միավորման»` ապատեղեկատվության դեմ պայքարող SUT.am կայքը հրապարակեց 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք վկայում էին այն մասին, որ տնօրենները զբաղված են Հայաստանի Հանրապետական կուսակցության համար ընտրողների ցուցակագրմամբ: Ընդ որում, տնօրենների մեծ մասը պատմեց, որ ցուցակները փոխանցել էր վարչական մարմիններին՝ քաղաքապետարաններ, թաղապետարաններ եւ մարզպետարաններ:

Արձագանքելով սկանդալային այդ հրապարակմանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ «կատարել է ուսումնասիրություն եւ պարզել, որ դրանցից միայն մեկն է պարունակում առերեւույթ հանցագործության հատկանիշներ, իսկ մնացած 113-ը՝ ոչ:»: Այլ կերպ ասած, դատախազությունը ուսումնասիրել է այս ձայնագրությունները առանձին-առանձին եւ ոչ որպես մեկ ամբողջականություն: Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է դատախազությունը վարվել այդ կերպ եւ ինչի՞ մասին է սա վկայում:

Բուրգի պակասող գագաթը

Եթե փորձենք կառուցել ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության կողմից (գոնե՝ կրթության ոլորտում) վարչական ռեսուրսի չարաշահման բուրգը, ապա այն կունենա երեք մակարդակ:

Առաջինը ստորին օղակն է՝ տեղերում գործող եւ անմիջականորեն կամ միջնորդավորված ցուցակները հավաքագրող ուսումնական հաստատությունների տնօրենները: Հրապարակված ձայնագրությունները ցուցանեցին, որ տնօրենները հաճախ դա անում են դասատուների եւ դայակների միջոցով:

Երկրորդ՝ մեջտեղի օղակում տարածքային պատասխանատուներն են... Որպես կանոն, դրանք մարզպետարանների կրթության վարչությունների, իսկ Երեւանում՝ թաղապետարանների կրթության բաժինների պետերն են: Դատելով հրապարակված ձայնագրություններից, այս մարդիկ են «Հանրապետականի» ընտրողների ցուցակները հավաքագրում դպրոցներից:

Ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ կա նաեւ երրորդ օղակ, որը համակարգում է այս ամենը: Եթե բոլոր մարզերում ու Երեւանի բոլոր շրջաններում միեւնույն մեխանիզմն է գործում, ապա տրամաբանական է, որ այդ ամենը լավ համակարգված է... Սակայն բուրգի այդ ենթադրյալ հատվածի գոյությունը չի ապացուցվում հրապարակված ձայնագրություններով:

Սակայն դրա առկայությունը անուղղակիորեն ապացուցեց դատախազությունը:

Այսպիսով, ինչպես նշեցինք, դատախազությունը հրապարակված ձայնագրությունները ուսումնասիրել է առանձին-առանձին, որեւէ կերպով չանրադառնալով դրանց՝ որպես մեկ ամբողջականություն: Դատախազությունն անգամ որեւէ կերպով չանդրադարձավ այն հանգամանքին, որ 56 տնօրեններ տվել էին կոնկրետ չինովնիկների անուններ:

Ողջամիտ տրամաբանությունը ենթադրում է, որ դատախազությունը ոչ թե պետք է սահմանափակվեր ձայնագրությունները լսելով, այլ հանձնարարեր օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնել՝ վարչական ռեսուրսի չարաշահման փաստը պարզելու համար… Օրինակ, այդ տնօրենների եւ չինովնիկների հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելով կամ աշխատասենյակները խուզարկելով: Սակայն դատախազությունը չարեց դա… Ավելի ճիշտ, արեց ամենը՝ գործը կոծկելու համար: Անգամ ուշադրություն չդարձրեց այն տնօրենների ձայնագրություններին, որոնք մանրամասն պատմում են, որ ցուցակները հավաքել են դասղեկներից ու փոխանցել այլ վարչական մարմիններին:

Դա նշանակում է, որ դատախազությունը ունեցել է ծանրակշիռ պատճառ՝ այս գործը չբացահայտելու համար: Դա նշանակում է, որ կամ դատախազությունը մեծ կաշառք է ստացել վարչական ռեսուրսը չարաշահողներից, կամ կախման մեջ է այն անձանցից, ովքեր կազմում են այս բուրգի (եթե կուզեք՝ հանցավոր խմբի) մի մասը: Իսկ ովքե՞ր, կամ ո՞վ է Հայաստանում ավելի բարձր կանգնած գլխավոր դատախազից՝ դատեք ինքներդ:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3912 դիտում

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը