Կան տուժածներ եւ ձերբակալվածներ. առաջին ծեծկռտուքը Գյումրիում

29/03/2017 schedule13:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 30-ի համարում

ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորների` կիրակի օրը Շիրակի մարզում ընտրողների հետ անցկացրած հանդիպումներն աննախադեպ ընթացք ունեցան: Շիրակի մարզում «Արդարություն» դաշինքի պատգամավորներն իրենց ընտրողներին հանդիպեցին Մարալիկ եւ Գյումրի քաղաքներում: Ու եթե Մարալիկում ամեն ինչ հարթ անցավ, Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքն ավարտվեց ծեծկռտուքով: Իսկ որ հերթական հանրահավաքում կարող էին միջադեպեր լինել, հասկանալի էր դեռ մի քանի օր առաջ, երբ ոստիկանության Գյումրիի բաժանմունքի նորանշանակ պետ Շիրակ Շահնազարյանը հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու մասին` Գյումրիի քաղաքապետարանի գրությանն ի պատասխան գրել էր. «Ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից ուժեր չեն կարող տրամադրվել` աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»: 

Գյումրիի Թատերական հրապարակում նշանակված հանրահավաքը դեռ չսկսված, միտինգավորների շարքերում արդեն առանձնանում էին մարտական տրամադրված կանայք, որոնք պատրաստվում էին ձվեր նետել հանրահավաքի կազմակերպիչների ուղղությամբ: ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին, սակայն, սկզբում հաջողվեց կանանցից մի քանիսի մոտից ձվերը խլել ու կոտրել: Ականատեսների վկայությամբ՝ այդ կանանց ձվեր էր բաժանել Գյումրիի քաղաքապետի թիկնապահներից մեկը` Սոս անունով, որը եւ հանրահավաքի ողջ ընթացքում հրապարակում էր: Իսկ Գյումրիի քաղաքապետի մյուս թիկնապահ Տիգրանը, նույն ականատեսների վկայությամբ, հրապարակում ակտիվորեն մանկական «բոմբեր» էր բաժանել ինչ-որ մարդկանց:

Ուշագրավ էր նաեւ այն, որ ընդդիմության հանրահավաքի նկատմամբ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել ոչ միայն «Հայլուրի», այլեւ «Քաղաքապետարանի լրատու» հաղորդաշարը, որոնց նկարահանող խմբերը գտնվում էին դեպքի վայրում: Իսկ հանրահավաքում առաջինը ելույթ ունեցավ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը: Դեռ նոր էր պարոն Բազեյանը հասցրել ժողովրդին բացատրել, որ «10 տարի առաջ մեր հաղթական պատերազմի արդյունքում կնքված զինադադարից հետո վտանգված են այդ զինադադարի արդյունքները», եւ որ իշխանափոխությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ հասարակական պահանջ, երբ շարքերում երկու ցուցապաստառ հայտնվեց:

Մեզ հաջողվեց կարդալ դրանցից ընդամենը մեկի մակագրությունը. «Դեմիրճյան-Գեղամյան, հեռացեք այստեղից, հոգնել ենք ձեզանից»: Այստեղ պարոն Բազեյանը, դիմելով ժողովրդին, ասաց. «Հայրենակիցներ, ես ձեզ առաջարկում եմ շարքերից հեռացնել մարմնավաճառներին: Հանգիստ մնացեք. մեր երիտասարդներին առաջարկում եմ քաշքշուկներ չառաջացնել»: Դեռ չէին հասցրել «իշխանությունների համակիրները» ցուցապաստառները պարզել, երբ հավաքվածները խլեցին դրանք ու, բարձրացնելով հարթակ, «պատառ-պատառ» արեցին: «Սրանք վարչախմբի վերջին ճիգերն են, Ռոբերտ Քոչարյանը չի մնալու, բոլոր նրանք, ովքեր խանգարելու են համաժողովրդական հանրահավաքին, պատասխանատվության են ենթարկվելու: Նման թափթփուկներ ամեն տեղ էլ կան, բայց մենք գերխնդիր ունենք, մենք պարտավոր ենք ապահովել մեր երեխաների ապագան, երաշխավորել այդ ապագան:

Պատասխանատվության են ենթարկվելու բոլոր այն ծառայամիտ սրիկաները, որոնք կատարում են գործող իշխանության ապօրինի հրահանգները, փորձում են մեզ շանտաժի ենթարկել»,- տեղի ունեցածին իր գնահատականը տվեց Բազեյանը: Իսկ Արշակ Սադոյանի ելույթի ժամանակ էլ անջատվեցին բարձրախոսները: Հետո Դրամատիկական թատրոնի կտուրից  ինչ-որ մարդիկ սկսեցին ձվեր նետել հանրահավաքի հարթակի ուղղությամբ, որից տուժեց հատկապես ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: Գրեթե միաժամանակ հանրահավաքի շարքերում սկսեցին պայթել մանկական «բոմբերը»: Այս գործընթացը որոշակի դադարներով շարունակվեց հանրահավաքի ողջ ընթացքում: Ու այդքանից հետո անգամ հասարակական կարգը պաշտպանելու կոչված ոչ մի ոստիկան չմիջամտեց, մինչեւ որ շարքերի վերջում ծեծկռտուք սկսվեց:

Հետագայում, ինչպես վկայում էին ընդդիմության լիդերները, այդ ծեծկռտուքը հրահրվել էր քաղաքացիական հագուստով  ոստիկանների կողմից: Ըստ Դալլաքյանի՝ ոստիկանապետից ստացված գրությունները, որ իրենք չեն կարող ապահովել հասարակական անվտանգությունը, նույնպես վկայում են այդ մասին: «Նրանք խախտել են ԱԺ կանոնակարգն ու ՀՀ Սահմանադրությունը, հետեւաբար այդ երկու պաշտոնյաները՝ ոստիկանության քաղաքային եւ մարզային վարչության պետերն ու Գյումրիի քաղաքապետը, օրենքից դուրս են: Այս պրովոկացիաները ցույց են տալիս, թե հույսը ինչի վրա է դրել Ղարաբաղյան կլանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը. հույսը դրել է պոռնիկների, ձու շպրտողների վրա»,-հայտարարեց Դալլաքյանը՝ խոստանալով, որ ապրիլի 13-ից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայտնվելու են Նաիրի Հունանյանի կողքին:

Ինչեւէ, հանրահավաքի ետին շարքերում ծայր առած ծեծկռտուքի արդյունքում անմիջապես եղան ձերբակալություններ: Ձերբակալվեցին ու ոստիկանության բաժին բերման ենթարկվեցին  ընդդիմության 6 ակտիվիստներ: Սրանից անմիջապես հետո Թատերական հրապարակ եկան ոստիկանության մարզային վարչության պետ Խաչիկ Ասատրյանն ու Գյումրիի քաղաքային բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը, որոնց հետ սկսեց բանակցություններ վարել Ալբերտ Բազեյանը: Երբ այդ ժամանակ Բազեյանն ասաց, որ ձերբակալվածներին ազատ չարձակելու դեպքում իրենք ժողովրդի հետ երթով գնալու են ոստիկանության շենքի մոտ, Շիրակ Շահնազարյանը սպառնաց, թե այդ դեպքում՝ ինքը ոստիկաններին հրահանգ կտա կրակել: Հետո Բազեյանը հարթակից հայտարարեց, որ ինքը 20 րոպե ժամանակ է տվել ոստիկաններին՝ ազատ արձակելու ձերբակալված անձանց:

20 րոպե անց այդպես էլ ոչ մեկին ոստիկաններն ազատ չարձակեցին: Ու մինչ Ստեփան Դեմիրճյանը ոստիկանապետերին կարգադրում էր խուլիգաններին կարգի հրավիրել, պատգամավորներ Ալբերտ Բազեյանը, Վիկտոր Դալլաքյանը, Հրանտ Խաչատրյանն ու Արշակ Սադոյանը ոստիկանության մարզային վարչության պետ Խաչիկ Ասատրյանի հետ մեկնեցին վարչություն՝ բանակցություններ վարելու: Ոստիկանություն եկավ նաեւ մարզի դատախազ Համլետ Հովսեփյանը: Շուտով ոստիկանության մարզային վարչություն եկավ նաեւ միտինգավորների մի փոքր խումբ՝ Ստեփան Դեմիճյանի գլխավորությամբ: Այստեղ պարզ դարձավ, որ Շ.Շահնազարյանի այն պնդումները, թե բոլոր ոստիկանները զբաղված են, եւ որ  իրենք ուժեր չունեն հանրահավաքի ժամանակ հասարակական կարգը պաշտպանելու, իրականում սուտ են եղել. ոստիկանության մարզային եւ քաղաքային բաժինների շենքերը շրջափակված էին մինչեւ ատամները զինված ոստիկաններով, ոստիկանական խմբեր էին բերվել նաեւ մարզի մյուս տարածաշրջաններից: 

Շուրջ մեկուկես ժամ տեւած անարդյունք բանակցություներից հետո վերադարձած Ալբերտ Բազեյանը մեզ հետ զրույցում հայտարարեց. «Մենք չէինք եկել այստեղ ոչ կռիվ անելու, ոչ քաշքշուկ ստեղծելու: Մենք եկել էինք մեր քաղաքական տեսակետներն արտահայտելու, որը մեր իրավունքն է: Հիմա փոխանակ միջոցներ ձեռնարկեն, որ կալանավորեն այն մարդկանց, որոնք հրահրեցին այս ամեն ինչը, ըստ էության՝ հակառակ կողմից են ձերբակալել: Եղել է ծեծկռտուք, երկու կողմից էլ կան տուժածներ: Բայց հետաքրքիրն այն է, որ տուժողների մեջ կան ոստիկաններ, որոնք եղել են քաղաքացիական հագուստով, նրանք չեն ներկայացել որպես իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, այլ եղել են ծեծկռտուքի մասնակիցներ: Փաստորեն նրանց խնդիրը դա է եղել: Հիմա մեր ինֆորմացիայով 4 հոգի նախնական կալանքի տակ են, նրանց դեմ փորձում են մեղադրանք առաջադրել: Եթե պիտի ձերբակալեին, երկկողմանի պիտի լիներ դա, բացի այդ, նախ պետք է կանխվեր, ոչ թե հիմա պայքարեին հետեւանքների դեմ: Խնդիր է դրվում միակողմանի պատասխանատվության»:          

Արման Գալոյան

Տպել
1485 դիտում

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)